Աստղագուշակ․ հոկտեմբերի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3052 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հարմար է շփումների, համագործակցության պայմանները քննարկելու համար: Դուք լավ կհասկանաք ուրիշների հետաքրքրությունները, հաճախ կկռահեք նրանց գաղտնի ցանկություններն ու մտադրությունները: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզանից թաքցնել կարևոր ինֆորմացիան, մոլորության մեջ գցել ձեզ: Դժվարությամբ կտրվեն կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը: Դրանք ավարտին հասցնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Փոխարենը, այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման ու երևակայության կարիք լինի, մյուսներից լավը կլինեք: Դուք այնպիսի գաղափարներ կունենաք, որոնք երբեք չէին ծնվի ուրիշների մոտ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը բարդ կլինի: Այդ հատվածում շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին: Մեծ մասամբ դա անտեղի կլինի ու խնդիրների պատճառ կդառնա: Բացի այդ, կնյարդայնացնեն բազմաթիվ խորհուրդները, որոնք դժվարությամբ կարելի է օգտակար անվանել: Բայց դուք կփորձեք պահպանել ինքնատիրապետումն ու ոչ ոքի հետ չվիճել, իսկ դա ուժասպառ կանի: Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կդասավորվի: Այն գրավիչ առաջարկներ ու հեռանկարներ կբացի նրանց առաջ, ովքեր չեն վախենում նոր գործեր ստանձնել: Կարող եք մեծ հաջողությունների հասնել, գլուխ հանել այն խնդրից, որը նախկինում անլուծելի էր թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է, որը հարմար է աշխատանքի համար: Դուք ունակ կլինեք գլուխ հանել նույնիսկ այն գործերից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Նոր, անսովոր խնդիրները, որոնք ոչ միայն գիտելիքներ, այլ նաև ստեղծագործ մոտեցում են պահանջում, ձեզ զարմանալիորեն հեշտ կտրվեն: Փայլուն գաղափարները միշտ ճիշտ ժամանակին կհայտնվեն: Հավանական են ծանոթություններ: Մարդիկ, որոնց կհանդիպեք, շատ բաների ձեզ նման չեն նայի, այնպես որ՝ նրանց հետ շփումները շատ հետաքրքիր կլինեն: Չի բացառվում՝ հենց այսօրվանից երկար ընկերություն կամ արդյունավետ համագործակցություն սկսվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ոչ մի տեղ մի շտապեք: Այսօր ձեզ մոտ ավելի լավ կստացվի դիտելն ու եզրակացություններ անելը, քան գործելը: Կարող եք ապագայի պլաններ կազմել, բայց դրանք արժե քննարկել միայն այն մարդկանց հետ, որոնց աջակցության վրա վստահ եք: Մնացածները ավելի շատ կշեղեն, քան կօգնեն: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք վերջ տալ հին տարաձայնություններին, վերականգնել ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունները: Դուք հանգիստ ու կշռադատող կլինեք, պրովոկացիաներին չեք տրվի ու նույնիսկ լարված պահերին բարեհամբույր կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը վատ չի դասավորվի, եթե պահի ցանկություններին չտրվեք: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ մտածեք, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր գործողությունները: Սեփական գաղափարներին քննադատորեն մոտեցեք, նույնիսկ եթե դրանք ձեզ հանճարեղ են թվում: Այսօր մտքին եկած ամեն բան չէ, որ պետք է անհապաղ կյանքի կոչել: Հնարավորություն կունենաք հաջող ավարտին հասցնել այն գործերը, որոնցով վերջին շրջանում զբաղվել եք և հրաշալի արդյունքների հասնել: Օրվա երկրորդ կեսը հին կոնֆլիկտները կարգավորելու հնարավորություն կտա: Լարված հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հիանալի, արդյունավետ օր է: Դուք ոչ մի րոպե զուր չեք վատնի, այնպես որ՝ մյուս նշանների ներկայացուցիչներից շատ բանի կհասնեք: Հաճախ հաջողակ կլինեք լրիվ նոր գործերում. դուք արագ կսովորեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: Երբեմն կարևոր կլինի համարյա պատահական ստացված ինֆորմացիան: Դուք դեռ շատ կուրախանաք, որ ոչինչ չեք մոռանում: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները: Ձեր տաղանդներով ու կարողություններով կհետաքրքրվեն ազդեցիկ անձինք: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, որոնցից մեկից ձեր կարիերայում նոր փուլ կսկսվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարևոր ու բարդ գործերն արժե պլանավորել օրվա առաջին կեսի համար, քանի որ այն բարենպաստ կլինի: Հաջողությամբ կլուծվեն վերջին շրջանում ձեզ հանգիստ չտվող հարցերը, ապագայի պլաններում էլ որոշակիություն կհայտնվի: Որոշ Կշեռքներ աշխատանքին վերաբերող գրավիչ առաջարկներ կստանան: Օրվա երկրորդ կեսին զգուշության կարիք կլինի: Ինչ-որ մեկը կփորձի ձեզ կասկածելի արկածախնդրությունների մեջ ներքաշել: Զգոն եղեք, եթե ձեզ ոսկե սարեր են խոստանում: Այսօր դուք հեշտ զոհ կլինեք նրանց համար, ովքեր սովոր են ուրիշներին օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հիանալի, արդյունավետ օր է: Համառ եղեք ու կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: Դուք շատերին դուր կգաք: Տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի, բնատուր հմայքն էլ բավական կլինի: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ, բայց այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել: Շատ Կարիճներ կարող են ուղղել նախկինում գործած սխալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Առավոտյան ուշադիր եղեք. օրվա այդ հատվածում հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ, թերացումներ այնտեղ, որտեղ ցանկացած մանրուք կարող է կարևոր դեր խաղալ: Մի շտապեք որոշումներ ընդունել: Հիմա շատ բան աչքաթող կանեք, եզրակացությունների հարցում էլ հաճախ կշտապեք: Նույնիսկ հասարակ ու լավ ծանոթ գործերին պետք է շատ լուրջ մոտենալ: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել: Լսեք նրան ու կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնց կուզենաք համաձայնությամբ պատասխանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է: Շատ բանի կարող եք հասնել, քանի որ դժվարությունների առաջ չեք ընկրկի, ոգևորությամբ կստանձնեք ամենաբարդ խնդիրները: Հաճախ կօգնեն հին ծանոթները: Հենց նրանց էլ կարելի է դիմել խորհուրդների խնդրանքով: Բայց պետք չէ շատ տարվել. հիշեք, որ ձեզանից պատասխան ծառայություններ են սպասելու: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք սպասվածից քիչ կլինեն, բայց կուրախացնեն ու շատ տեղին կլինեն: Օրվա երկրորդ կեսին շատ Այծեղջյուրներ հաջող գնումներ կանեն: Չեն բացառվում անակնկալներն ու նվերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք կձգտեք դեպի նպատակը, ու այսօր հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել կամ խճճել ձեզ: Գործերում զգուշությունը պտուղներ կտա. դուք ճիշտ ժամանակին կնկատեք սխալները, կդիմակազերծեք նրանց, ովքեր կփորձեն խորամանկել: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը: Օրվա երկրորդ կեսին մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնություններ կառաջանան: Լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, քանի որ հանգիստ կպաշտպանեք ձեր տեսակետը, հույզերին չեք տրվի ու ուրիշներին էլ թույլ չեք տա անել դա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ինչ-որ կարևոր բան նախաձեռնելուց առաջ երկար մտածեք: Շրջապատողների խորհուրդներն այնքան անօգուտ չեն լինի, որքան սկզբում կթվան: Գոնե ձևացրեք, թե լսում եք նրանց, ովքեր փորձում են կիսվել իրենց փորձով: Հատուկ զգուշություն է պետք գումարին վերաբերող հարցերում. վտանգ կա՝ դրանք կասկածելի նախագծերի մեջ ներդնեք, շատ բան կորցնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ հանդիպելու ու ռոմանտիկ ժամադրությունների համար: Դուք հեշտությամբ կկռահեք ուրիշների ցանկությունները, կհասկանաք, թե ինչ են զգում շրջապատողները: Հնարավորություն կունենաք կատարել այն մարդու երազանքը, ով թանկ է ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|