ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1539 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հեշտ չի սկսվի: Անսպասելի կարևոր խնդիրներ կհայտնվեն, որոնք շուտափույթ լուծում կպահանջեն, իսկ մարդիկ, որոնց աջակցության հույսն ունեիք, օգնելու համար չափազանց զբաղված կլինեն: Բայց դուք չեք անհանգստանա, դրա փոխարեն կսկսեք գործել և շուտով հրաշալի արդյունքների կհասնեք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է: Այն հրաշալի է նոր բան ստանձնելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց հոգեհարազատ գործ կգտնեն և հրաշալի ժամանակ կանցկացնեն: Չի բացառվում՝ այդ հատվածում հաճելի ծանոթություններ հաստատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը անակնկալներ կբերի: Զարմանալի ու տարօրինակ իրադարձությունները կյանքում արմատական փոփոխությունների սկիզբ կդնեն կամ ձեզ հետաքրքիր մտքեր կհաղորդեն: Հիմա չափազանց համարձակ թվացող շատ գաղափարներ ավելի ուշ կհաջողվի կյանքի կոչել:

Շատ բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ կհաջողվի բոլորի հետ ընդհանուր լեզու գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեն այն մարդկանց հետ, որոնցից նախկինում հետաքրքիր բաներ են լսել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը լավ կդասավորվի: Հազիվ թե կարողանաք խոշոր հաջողությունների հասնել ու բոլոր թշնամիներին միանգամից հաղթել, փոխարենը ընկերների հետ հրաշալի ժամանակ կանցկացնեք: Պատրաստ եղեք փորձարկումներ անել. ծրագրի համաձայն գործել հիմա հազիվ թե ստացվի: Իրադարձություններն արագ կզարգանան: Ինչ-որ մեկը ձեր փոխարեն խուճապի կմատնվեր, բայց ձեզ ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել:

Լավ է զբաղվեք տնային գործերով, լուծեք ընտանեկան կյանքին առնչվող հարցերը: Հնարավորություն կունենաք աջակցել նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել, և դուք կփորձեք դրանից օգտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անսովոր ու հետաքրքիր օր է: Զարմանալի իրադարձություններ տեղի կունենան, չեն բացառվում լավ նորություններն ու հին ծանոթներից հաճելի լուրերը: Չի բացառվում՝ այսօր հասկանաք, որ եկել է կյանքում ինչ-որ բան փոխելու ժամանակը: Ավելի ուշ պարզ կդառնա՝ ինչից սկսել:

Անսահմանափակ երևակայությունն ու իրերի հանդեպ անսովոր հայացքը ձեզ թույլ կտան հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք կա: Իսկ կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից գլուխ հանելուն կօգնեն հին համախոհներն ու լավ ընկերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը չարժե սկսել լուրջ հարցերի քննարկումից. վեճ կծագի: Նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում ամեն հարցում համաձայն էին ձեզ հետ, հիմա առանց ձեր փաստարկները լսելու պատրաստ կլինեն մինչև վերջ վիճել: Մի փոքր սպասեք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հարմար է ամենատարբեր բնույթի կարևոր բանակցությունների համար: Այդ ժամանակահատվածը անսովոր առաջարկներ ու գաղափարներ կբերի, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Օրը հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Հաջող կլինեն գործարքներն ու գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Հենց դրա շնորհիվ կկարողանաք խուսափել մտերիմների հետ վեճերից ու քիչ ծանոթ մարդկանց հետ տհաճ զրույցներից: Կարող եք հաջողությունների հասնել, եթե ինքնուրույն գործեք, հույս դնեք միայն սեփական ուժերի վրա: Դուք շատ բաներից ինքնուրույն գլուխ կհանեք, պատասխաններ կգտնեք բարդ հարցերին:

