ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2433 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է նոր բան սկսելու համար: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչ անել, որ ուղղությամբ շարժվել, ում դիմել օգնության խնդրանքով: Դուք չեք վախենա ինքնատիպ, համարձակ որոշումներից: Դրանք հաճախ ամենահաջողը կլինեն: Ձեր անսխալ արարքները ուշադրություն կգրավեն ու շատերին դուր կգան:

Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Դուք հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց, կհաջողվի խաղաղ պայմանավորվել շատ բաների մասին: Պարզ կդառնա՝ ինչպես է պետք լուծել վերջին շրջանում բոլորին վշտացնող խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է հին գործերն ավարտելու, վերջին շրջանում ծագած հարցերը լուծելու համար: Լրիվ պարզ ու հասկանալի կդառնա այն, ինչի մասին նախկինում կարող էիք միայն կռահել: Հին ու նոր ծանոթները հաճույքով կկիսվեն սեփական փորձով ու արժեքավոր տեղեկատվությամբ:

Հավանական է հաջողություն այնտեղ, որտեղ երևակայության, ստեղծագործ մոտեցման, հնարամտության կարիք լինի: Դուք գաղափարներ կունենաք, որոնք նախկինում ոչ ոքի մոտ չէին ծնվել, և դրանք համարյա միշտ հաջող կլինեն: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և կվճռեք առաջին քայլերն անել այդ ուղղությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արժե համառ լինել. դրա շնորհիվ այսօր կկարողանաք շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել: Չի բացառվում՝ հաջողությամբ լուծվեն վերջին շրջանում ձեզ հանգիստ չտվող հարցերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հին ծանոթներից լուրեր կստանան ու շատ ուրախ կլինեն դրանց համար:

Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դուք հազիվ թե ուզենաք բողոքել: Հետաքրքիր առաջադրանքները կոգեշնչեն, դուք ոգևորությամբ կստանձնեք դրանք: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, շատերը պատրաստ կլինեն օգնել, խորհուրդներ տալ կամ ինչ-որ բան առաջարկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կարևոր գործերով հագեցած կլինի, բայց ոչ մի կասկած չկա՝ դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Հաճախ օգտակար կլինի հին փորձը. դրա շնորհիվ լուրջ սխալներ չեք անի, արագ կհասնեք դրված նպատակներին: Հաճախ գործերում կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Չի բացառվում՝ փոխեք ձեր կարծիքը նրանց մասին, որոնց նախկինում թերագնահատում էիք:

Կարող եք նոր բան սովորել. դուք արագ կմտապահեք կարևորը, տարաբնույթ փաստերից ճիշտ եզրակացություններ կանեք: Հավանական է՝ նոր գիտելիքները ձեզ միանգամից պետք չգան, բայց դուք ոչինչ չեք մոռանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ բարդ օր է սպասվում: Հուզական դաշտը լարված կլինի, մտերիմների հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Սկզբում միայն փոքրիկ տարաձայնություններ կլինեն, որոնք անհարմարության զգացում կառաջացնեն, իսկ ավելի ուշ խնդիրները կարող են լրջանալ, եթե ոչինչ չձեռնարկեք: Ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելը:

Օրվա առաջին կեսին շատ գործեր սովորականից դժվարությամբ կտրվեն: Իսկ երկրորդն ավելի թեթև ու արդյունավետ կանցնի: Այն հարմար է և՛ բարդ խնդիրները լուծելու, և՛ կարևոր հանդիպումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք պետք է մեծ ժամանակ ծախսեք ուրիշների խնդիրները լուծելու վրա, որոնք ձեզ հետաքրքիր չեն: Սակայն դուք հանգստություն կպահպանեք, կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը և նույնիսկ կանցնեք այն նախագծի իրագործմանը, որի հետ մեծ հույսեր եք կապում:

