Աստղագուշակ․ հուլիսի 8
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Դուք շատ լավ գլուխ կհանեք մանր-մունր գործերից, նույնիսկ եթե դրանք շատ լինեն: Իսկ ահա ավելի մեծ ու լուրջ գործում կարող են դժվարություններ ծագել: Ամեն անգամ չի ստացվի լեզու գտնել շրջապատողների հետ: Նույնիսկ նրանք, որոնց լավ եք ճանաչում, երբեմն իրենց տարօրինակ կպահեն, իսկ ոչ վաղ անցյալի համախոհները ձեզանից դժգոհություններ կունենան: Հիմա ամենակարևորը պրովոկացիաներին չտրվելն ու բարեհամբույր լինելն է:
Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը, որն էլ կօգնի ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունել: Եթե ինքնավստահ չեք, խորհրդի հարցով դիմեք մարդկանց, որոնք ձեզ նախկինում բազմիցս օգնել են:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսին շատ բաների մասին պետք է մտածեք: Լավ գաղափարներ կունենաք: Հազիվ թե կարողանաք դրանք հենց այսօր կյանքի կոչել: Ամենայն հավանականությամբ, վճռական գործողությունների անցնելու համար ստիպված եք լինելու սպասել բարենպաստ պահի: Իսկ հիմա կարող եք համախոհներ փնտրել. օգնությունը ձեզ հաստատ չի խանգարի:
Ավելի ուշ կգա հասարակ գործերի համար հարմար ժամանակը, որոնք ձեզ տհաճ անակնկալներ չեն մատուցի ու փակուղու առաջ չեն կանգնեցնի: Կարող եք հիշել հին նախասիրությունների մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը բավական անհանգիստ կանցնի: Հաճախ ստիպված եք լինելու շեղվել ծրագրած գործերից, որպեսզի լուծեք անսպասելի ծագած խնդիրները կամ օգնեք շրջապատողներին, որոնք չեն կարող առանց ձեզ:
Խուսափեք չարդարացված ռիսկից: Հատկապես կարևոր կլինի զգույշ գործելը, երբ խոսք գնա ոչ միայն ձեր հետաքրքրությունների, այլև շրջապատողների բարեկեցության մասին: Չմտածված խոսքերը կարող են վեճերի հանգեցնել: Դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը, բայց դա հեշտ չի լինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ խաղաղություն պահպանելու համար ստիպված են լինելու նշանակալի զիջումների գնալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է շփումների, կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլև հեշտությամբ կգտնեք դեպի նոր ծանոթների սիրտը տանող ճանապարհը, կշահեք այն մարդկանց համակրանքը, որոնք սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:
Չի բացառվում՝ ուշադրության կարիք զգան այն գործերը, որոնցով շատ վաղուց եք զբաղվել: Հազիվ թե դուք դրանց ոգևորությամբ վերադառնաք: Բայց դա արդյունքների վրա ոչ մի ազդեցություն չի ունենա. դրանք հրաշալի կլինեն: Երեկոն կուրախացնի լավ նորություններով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Այդ հատվածում չեն բացառվում լարված պահերը, տհաճ պատահարները, որոնք կարող են փչացնել ձեր ու շրջապատողների տրամադրությունը: Ավելորդ բաներ մի խոսեք, չստուգված տեղեկատվությամբ մի կիսվեք: Լավ է ոչ ոքի հետ չքննարկեք ձեր գաղափարները:
Լրիվ այլ կերպ կդասավորվի օրվա երկրորդ կեսը: Այն հաճելի անակնկալներով ու նոր հնարավորություններով լի կլինի, որոնք հաստատ չեք ուզենա բաց թողնել: Հավանական են հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, չի բացառվում ծանոթությունը մի մարդու հետ, որի մասին նախկինում լավ բաներ եք լսել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք ուժով ու ոգևորությամբ լի կլինեք, ոչինչ չեք ուզենա հետաձգել, կհասնեք ինչպես վաղուց դրված նպատակներին, այնպես էլ՝ լրիվ նորերին: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ, ոմանք իրենք օգնություն կառաջարկեն: Համատեղ աշխատանքն ու ընդհանուր գործերը կօգնեն երկարատև ու արդյունավետ համագործակցության կամ ընկերության սկիզբ դնել:
