Աստղագուշակ․ հոկտեմբերի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2380 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լուծեք խնդիրները: Այսօր դա ձեզ մոտ պարզապես հրաշալի կստացվի: Կհաջողվի ելք գտնել բարդ իրավիճակից, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, երբեմն դուք նույնիսկ կհետևեք դրանց: Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ: Եթե ցույց տաք, թե ինչի եք ունակ, շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ: Օրը հնարավորություն կտա ամրապնդել մտերիմների հետ հարաբերությունները, վերջ տալ տարաձայնություններին: Դուք յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք, կկարողանաք նույնիսկ քար սիրտը փափկեցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կենտրոնանալը դժվար, բայց անհրաժեշտ կլինի: Օրը կարող է ձեզանից եթե ոչ հերոսություններ, ապա գոնե կարևոր արարքներ, լուրջ որոշումներ պահանջել: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա, այլ ոչ թե հաջողակ լինելու: Ի վերջո ամեն ինչ սպասվածից հաջող կդասավորվի, այնպես որ՝ լավատեսությունը մի կորցրեք: Հեշտ չի լինի գայթակղություններին դիմակայելը: Իսկ այսօր դրանք շատ կլինեն: Հիշեք, որ պարտադիր չէ բոլոր փորձությունները մենակ հաղթահարեք: Եթե մտերիմներին դիմեք աջակցության կամ խորհրդի խնդրանքով, նրանք չեն մերժի: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի բարկացեք նրանց վրա, ովքեր ձեզ չեն հասկանում: Ձեր հայացքները ինչ-որ մեկին վիճելի կթվան: Բայց դա կռվելու կամ իրարից նեղանալու առիթ չպիտի դառնա: Կարող եք ամեն ինչի մասին խաղաղ պայմանավորվել: Նրբանկատությունն ու տակտը թույլ կտան հարթել սուր անկյունները, իսկ հումորի զգացումը կօգնի մթնոլորտը լիցքաթափել ծիծաղելի կատակով: Օրը հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել դրանցից: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործումը երկար հետաձգել չարժե: Այսօր ընդունած որոշումների շնորհիվ ձեր անձնական կյանքում դրական փոփոխություններ տեղի կունենան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կիսվեք գաղափարներով, նախաձեռնող եղեք, համախոհներ փնտրեք: Այսօր դուք ինչ-որ օգտակար բան կարող եք անել աշխարհի համար: Անսպասելի իրենց օգնությունը կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Երկարատև մրցակցությունը համագործակցության կփոխվի, փոխադարձ համակրանքն էլ սարերի հետևում չի լինի: Չնայած գործեր սովորականից շատ կլինեն, դուք ժամանակ կգտնեք մտերիմների հետ շփվելու համար: Նրանք ձեզ շնորհակալ կլինեն. թեմաներ կլինեն, որոնք կուզենաք քննարկել, ապրումներ կունենաք, որոնցով անհրաժեշտ կլինի կիսվել: Այնպես որ՝ հավանական են հետաքրքիր ու կարևոր զրույցներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կարգուկանոն հաստատեք: Դա ձեզ մոտ այսօր հրաշալի կստացվի: Դուք հեշտությամբ կազատվեք անպիտան իրերից ու հարմար տեղ կգտնեք պիտանի իրերի համար, միշտ կիմանաք, թե ում և ինչ է պետք անել, հրահանգներ կտաք, որոնք չկատարելն անհնար կլինի: Դա նկատելի կլինի հատկապես աշխատանքի մեջ: Եթե մինչ օրս չգիտես ինչու ղեկավար չէիք, ապա այսօր շատերի համար պարզ կլինի, որ հենց դուք պետք է ղեկավար դառնաք: Ֆինանսական գործերում դուք զգուշություն կցուցաբերեք ու ճիշտ էլ կվարվեք: Չարժե շտապելով գործարքներ կնքել, սպոնտան գնումներից էլ լավ է հրաժարվել: Օրվա երկրորդ կեսին ընդունած որոշումները կնպաստեն եկամուտների աճին: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք ավելի շատ շփվել շրջապատողների հետ: Սա այն օրերից մեկն է, երբ նույնիսկ առաջին հայացքից դատարկ զրույցները կարող են օգտակար լինել, իսկ պատահաբար ստացված տեղեկատվությունը կօգնի ճիշտ որոշում ընդունել: Ե՛վ հին ծանոթները, և՛ նրանք, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում, կհետաքրքրվեն ձեր գործերով, և ոչ միշտ՝ բարի մտադրություններով: Բայց ինտուիցիան կհուշի, թե ում կարելի է վստահել, իսկ ում հետ է լավ չանկեղծանալ: Օրը բավական անհանգիստ կլինի: Բանն այն է, որ պիտի ոչ միայն սեփական, այլև ուրիշների խնդիրները լուծեք: Դա, իհարկե, հոգնեցնող կլինի, բայց դուք չեք բողոքի և հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Միաժամանակ բոլորի դեմ մի պայքարեք: Այսօր դուք մարտական տրամադրության մեջ կլինեք ու կարող եք հաղթել ուժեղ մրցակցին: Խնդիրը միայն այն կլինի, որ ամեն անգամ պարզ չի լինի, թե ով է մրցակիցը: Այդ իսկ պատճառով նախ համոզվեք, որ չեք փորձում պայքարել նրա դեմ, ով իրականում ձեր կողմից է: Կարող են վշտացնել գործերում խառնաշփոթը, ղեկավարության հակասական հրահանգները, ծանոթների բազմաթիվ և հաճախ անօգուտ հարցերը: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի գոնե կարճ ժամանակով մենակ մնալը: Դուք կհավաքեք մտքերը, կորոշեք, թե ինչ անել, կհասկանաք՝ ինչպես կարևոր հաղթանակ տոնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մտածեք, երևակայեք, նոր բան հորինեք: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք հազիվ թե մեկ ուրիշի մոտ ծնվեին: Դրանց իրագործումը չարժե հետաձգել: Ինչքան շուտ սկսեք գործել, այնքան արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը: Արժե ավելի շատ շփվել ընկերների հետ: Նրանք լավ նորություններ կբերեն, հրաշալի խորհուրդներ կտան: Օրը հարմար է գործնական ուղևորությունների համար: Տանից հեռու կարող եք հաջող գործարքներ կնքել կամ առաջարկներ ստանալ, որոնք մերժել չեք ուզենա: Ռոմանտիկ շարունակությամբ ծանոթությունն էլ չի բացառվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Սովորեք ու ցանկալի է՝ ուրիշների սխալների վրա: Եթե ուշադիր հետևեք շուրջը տեղի ունեցողին, վերլուծեք շրջապատողների արարքները, ապա կկարողանաք խուսափել ապագայի լուրջ սխալներից: Այսօր ստացած փորձը ձեզ դեռ շատ պետք կգա և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում: Օրվա առաջին կեսը իրադարձություններով հագեցած ու նույնիսկ լարված կլինի: Օրվա երկրորդ կեսը թուլանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Կարող եք հանդիպել հին ծանոթներին: Զրույցի համար բազում թեմաներ կգտնվեն, նաև գործեր կլինեն, որոնք բոլորին կհետաքրքրեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մի հուզվեք: Հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը, երբ հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ: Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, շուտով կմոռացվեն, եթե ինքներդ իրավիճակը չբարդացնեք: Լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը կօգնեն հաղթահարել դժվարությունները, ընկերներն էլ կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս ու խոշոր գործարքներ կնքելիս: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք հանգիստ մի քանի տարբերակ համեմատելու համար. այն, ինչն առաջինն է աչքին ընկնում, միշտ չէ, որ լավագույնն է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխուժացեք: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել ստանձնած ամեն ինչում: Բայց դրա համար պիտի գործեք, այլ ոչ թե սպասեք մինչև ուրիշները առաջին քայլը կանեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք ոգեշնչել շրջապատողներին, երբեմն նաև նրբանկատորեն ձեր ուզած ուղու վրա դնել: Դուք կաշխատեք համընդհանուր բարեկեցության համար, բոլորը դա կհասկանան ու չեն վիրավորվի: Օրը հարմար է այն գործերի համար, որոնցում կարևոր են ոչ միայն գիտելիքներն ու փորձը, այլև ինտուիցիան: Նրա շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների համար չափազանց բարդ է եղել: Խորաթափանցությունը հաճախ օգտակար կլինի անձնական հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Պահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին մի տրվեք: Սա ամենահասարակ օրը չի լինի շփումների տեսանկյունից, հաճախ կթվա, թե շրջապատողները հատուկ են փորձում ձեր համբերությունը, փորձում են հանել ձեզ հավասարակշռությունից: Բայց արագ կպարզվի, որ բանը միայն անհասկացողության մեջ է եղել, և բոլորը թեթևացած շունչ կքաշեն: Վատ օր չէ գնումների ու գործարքների համար: Սակայն դրանց հետ կապված որոշումները պիտի ինքնուրույն ընդունեք. նույնիսկ բավական խելամիտ խորհուրդներն այսօր ձեզ հազիվ թե օգտակար լինեն: Իսկ ահա անձնական հարաբերություններում կողքից հայացքը կարող է ձեզ համար շատ օգտակար լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|