Մտերիմները սովորականից շատ ձեր աջակցության, հասկացողության ու ներողամտության կարիքը կունենան: Նրանք շատ բաների մասին պետք է խոսեն ձեզ հետ: Տնային գործերը կարող են ժամանակատար լինել: Դրանցով հենց դուք պիտի զբաղվեք. հազիվ թե ինչ-որ մեկը ձեզանից լավ գլուխ հանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք արագ ու վճռական կգործեք, ոչինչ չեք բարդացնի, կասեք այն, ինչ մտածում եք և հենց դրա շնորհիվ էլ հաջողությունների կհասնեք, որոնք մյուսներին անհավանական են թվում: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ստանալ այդ նույն արդյունքները՝ հետևելով ձեր օրինակին:

Լուծում պահանջող խնդիրներ սովորականից շատ կլինեն: Դուք ամեն ինչ կհասցնեք, բայց օրվա վերջին կզգաք, որ համարյա ուժասպառ եք եղել: Օգտակար կլինի միայնակ մնալը. այդպես ավելի արագ կլրացնեք էներգիայի պաշարները: Կարող եք զբաղվել բարդ տնային գործերով. դրանք ձեզ ձանձրալի չեն թվա, չեն նյարդայնացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, ստանձնել այն, ինչից հազիվ թե կարողանաք գլուխ հանել: Չի խանգարի կողքից հայացքը. շրջապատողներից մեկը կարող է հրաշալի խորհուրդ տալ կամ կիսվել տեղեկատվությամբ, որը ձեզ պետք կգա: Աշխատեք նորը սովորել. այն, ինչ հիմա կիմանաք, օգտակար կլինի:

Չի բացառվում՝ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ ունենաք: Նշանի շատ ներկայացուցիչներ կնկատեն այն հնարավորությունները, որոնց նախկինում ուշադրություն չեն դարձրել: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է, որը շատ բան անելու հնարավորություն կտա: Սակայն արժե շտապել. ինչքան շուտ սկսեք գործել, այնքան շատ բան կհասցնեք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, ձեզ համար բարդ կլինի կենտրոնանալը: Հենց դրա պատճառով էլ մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը պետք է առավոտվանից ստանձնել:

Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Դրանց միանգամից վերջ տալ չի ստացվի, բայց լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա: Նկատի ունեցեք, որ ուրիշների գաղափարներն այնքան վատը չեն, որքան կարող են թվալ. պարզապես որոշ մարդիկ չեն կարողանում իրենց մտքերն արտահայտելու համար հարմար բառեր գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լավ կդասավորվի: Նրա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, որոնք նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական բնույթ ստանալ, և դա չի խանգարի հետագա համագործակցությանը:

Ավելի ուշ կգա կենտրոնացվածություն, կարգապահություն պահանջող բարդ ու կարևոր աշխատանքի համար հարմար ժամանակը: Ոչինչ չի վրիպի ձեր ուշադրությունից, դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենավատ օրը չէ, բայց սխալների հավանականությունը հիմա սովորականից մեծ է: Ինչով էլ զբաղվեք, աշխատեք ուշադիր լինել, ամեն մանրուք նկատել: Այն, ինչ սկզբում աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ:

Օրվա սկզբին չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Դուք երբեմն կնեղանաք մտերիմներից, նրանք էլ՝ ձեզանից: Ժամանակի ընթացքում լեզու գտնելը կհեշտանա, օրվա երկրորդ կեսն էլ հաճելի զրույցներ ու անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ է խոստանում: Այդ հատվածում չեն բացառվում և սիրային անակնկալները: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն այնքան էլ հաջող չի սկսվի: Նրա առաջին կեսին հավանական են տարաձայնություններ ու վեճեր, կոնֆլիկտներ մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Կհիշվեն հին վիրավորանքները, դուք կտաքանաք, չեք ուզենա նույնիսկ աննշան զիջումների գնալ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար. դուք լրջորեն կտարվեք նրանով, ինչ կստանձնեք: Հարմար ժամանակ է նոր բան սովորելու համար: Հավանական են անսպասելի ու անսովոր առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2433 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3