Աստղագուշակ․ հուլիսի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2706 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արժե հանգստանալ. օրը շատ լավը կլինի հենց դրա համար: Հնարավորություն կունենաք փոխել պայմանները, լինել նոր վայրերում, որոնց մասին լավ բաներ եք լսել: Հաճելի ընկերախումբը, նոր տպավորությունները կոգեշնչեն, կօգնեն, որ ձեզ ավելի լավ զգաք: Կարող եք ապագայի ծրագրեր կառուցել: Ինտուիցիան հաճախ կհուշի, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, ինչ կասեն ու կանեն մյուսները: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար, այդ թվում՝ չծրագրվածների: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կենտրոնացեք լավի վրա: Օրը կարող է թյուրիմացություններ, լարված պահեր բերել, բայց դրանց համար լուրջ անհանգստանալու կարիք չկա: Շուտով բոլոր տարաձայնությունները կհարթվեն, իսկ ծագած խնդիրները իրենք իրենց կլուծվեն: Բոլոր դժվարությունները իրականում այնքան լուրջ չեն լինի, որքան սկզբում կթվան: Օրը հարմար է տնային գործերով զբաղվելու համար: Երբ կարգուկանոն հաստատեք, ազատվեք անպիտան բաներից կամ նոր բան գնեք, տրամադրությունը կլավանա: Երեկոն հարմար է մտերիմների հետ հանդիպելու համար: Լավ է հյուրեր ընդունեք. շատերն ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է: Դուք շատ լավ բաներ կհասցնեք անել: Շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ կյանքի կոչել համարձակ գաղափարները: Երբ պատմեք ձեր ծրագրերի մասին, ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա: Հավանական են մտերիմների հետ կապված լավ նորություններ: Չի բացառվում ստիպված լինեք փոխել ընտանեկան ծրագրերը, որի համար շատ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսը նվերներ, ուշադրության նշաններ ու հաճելի անակնկալներ է խոստանում: Բարենպաստ ժամանակ կլինի ռոմանտիկ ժամադրության և այն մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք տպավորություն թողնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ, ինչպես նաև հանդիպումներ, որոնց շնորհիվ ձեր տրամադրությունը նկատելիորեն կլավանա: Կարող եք արագ գլուխ հանել մանր-մունր գործերից, որոնց համար վերջերս ժամանակ չէր մնում: Միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, հանգստանալու հնարավորություն կտա: Դուք արագ կվերականգնեք ուժերն ու կզգաք, որ պատրաստ եք նոր հերոսությունների: Բայց ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ գործողությունների ծրագիր կազմեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հետաքրքիր օր է, որը լի կլինի ոգեշնչող պահերով: Հնարավոր են լրիվ անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Որոշ Առյուծներ կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և կկռահեն, թե ինչպես կարելի է արագ հասնել նոր նպատակներին: Դուք լավ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, բայց հենց հին ընկերների ու մտերիմ մյուս մարդկանց հետ շփումները ձեզ դրական հույզեր կպարգևեն: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ պահերով լի կլինի: Սիրելիի հետ շփումները այդ հատվածում յուրահատուկ հաճելի կլինեն: Օգտակար կլինի ընդհանուր ծրագրերը քննարկելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը հրաշալի կլինի կարևոր գործ ստանձնելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հաճախ արագ կլուծվեն կարևոր հարցերը, իսկ բարդ իրավիճակներում դուք անպայման ճիշտ որոշումներ կընդունեք: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Օրվա երկրորդ կեսին կուզենաք թուլանալ, ամեն ինչ ինքնահոսի թողնել: Դուք կկարողանաք ձեզ նման բան թույլ տալ: Բայց նկատի ունեցեք, որ եթե հիմա չվերահսկեք իրավիճակը, ապա սպասվածից համեստ արդյունքների