Աստղագուշակ․ հունիսի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2536 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամենահասարակ օրը չէ, բայց այն բավական հաջող կանցնի: Եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, ապա հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, սպասվածից ավելիին կհասնեք: Հաճախ ստիպված եք լինելու մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց, կռահել, թե ինչ կա շրջապատողների հոգում: Դա ավելի լավ կստացվի այն Խոյերի մոտ, որոնք հարուստ կենսափորձ ունեն: Նշանի մնացած ներկայացուցիչներն արժե, որ հույս դնեն ինտուիցիայի վրա: Լավ է չշտապեք ֆինանսներին և ունեցվածքին վերաբերող որոշումների հարցում: Չծրագրված գնումները հազվադեպ հաջող կլինեն, հնարավոր են զուր ծախսեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի, արդյունավետ օր է, որը հարմար է օգտակար գործերի համար: Դուք կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում, հաջողությամբ ավարտել վաղուց սկսածը: Հեշտությամբ համախոհներ կգտնեք. հաճախ ձեր գաղափարները կաջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հաջող կանցնեն աշխատանքին ու բիզնեսին վերաբերող բանակցությունները: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Օրը բարենպաստ է կլինի ստեղծագործելու և ուսման համար: Դուք հնարամիտ կլինեք, հաճախ կմտածեք այն, ինչ ուրիշների մտքով չի անցել: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք իրատես լինել: Հիմա երևակայելու և պատրանքներ կառուցելու ժամանակը չէ, որքան էլ գրավիչ լինեն դրանք: Օգտակար կլինի հին խնդիրներին վերադառնալը. հիմա դուք լուծում կգտնեք դրանց: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերն ու անձնական հարաբերությունները: Դուք անկեղծորեն կհետաքրքրվեք շրջապատողների գործերով, իսկ դա շատ տեղին կլինի: Օրվա երկրորդ կեսը հարմար է անցյալի մասին զրուցելու համար: Կհաջողվի գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, հրաժեշտ տալ հին վիրավորանքներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է շփումների համար: Հնարավորություն կունենաք ամենատարբեր մարդկանց հետ զրուցել ու պիտանի տեղեկատվություն ստանալ: Որոշ Խեցգետիններ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին, և տրամադրությունն էլ անմիջապես կլավանա: Դուք լավ գլուխ կհանեք գործերից, երբ հստակ իմանաք, թե ինչ արդյունք պիտի ստանաք: Աբստրակտ խնդիրների լուծումը չի ոգեշնչի, դուք դրանք առանց ոգևորության կստանձնեք, բայց էլի վատ գլուխ չեք հանի: Հավանական են անսովոր պատահարներ, զուգադիպություններ, որոնք կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Այսօր ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց լուրջ խնդիրներ էլ չեն առաջանա, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Աշխատեք ստուգել ստացվող ինֆորմացիան: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը փորձում է ձեզ մոլորության մեջ գցել: Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Մեծ մասամբ հենց նրանց շնորհիվ դուք առանց կասկածների կստանձնեք բարդ գործն ու արագ նրանում հաջողության կհասնեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է ուղևորությունների ու զբոսանքների համար: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, կյանքում նոր բան մտցնելը: Տրամադրությունը միանգամից կլավանա, իսկ ավելի ուշ նաև հրաշալի գաղափարներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ է և արժե այն արդյունավետ անցկացնել: Եթե դուք ժամանակը զուր չվատնեք, ապա գլուխ կհանեք գործերից, որոնք նախկինում ոչ մի կերպ չէր հաջողվում ավարտել: Հավանական են հաջող գործնական բանակցություններ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Կգա հանգստի համար բարենպաստ ժամանակը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Հաճախ նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը, կոգեշնչեն կամ կհուշեն՝ դեպի ուր շարժվել: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հավանական