Աստղագուշակ․ հուլիսի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2551 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հազիվ թե կարողանաք արագ հասնել դրված նպատակներին: Համբերությամբ զինվեք ու մի զարմացեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Չի բացառվում՝ ստիպված լինեք վաղուց գործած սխալներն ուղղել: Բայց ինչ էլ որ պատահի, դուք կպահպանեք լավատեսությունը, կենսուրախությունն ու հաջողության հանդեպ վստահությունը: Եվ ճիշտ էլ կվարվեք: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ և ուրախության առիթներ կբերի: Այդ հատվածը հարմար է ընտանեկան միջոցառումների, մտերիմների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը լավ կսկսվի: Հավանական են լավ նորություններ, հետաքրքիր առաջարկներ, որոնց կուզենաք առանց երկար մտածելու համաձայնել: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Ցուլեր հնարավորություն կունենան վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էին: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու կարևոր հաղթանակներ բերի: Փոխարենը լավ հանգստանալու, ուժերը վերականգնելու և ապագայի ծրագրեր կազմելու հնարավորություն կունենաք: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Վաղ առավոտյան հուզական դաշտը լարված կլինի: Արժե ավելի շատ քնել, որպեսզի լավ տրամադրությամբ արթնանաք: Եթե այդ տարբերակը ձեր սրտով չէ, նկատի ունեցեք, որ չարժե օրն սկսել կարևոր որոշումներով ու լուրջ զրույցներով: Դրանց համար հարմար պահը կեսօրից հետո կգա: Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը, ուրախության համար ավելի ու ավելի շատ առիթներ կստեղծվեն: Որոշ Երկվորյակներ կհասկանան՝ ինչպես է պետք լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Եթե այսօրվա համար կարևոր բան եք ծրագրել, գործերին հենց առավոտվանից անցեք: Հենց դա թույլ կտա հաջողության հասնել, ժամանակն էլ զուր չծախսել: Ժամանակի ընթացքում գործերում ձգձգումների հավանականությունը կմեծանա, պատահարներ կլինեն, որոնք կխանգարեն ժամանակին հասնել նպատակին: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերական հանդիպումների, ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Հետաքրքիր գործեր շատ կլինեն, ուրախության ու ծիծաղի առիթներ էլ կլինեն: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները: Օրը հարմար է այն մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսը հարմար է կարևոր զրույցների համար: Նշանակություն չունի, թե ինչ և ում հետ եք քննարկելու: Բոլոր դեպքերում դուք հեշտությամբ կհամոզեք զրուցակիցներին ձեր ճշմարտացի լինելը, ձեր ոգևորությամբ կվարակեք նույնիսկ նրանց, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ հետ կապված կասկածներ ունեին, կհասկանան, թե ինչքան էին սխալվում: Ավելի ուշ կգա առօրյա գործերի համար հարմար ժամանակը: Դուք դրանցից սովորականից արագ գլուխ կհանեք ու համարյա չեք հոգնի: Լավ ժամանակ է տանը ինչ-որ բան փոխելու՝ կահույքը վերադասավորելու, ինտերիերը թարմացնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համբերությամբ զինվեք և աշխատեք անհնարը չպահանջել ո՛չ ձեզանից, ոչ էլ շրջապատողներից: Այսօր ձեզ շատ պետք կգա ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտությունն ու ավելի շատ լավը, ոչ թե վատը նկատելը: Կարևոր ու բարդ գործ ստանձնելուց առաջ մտածեք՝ արդյոք պատրաստ եք դրանից ինքնուրույն գլուխ հանել: Հազիվ թե կարողանաք ժամանակին օգնություն ստանալ: Իսկ եթե դա տեղի ունենա, դուք, միևնույնն է, պիտի վերահսկեք իրավիճակը, իսկ դա նույնպես ուժեր կխլի: Երեկոն հարմար է ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Դուք անհրաժեշտ արդյունքին կհասնեք ու հաճելի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հագեցած, գործերով ու հոգսերով լի օր է: Ցավոք, երբեմն չի հաջողվի խուսափել անիմաստ խառնաշփոթից, և շատ ուժեր իզուր կվատնվեն: Ավելի հեշտ կլինի, եթե նախապես գործողությունների ծրագիր կազմեք և աշխատեք ամեն ինչում հետևել նրան: Նոր գաղափարները, որոնք այսօր կհայտնվեն, կկարողանաք ավելի ուշ կյանքի կոչել: Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները. երբեմն դուք կվիճեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հրաշալի լեզու էիք գտնում: Դուք կգտնեք իրավիճակը լիցքաթափելու ձևը, լուրջ կոնֆլիկտ էլ թույլ չեք տա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի, արդյունավետ օր է: Շատ բանի կարող եք հասնել ու հաճախ ուզածն ստանալու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Աստղերը ձեր կողմից կլինեն, կարող եք ամեն հարցում հույս դնել նրանց աջակցության վրա: Հնարավորություն կունենաք լուծել նախկինում ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Դուք հոգ կտանեք ոչ միայն սեփական բարեկեցության, այլև շրջապատողների հետաքրքրությունների մասին. դա բոլորին շատ դուր կգա: Հավանական են հաճելի ծանոթություններ: Որոշ Կարիճներ նոր ընկերներ կգտնեն, որոնց հետ շփումները նրանց կյանքը դեպի լավը կփոխեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Գումարին վերաբերող ամեն հարցում զգույշ եղեք: Հիմա սպոնտան գնումների ժամանակը չէ: Օրը հարմար չէ նաև նախապես չծրագրված գնումների համար: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Շատ Աղեղնավորներ կհասկանան՝ ինչպես է պետք գործել կուտակված խնդիրներից գլուխ հանելու և վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Շատերը կուզենան ձեզ օգնել: Ձեր գաղափարները դուր կգան և՛ հին, և՛ նոր ծանոթներին: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ ուղևորությունների համար: Դրանք կոգեշնչեն, կօգնեն դրական տրամադրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք ամենակարևոր գործերից ինքնուրույն գլուխ հանել: Այդպես ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին ու կկարողանաք խուսափել շատ ու շատ տհաճ պահերից: Կարող են խախտվել հին պայմանավորվածությունները, կփոխվեն ծրագրերը: Դրան փիլիսոփայորեն նայեք: Եթե չնյարդայնանաք, նոր հնարավորություններ կտեսնեք: Հնարավոր են աննշան, բայց ցավալի ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Ցանկալի չէ ընկերներից պարտքով գումար վերցնելը. դա ամենալավ ձևով չի անդրադառնա ձեր հարաբերությունների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ, բայց շատ արդյունավետ օր է: Անսպասելի խնդիրներ կհայտնվեն: Դրանք լուծելով՝ շատ բան կսովորեք, իսկ ավելի ուշ այդ փորձը ձեզ անպայման պետք կգա: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Ջրհոսներ կկարողանան հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին, վերականգնել հին հարաբերությունները: Մի շտապեք: Մտածածին արագ հասնել ամեն անգամ չի հաջողվի, իսկ հաճախ լավ է մի փոքր սպասեք, քան ծախսեք ուժերը՝ փորձելով փոխել իրավիճակը: Կուրախացնեն ու կոգեշնչեն ընկերների հետ շփումները: Նրանք պատրաստ կլինեն շատ հարցերում աջակցել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք կնախընտրեք չգնալ տրորված ճանապարհով, այլ ձեր ձևով գործել: Այսօր դա հնարավորություն կտա հաջողության հասնել նախկինում համարյա անհույս թվացող գործերում: Շատ Ձկներ նախանձելի հնարամտություն կդրսևորեն, կմտածեն մի բան, որն ուրիշների մտքով չէր անցնի: Շրջապատողներին դա կհիացնի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Եթե փոքրիկ տարաձայնություններ առաջանան, արագ կկարողանաք հարթել դրանք: Երեկոն հարմար է ապագայի մասին զրուցելու համար: Ձեր մտածածից շատ բան հետո կիրականանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|