կհասնեք: Տնային գործերն ուշադրություն կպահանջեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հրաշալի կլինի շփումների համար: Դուք յուրաքանչյուրի հետ ընդհանուր լեզու կգտնեք, հին մրցակիցներին համախոհների կվերածեք: Հավանական են հեռվից լավ նորություններ: Շատ Կշեռքների դրանք կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել: Օրվա երկրորդ կեսին շատ բան պիտի անեք: Ստիպված եք լինելու արագ գործել: Սա ամենահարմար ժամանակը կլինի վճռականություն ու համառություն դրսևորելու համար: Իմպրովիզներ ու փորձարկումներ արեք, արեք այն, ինչը մյուսների մտքով չի անցել: Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը լավ գաղափարներ կնվիրի: Դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի: Չնայած որոշակի խոչընդոտներին՝ դուք ոգևորությամբ լի կլինեք: Դա շատ դուր կգա շրջապատողներին: Շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ մտածածը կյանքի կոչելու հարցում: Ինտուիցիան կօգնի համախոհներ ընտրել, որոնց վրա ամեն հարցում կկարողանաք հույս դնել: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հին գործերին վերադառնալը կամ այն հարցերի լուծմամբ զբաղվելը, որոնց շուրջ շատ էիք մտորում: Բարենպաստ ժամանակ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք ոչ մեծ ընտանեկան տոն կազմակերպել. այն բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հաջող կդասավորվի, եթե ոչ մի տեղ չշտապեք ու հետևողական գործեք: Արժե զգոն լինել, եթե ինչ-որ մեկը փորձի փոխել ձեր ծրագրերը կամ չափազանց համառորեն խորհուրդներ տա: Նման մարդիկ, որպես կանոն, կգործեն՝ առաջնորդվելով սեփական հետաքրքրություններով: Արժե զգույշ լինել գումարի հետ: Դատարկ բաների վրա շատ մի ծախսեք: Լավ է չշտապեք գնումների հարցում. այսօր լավ է նորոգեք ու կարգի բերեք հին իրերը, քան նորերը գնեք: Ուղևորությունների ժամանակ հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք սովորականից ավելի նյարդային կլինեք: Հազիվ թե կարողանաք խուսափել քննադատելուց, վեճեր կառաջանան: Հիշեք, որ չարժե ամեն ինչ սրտին մոտ ընդունել: Ինչ-որ մանրուքների վրա կարելի է պարզապես աչք փակել: Կարող եք արագ լուծել բարդ առաջադրանքները: Բանն այն է, որ հիմա հեշտությամբ գլխավորը կզատեք երկրորդականից: Բացի այդ, ինտուիցիան կհուշի, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Մտերիմներն էլ հաճախ խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բավական հոգնեցնող օր է, բայց այն այնքան անհաջող չի լինի, որքան սկզբում կթվա: Աշխատեք մանրուքներին չկառչել և իրերին մռայլ հայացքով չնայել: Լավատեսությունը հաճախ կօգնի հաջողության հասնել բարդ իրավիճակներում: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Կարող եք հաջողության հասնել աշխատանքի մեջ: Դուք լավ բաներ կիմանաք ու արագ կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: Որոշ Ջրհոսներ որոշումներ կընդունեն, որոնք կազդեն նրանց կարիերայի հետագա զարգացման վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է: Կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել, հաճախ ձեզ մոտ կստացվի այն, ինչ մյուսներն անել չեն կարողացել: Դուք կաշխատեք ամեն հարցում սեփական ուժերի վրա հույս դնել, իսկ եթե ինչ-որ տեղ հաջողակ լինեք, կաշխատեք ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել: Հավանական են անսպասելի ծախսեր: Դուք առանց զղջման հրաժեշտ կտաք գումարին, քանի որ կիմանաք՝ ծախսերը զուր չեն: Որոշ Ձկներ կկարողանան իրեր գնել, որոնք վաղուց էին հավանում: Երեկոյան լավ է խուսափեք սթերսային իրավիճակներից: Պասիվ հանգիստը կօգնի ոչ միայն վերականգնել ուժերը, այլ նաև պատրաստվել այն գործերին, որոնցով պիտի հաջորդ շաբաթ զբաղվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|