են դժվարություններ շփման մեջ, ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, երբեմն նույնիսկ մտերիմները ձեզ սխալ կհասկանան: Հնարավոր են թյուրիմացություններ, տարօրինակ պատահարներ, որոնք ձեզ կստիպեն հուզվել: Բայց եթե կենտրոնանաք օգտակար գործերի վրա, ապա կկարողանաք դրանցում հաջողության հասնել: Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է ապագա գնումները քննարկելու համար: Կարող եք առանց շտապելու մի քանի տարբերակ դիտել և ընտրություն անել, որի համար չեք զղջա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի, արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա միանգամից մի քանի բարդ խնդիր լուծել: Դա վճռական գործողություններ է պահանջելու, բայց դուք պատրաստ կլինեք դրանց, նախանձելի նպատակասլացություն ու համառություն կդրսևորեք: Որոշ Կարիճներ իրենց գիտելիքներին ու տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն: Հնարավոր է հին կոնֆլիկտների հաջող կարգավորում: Ձեր կարծիքը պատրաստ կլինեն լսել նրանք, ովքեր նախկինում արհամարհում էին այն: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը օգուտ կտա: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Պատրանքներ մի կառուցեք: Այսօր հաջողությունը մեծ մասամբ կախված կլինի նրանից, թե որքան իրատես կլինեք, որքան օբյեկտիվ կգնահատեք իրավիճակը: Զգոն եղեք, թույլ մի տվեք առատ խորհուրդներ տվող մարդկանց օգտվել ձեր վստահությունից: Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու, ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելու համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է ռոմանտիկ ժամադրությունների համար: Դրանք կարող են անսովոր ու դրանով իսկ հիշարժան լինել: Հնարավորություն կունենաք գտնել այն մարդու սրտի բանալին, որի հանդեպ վաղուց անտարբեր չեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք այնքան զբաղված կլինեք սեփական գործերով, որ հաճախ չեք նկատի շուրջը տեղի ունեցողը: Երբեմն հենց դա կխանգարի հասնել դրված նպատակներին. դուք պարզապես չեք տեսնի բացվող հնարավորությունները, կարհամարհեք ուրիշների գաղափարները, որոնք կարող են ձերինից լավը լինել: Շատ Այծեղջյուրների այսօր պետք կգա այլ մարդկանց փորձը: Մտածեք, թե ով կարող է ձեզ լավ խորհուրդ տալ: Օրը շատ բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Անսովոր գաղափարներ կունենաք ու բաց չեք թողնի դրանք իրագործելու հնարավորությունը: Կարող եք ուսում սկսել: Նույնիսկ այն գիտություններում, որոնք նախկինում ձեզ չէին տրվում, այսօր արագ կհասնեք առաջին հաջողություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք հանգստություն պահպանել և տեղի ունեցողին փիլիսոփայորեն մոտենալ: Դա ձեզ թույլ կտա խուսափել և՛ անպիտան հուզումներից, և՛ չմտածված արարքներից: Օրվա սկզբին ծագող շատ խնդիրներ ավելի ուշ իրենք իրենց կլուծվեն, դուք դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չեք ունենա: Մնացած հարցերից գլուխ հանելուն կօգնեն ընկերներն ու հին ծանոթները: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Դա լավ ժամանակ կլինի տնային գործերի, կահույք, կենցաղային տեխնիկա և այլ օգտակար իրեր գնելու համար: Երեկոյան հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի այցեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է աշխատանքի և այլ կարևոր գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ ու շատ առաջադրանքներից, նույնիսկ՝ ամենաբարդերից: Բազում լավ գաղափարներ կունենաք, որոնց թվում կլինեն այնպիսիք, որոնք կարող եք անհապաղ կյանքի կոչել: Հարմար օր է փորձարկումների համար, որոնք հաճախ հաջող կլինեն: Երեկոն շատ հաճելի անակնկալներ է խոստանում, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Բարենպաստ ժամանակ է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Դուք նրանց կես խոսքից կհասկանաք, կկռահեք, թե ինչ են ձեզանից սպասում, կգտնեք նրանց ուրախացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|