Բարենպաստ օր է հին գործերին ու ծրագրերին վերադառնալու, սկսածն ավարտին հասցնելու համար: Դու հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չէիք նկատել, կհասկանաք՝ ինչպես օգտվել դրանցից նպատակին հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող կդասավորվի, բայց դուք մանրուքների պատճառով այնքան կվշտանաք, որ չեք նկատի հաճելի իրադարձություններն ու դրական փոփոխությունները: Հաճախ օգնության կարիք կունենաք, երբեմն նույնիսկ ամենահասարակ գործերում, որոնցից մեկ ուրիշ ժամանակ արագ գլուխ կհանեիք:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հետաքրքիր ու արդյունավետ կլինի. դուք շատ բան կհասցնեք անել, արդյունավետ բանակցություններ կվարեք, կլուծեք ընտանեկան խնդիրները: Հավանական են հաճելի լուրեր հեռվից: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրավերներ կստանան, որոնց անմիջապես համաձայնությամբ կպատասխանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք կփորձեք հնարավորինս արագ հասնել ուզածին, արագ կարևոր որոշումներ կընդունեք՝ գործերը չհետաձգելով: Բայց շտապելու ժամանակ ինչ-որ կարևոր բան աչքաթող կանեք, սխալներ կանեք, որոնց համար ստիպված եք լինելու զղջալ: Հիշեք, որ երբեմն շատ օգտակար է դադար վերցնելը՝ շուրջը հանգիստ դիտելու և ամեն ինչ մտածելու համար:

Ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ, տարաձայնություններ սովորականից հաճախ կլինեն: Բայց դուք կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները: Նշանի շատ ներկայացուցիչների օգնության կհասնի հումորի զգացումը. նրանց կատակները բոլորին կծիծաղեցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտյան արժե ուշադիր լինել: Խառնաշփոթ, չարդարացված շտապողականություն կլինի, որի ժամանակ հեշտությամբ կսխալվեք, ինչ-որ բան չեք նկատի, ուշադրություն չեք դարձնի կարևոր բառերին: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերը կկարգավորվեն, կյանքը դեպի լավը փոխելու, նրանում նոր ու հաճելի բան մտցնելու բազում հնարավորություններ կընձեռվեն:

Երեկոն բարենպաստ է շփումների համար: Դուք շատ բաների մասին կզրուցեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, և դա օգուտ կտա հարաբերություններին: Կհաջողվի պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը նոր գործեր ու հոգսեր կբերի, մի քանի բարդ հարց պիտի լուծեք: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով: Դուք կփորձեք ոչ ոքի չմերժել, նույնիսկ եթե խոսքը խնդրանքների մասին լինի, որոնք կատարելը բարդ է:

Օրվա երկրորդ կեսը առաջինից արդյունավետ ու հեշտ կլինի: Այն հրաշալի է հին գործերն ավարտելու համար. պարզ կդառնա՝ ինչպես արագ հասնել անհրաժեշտ արդյունքի: Հավանական են անսպասելի հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հեշտությամբ կվերականգնեք հին գործնական ու անձնական կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն արդյունավետ կլինի: Դուք վճռական տրամադրված կլինեք, ունակ կլինեք շատ բանի հասնել նույնիսկ համախոհների նվազագույն աջակցության դեպքում: Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով պետք կգա աշխատանքի մեջ:

Շատ բարենպաստ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, ընկերական հանդիպումներն ու սիրային ժամադրություններն էլ լավ կանցնեն: Դուք ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ հաճախ էիք վիճում: Կարող է պարզվել, որ տարաձայնությունների պատճառը պարզ անհասկացողությունն էր. հիմա բոլորը թեթևացած շունչ կքաշեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դժվարությամբ կկենտրոնանաք: Դուք ոգևորությամբ կստանձնեք գործերը, բայց սկսածն ավարտին հասցնել ամեն անգամ չի հաջողվի: Տաք գլխով ասված խոսքերի համար կզրկվեք այն մարդկանց աջակցությունից, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը: Ավելի ուշ կվերադառնաք դրանց և հենց այդ ժամանակ էլ լուծումը կգտնեք:

Օրը հարմար է հանգստի համար, այն ընկերների հետ հաճելի հանդիպումներ ու անմոռանալի սիրային խոստովանություններ է խոստանում: Հնարավոր են սիրային առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1539 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4