Աստղագուշակ․ հոկտեմբերի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2242 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հանգիստ, բարենպաստ ու արդյունավետ օր է: Այն հարմար է բազմաթիվ գործերի համար, նաև այնպիսի գործերի, որոնք կարգապահություն, մանրուքներին ուշադրություն են պահանջում: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչը ուրիշները չեն տեսել, լուրջ սխալներ չեք անի ու ժամանակին կուղղեք ուրիշների սխալները: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի ու մտերիմների հետ շփվելու համար: Այդ հատվածը բարենպաստ է նաև սիրելի մարդու հետ երկուսիդ հետաքրքրող բաների մասին խոսելու համար: Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի անակնկալներով, որոնք երկար ժամանակ կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք կկարողանաք շատ գործերից ինքնուրույն գլուխ հանել, բայց օգնականների էլ առանց դժվարության կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Հավանական են հիշարժան հանդիպումներ, անսովոր ծանոթություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ տեղեկատվություն կստանան, որը նրանց շուտով պետք կգա: Արժե զգույշ լինել գումարի հետ: Լավագույն օրը չէ սպոնտան գնումների համար: Թանկարժեք իրեր գնելուց առաջ երկար մտածեք: Չի բացառվում գումարը շուտով ինչ-որ կարևոր բանի համար պետք գա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ, արդյունավետ օր է: Կարող եք հրաշալի արդյունքների հասնել շատ գործերում, նույնիսկ եթե դրանք առանց մեծ ոգևորության ստանձնեք: Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կարող եք միանգամից անցնել: Դուք կնկատեք ու կվերլուծեք ուրիշի փորձը, իսկ դա կօգնի խուսափել սեփական սխալներից: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Վատ մի զգացեք անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն անակնկալներով լի կլինի: Չզարմանաք, եթե հին ծրագրերը չկարողանաք իրագործել ու ստիպված լինեք լրիվ նոր բան մտածել: Պետք կգա հին ծանոթների փորձը. արժե լսել խորհուրդները, որոնք տալիս են հին ընկերները և մարդիկ, որոնք լավ գիտեն, թե ինչով եք զբաղվում և ինչ դժվարությունների եք բախվել: Օրվա երկրորդ կեսը խոստանում է բարենպաստ լինել ֆինանսական տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսն անսպասելի իրադարձություններով լի կլինի: Հազիվ թե այդ հատվածում կարողանաք ծրագրի համաձայն գործել. իրավիճակը կփոխվի, նոր պայմաններ կստեղծվեն, որոնք անհրաժեշտ կլինի հաշվի առնել: Դուք խուճապի չեք մատնվի, իսկ շատ իմպրովիզներ հաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է տնային գործերի, ինչպես նաև մտերիմների հետ շփվելու համար: Ընտանեկան կապերն ամրապնդելու, հարազատների հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կլինի: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը: Չեն բացառվում սիրային անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հարմար է գործնական հանդիպումների, փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Դուք ուշադիր կլինեք, կարգապահ, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ու խճճել ձեզ: Հրաշալի հասկանալով, որ ստացված տեղեկատվությունն անհրաժեշտ է մանրամասն ստուգել՝ դուք ոչ ոքի խոսքին հենց այնպես չեք հավատա: Օրվա երկրորդ կեսը ուրախ կլինի, դրական հույզեր կպարգևի: Դուք լավ ժամանակ կանցկացնեք ընկերների հետ, այնպիսի վայրերում կլինեք, որոնց մասին հետաքրքիր բաներ եք լսել: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անհանգստանալու կարիք չկա. օրը հաջող կդասավորվի, աստղերի աջակցությամբ կկարողանաք շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողությունները, շատերը դրանցով ձեզանից շատ կուրախանան: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել ձեզ համար թանկ հարաբերությունները: Հարմար օր է նախաձեռնող լինելու, նոր բան առաջարկելու համար: Ձեր գաղափարները դուր կգան նույնիսկ նրանց, որոնք սովորաբար քննադատում են ուրիշների ծրագրերը, սիրում են դրանցում թույլ կողմեր գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ, հանգիստ ու ներդաշնակ օր է: Դուք կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը: Չեն բացառվում լավ նորություններն ու հետաքրքիր առաջարկները: Մարդիկ, որոնց հետ վիճել էիք, կուզենան վերականգնել հարաբերություններն ու հաշտվելու ուղղությամբ առաջին քայլերը կանեն: Հնարավոր է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Այստեղ լավ է չտաքանաք: Դուք դա հրաշալի կհասկանաք, այդ իսկ պատճառով չեք շտապի համաձայնել ստացվող առաջարկներին, ոչ ոքի թույլ չեք տա շտապեցնել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Չափազանց արդյունավետ օր է. դուք շատ նպատակների կկարողանաք հասնել, կանեք մի բան, որը շրջապատողներին համարյա անհավանական կթվա: Ամենայն հավանականությամբ պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Լավ է ղեկավարվեք առողջ բանականությամբ ու լսեք ինտուիցիայի ձայնին, քան հետևեք ուրիշների խորհուրդներին: Հնարավոր են լավ նորություններ, նշանի որոշ ներկայացուցիչներ լուրեր կստանան մարդկանցից, որոնց ճակատագրի համար վերջերս անհանգստանում էին: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական ու անձնական կապերը: Այստեղ օգտակար կլինի նախաձեռնող լինելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ, նշանակալի հաղթանակներ կամ գլխապտույտ արկածներ բերի: Փոխարենը հնարավորություն կունենաք ուշադրություն դարձնել մտերիմներին, հարազատների հետ միասին լուծել ընտանեկան խնդիրները: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մանկության ու պատանեկության ընկերները: Նշանի որոշ ներկայացուցիչներ կվերականգնեն հին գործնական կապերը, և դա օգուտ կտա կարիերային: Կարող եք ոչ մեծ գնումներ անել. ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի: Միայն կենցաղային տեխնիկա գնելու հարցում չարժե շտապել: Ճիշտ ընտրություն կատարելու համար ձեզ ժամանակ է պետք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Այդ հատվածը հարմար է ծանոթ խնդիրները լուծելու համար: Բայց կարող եք նաև նոր բան ստանձնել. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, իսկ կամավոր համախոհների պակաս էլ չեք ունենա: Ավելի ուշ հնարավոր են ցավալի պատահարներ, վեճեր, որոնք կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Մի հուսահատվեք. որոշ ժամանակ կանցնի, և դուք կլրացնեք բաց թողածը: Հետևեք ձեր իրերին. վտանգ կա՝ փոքրիկ, բայց ձեզ համար թանկ իր կորցնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հետաքրքիր ու հաճելի կանցնի: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, շատ բան հաջող կդասավորվի: Լավ գաղափարներ կունենաք, արագ կհասկանաք՝ ինչպես կարելի է կյանքի կոչել դրանք: Ավելի վաղ գործած սխալներն ուղղելու, կարգուկանոն հաստատելու հնարավորություն կունենաք: Դուք ոչ մի տեղ չեք շտապի, ամենուր կհասցնեք, կավարտեք ամենն, ինչ կստանձնեք, ոչ մի գործ կիսատ չեք թողնի: Մտերիմներն ամեն հարցում կաջակցեն ձեզ, դրա մասին խնդրելու կարիք էլ չի լինի: Երեկոն դրական հույզերով լի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|