Օրը հարմար է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Կհաջողվի հարթել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները, գլուխ հանել՝ ինչու է ամեն ինչ դասավորվել այս և ոչ թե այլ կերպ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը հաջող է: Աշխատեք ժամանակն արդյունավետ անցկացնել. շանս կա՝ անեք այն, ինչ նախկինում չէր ստացվում, կյանքի կոչեք հին ծրագրերը: Դուք հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք, շատերին ձեր գաղափարները դուր կգան: Չի բացառվում երկարաժամկետ համագործակցության սկիզբը: Հարմար ժամանակ է գործարքների ու գնումների համար:
Օրվա երկրորդ կեսը լրիվ անամպ չի լինի, բայց վատն էլ չի լինի: Միակ բանը, որը կարող է մի փոքր վշտացնել, իրադարձությունների չափազանց դանդաղ ընթացքն է: Կուզենաք արագ արդյունքի հասնել, բայց կարող եք միայն համբերությամբ զինվել ու սպասել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ օր է, որը հարմար է աշխատանքի, ուսման և ցանկացած այլ օգտակար գործի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից, քանի որ լավ կտեսնեք նպատակը, խոչընդոտներն էլ համարյա չեք նկատի: Գործերին լուրջ մոտեցումը շատերին դուր կգա, այնպես որ՝ առանց դժվարության կկարողանաք համախոհներ ու օգնականներ գտնել:
Չեն բացառվում չծրագրած հանդիպումները, անսպասելի այցերը: Երկուսի համար էլ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է իմպրովիզացված ընտանեկան տոների, երեկույթների համար: Դուք հեշտությամբ կբարձրացնեք այն մարդկանց տրամադրությունը, որոնք հուսահատվել էին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ամեն ինչ լավ կդասավորվի: Աշխատեք ոչ մի տեղ չշտապել. դուք բավական ժամանակ կունենաք սկսած գործերը հանգիստ ավարտին հասցնելու համար: Նոր բան ստանձնել արժե միայն նրանից հետո, երբ համոզվեք, որ բոլոր հին խնդիրները լուծվելու են և դրանցից ոչ մեկին վերադառնալու կարիք չի լինելու:
Հիմա կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելը, ոչինչ աչքաթող չանելը: Ինտուիցիան հաճախ կօգնի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, նաև նրանց, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկզբին ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանա: Ճանապարհին անսպասելի խոչընդոտներ կառաջանան, ծրագրածից ինչ-որ բան ստիպված եք լինելու հետաձգել: Դա կվշտացնի, քանի որ հիմա չեք ուզենա սպասել: Աշխատեք հանգստություն պահպանել: Հազիվ թե իրավիճակը լավանա, եթե հույզերին տրվեք:
Օրվա երկրորդ կեսը դրական հույզեր ու հաճելի անակնկալներ է խոստանում: Բարենպաստ ժամանակ է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Դուք հրաշալի լեզու կգտնեք նրանց հետ, որոնց հետ հարաբերությունները նախկինում չէին ստացվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը ձեր ուզածի նման չի դասավորվի, բայց դա հուսահատվելու կամ մտածածից հրաժարվելու համար պատճառ չպետք է դառնա: Լրիվ հակառակը. եթե լավատես լինեք, կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, գաղափարներով կիսվելը:
Մտերիմների հետ լուրջ տարաձայնություններ հազիվ թե ծագեն: Նույնիսկ եթե ինչ-որ բանում համաձայն չեք նրանց հետ, կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Երեկոյան հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներ: Բարենպաստ ժամանակ է սիրելի մարդու հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբն անհանգիստ, բայց բարենպաստ կլինի: Ձեզ հետաքրքիր գործեր են սպասվում: Հեշտությամբ օգնականներ կգտնեք. աջակցություն կառաջարկեն նույնիսկ այն մարդիկ, որոնցից նախկինում նման բան չէիք սպասում: Լավ ժամանակ է նոր բան սկսելու համար: Դուք արագ կհասնեք առաջին արդյունքներին:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Կարող եք կարգուկանոն հաստատել, ազատվել անպիտան իրերից: Տնային հոգսերը հոգնեցնող չեն թվա: Առանց հրավերի կարող են այցելել մարդիկ, որոնց համար շատ ուրախ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: