ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2143 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է այն մարդկանց հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված ու շրջապատողների միայն թերություններն են նկատում: Կհաջողվի շահել նոր ծանոթների վստահությունը: Հաճախ հենց նրանց աջակցության շնորհիվ արագ գլուխ կհանեք բարդ գործերից:

Ունեցվածքի հետ կապված ու ֆինանսական հարցերը կարող են ձեզ համար ամենաբարենպաստ ձևով լուծվել: Չի բացառվում՝ այսօր եկամուտների նոր աղբյուր գտնեք կամ մի գործարք կնքեք, որը նշանակալի շահույթ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադիր եղեք: Այսօր կարող եք նկատել այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից ու հաջողության հասնել դիտողունակության շնորհիվ: Երբեմն ձեզ կհաջողվի կռահել, թե ինչ կա շրջապատողների հոգում, որոշել, թե որոնք են նրանց իրական մտադրությունները: Դա նույնպես շատ կօգնի գործերում: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ գցի կամ շեղի:

Ստանձնած ամեն ինչին լուրջ կվերաբերվեք: Շրջապատողներին նման մոտեցումը դուր կգա, դուր կգա նաև այն, որ թեթևամիտ խոստումներ չեք տա: Դա է պատճառը, որ շատ հավանական է՝ հետաքրքիր առաջարկներ ստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենակարևոր ու բարդ գործերն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Հենց այդ հատվածում հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքին հասնելը, լուրջ խնդիրներ էլ հազիվ թե առաջանան: Ավելի ուշ կենտրոնանալը բարդ կլինի, բացի այդ, ձեր գործերին կխառնվեն շրջապատողները, ինչը հազիվ թե օգուտ տա: Փոխարենը հնարավորություն կունենաք պիտանի ինֆորմացիա ստանալ, շփվել մարդկանց հետ, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով:

Երեկոն բարենպաստ ժամանակ կլինի մտերիմների հետ շփվելու, բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար: Կարող եք կիսվել ձեր կասկածներով ու ապրումներով՝ առանց վախենալու անհասկացողությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ծրագրեր կառուցեք: Այսօր ձեզ համար դժվար չի լինի սեփական ուժերը և շրջապատողների մտադրությունները ճիշտ գնահատելը, կռահելը, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Դուք պատրանքներ չեք կառուցի, զուր հույսեր չեք տածի: Հենց այդ պատճառով էլ ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն ու կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ կյանքի կոչել մտածածը:

Օրը հարմար է ընկերների հետ շփվելու համար. զրույցի հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կլինեն նաև գործեր, որոնցով կուզենաք միասին զբաղվել: Բացի այդ, աջակցություն կստանաք, որի կարիքն ունեք ու ձեր տրամադրությունը նկատելիորեն կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վճռական գործեք ու մի կասկածեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Կարող եք արագ գլուխ հանել բարդ գործերից, հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, դուք շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք: Հավանական է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Դուք էներգիայով լի կլինեք ու շատ բանի ունակ կլինեք, բայց երբեմն դուք էլ հանգստի կարիք կունենաք: Երեկոն հարմար կլինի հանգստանալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շտապեք: Օրվա սկիզբը հարմար է կարևոր գործերի համար ու հնարավորություն կտա գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Բացի այդ, շատ լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ կկարողանաք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Կարող եք կիսվել գաղափարներով, որոնք անպայման աջակցություն կգտնեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է այն գործերին վերադառնալու համար, որոնք երկար ժամանակ չէր հաջողվում ավարտին հասցնել: Բացի այդ, հնարավորություն կունենաք լուծել տնային խնդիրները: Դրանցից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Կհաջողվի խուսափել երկար վեճերից, արագ լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Հավանական է երկարատև համագործակցության սկիզբ: Այն ձեզ համար օգտակար կլինի մասնագիտական տեսանկյունից, նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա մեծացնել եկամուտները:

Չարժե շտապել ֆինանսական հարցերը լուծելիս. այստեղ հեշտությամբ ինչ-որ բան աչքաթող կանեք: Օգտակար կլինի մտերիմների հետ խորհրդակցելը. նրանց հուշումները կօգնեն խուսափել զուր ծախսերից, անհաջող գնումներից: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարվածների հանդեպ, օրը նրանց համար հաճելի պահեր կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մտածեք. դա այսօր ձեզ մոտ հրաշալի կստացվի: Դուք կկարողանաք ճիշտ պատասխաններ գտնել բարդ հարցերին, գլուխ հանել բարդ, խճճված իրավիճակներից: Լավ գաղափարներ կհայտնվեն, կարող եք մանրամասն մշակել ծրագրերը: Հաճախ դուք ուշադրություն կդարձնեք մասերին, որոնք վրիպել են ուրիշների աչքից, այդ իսկ պատճառով սխալներ չեք անի, թշնամիների լարած թակարդները չեք ընկնի:

Սովորական զբաղմունքները կձանձրացնեն, երբեմն ինքներդ ձեզ վրա ջանքեր պիտի գործադրեք սկսածն ավարտելու համար: Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Մտածեք՝ հնարավոր չէ արդյոք ինչ-որ բան հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ուղիղ խոսեք և ձեզ ճիշտ կհասկանան: Օրը բացարձակապես հարմար չէ ճշմարտությունը ակնարկներով քողարկելու կամ մտածելու համար, թե մարդիկ իրենք գլխի կընկնեն, թե ինչ նկատի ունեք: Զարմանալի է, բայց հիմա ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ում միայն սեփական տեսակետն է հետաքրքրում: Դա շատ կօգնի գործերում:

Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Այստեղ պատրանքներ չեք կառուցի: Դա թույլ կտա խուսափել զուր ծախսերից, անհաջող ներդրումներից: Ե՛վ ծրագրված, և՛ սպոնտան գնումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչքան շատ հետաքրքրվեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը, այնքան շատ օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար: Երբեմն պիտի ուղղեք ուրիշների սխալները: Չի կարելի ասել, որ դա ոգևորությամբ կանեք, բայց ամենից պարզապես հրաշալի գլուխ կհանեք: Հաջողությամբ կլուծվեն աշխատանքային հարցերը, որոնց մասին վերջին շաբաթներին շատ է խոսվել:

Կարող եք զրուցել կարևորի մասին. շրջապատողները ձեզ կհասկանան ու կաջակցեն: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով, անսպասելի առաջարկներով ու հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք վայրկենապես կմտապահեք այն ամենն, ինչ կարող է օգտակար լինել, արագ կսովորեք, լավ գլուխ կհանեք նոր գործերից: Օրը բարենպաստ է ստեղծագործ մոտեցում և երևակայություն պահանջող աշխատանքի համար: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, և դա հաճախ կօգնի բարդ հարցերը լուծելիս:

Կհոգնեցնեն միապաղաղ զբաղմունքները: Անսովոր ու գրավիչ մի բան կուզենաք: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր տպավորությունները կոգեշնչեն, բացի այդ, ճանապարհին պիտանի ծանոթություններ կհաստատեք: Երեկոն հարմար է ընկերների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք ուշադիր կլինեք շրջապատողներին, կնկատեք կարևոր մանրուքները, հեշտությամբ կկռահեք ուրիշների գաղտնիքները: Ձեր խորաթափանցությունը կզարմացնի շրջապատողներին. ոմանք լրջորեն կհավատան, որ կարդում եք իրենց մտքերը: Հասկանալով, որ ձեր միամտության վրա հույս դնել չի կարելի՝ կասկածելի անձինք ձեզանից հեռու կմնան:

Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Ձեզ կհաջողվի արագ ճիշտ տոն ընտրել, բոլորին համոզել սեփական ճշմարտացիությունը: Մտերիմների հետ էլ հրաշալի լեզու կգտնեք, բայց այստեղ համբերատարության կարիք կզգացվի: Երբեմն ամենահասարակ բաները պիտի մի քանի անգամ բացատրեք: Լավ է, որ դա ձեզ չի նյարդայնացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2143 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0