Աստղագուշակ․ հոկտեմբերի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2358 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը բազում հնարավորություններ կընձեռի, և դուք չեք ուզենա դրանցից ոչ մեկը բաց թողնել: Չնայած ձեր ոչ բոլոր նախաձեռնությունները հաջող կլինեն՝ դուք կպահպանեք լավատեսությունը: Եթե ինչ-որ բան չստացվի, հոգ չէ, պարզապես պետք է առաջ շարժվել. նման ռազմավարությունը շատ արդյունավետ կլինի: Դրա շնորհիվ ամենաբարդ գործերից գլուխ կհանեք: Հիմա շատ լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, կհասկանաք նույնիսկ նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ, ռոմանտիկ պատմության սկիզբն էլ չի բացառվում: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ինչքան էլ ուզենաք ցանկալին իրականության տեղ ընդունել, այդպես մի վարվեք: Հենց իրավիճակն իրատեսորեն գնահատելու, զուր հույսեր չտածելու ունակությունն այսօր ձեզ կօգնի լուծել բարդ խնդիրը, հաջողության հասնել դժվարին գործում: Նոր գաղափարն արժե քննարկել այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Նրանց խորհուրդները շատ տեղին կլինեն: Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Կարող եք օգնականներ գտնել, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, բայց այստեղ էլ սովորականից շատ համբերատարության կարիք կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց հասկանալու ունակությունը: Դրա շնորհիվ կկարողանաք խուսափել տհաճ պահերից, արագ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Ուշադիր եղեք ֆինանսական հարցերը քննարկելիս. այստեղ հնարավոր է անհասկացողություն, որը պետք է հնարավորինս շուտ պարզաբանել: Լուրջ զրույցներն արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար: Հենց այդ հատվածում ավելի հեշտ կլինի բոլորին դուր եկող որոշում ընդունելը: Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Նրանց անսպասելի առաջարկներից հրաժարվել չեք ուզենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Չափազանց վստահող մի եղեք. ոչ ամենը, ինչ մարդիկ այսօր ձեզ կասեն, ճիշտ կլինի: Բայց ոչ բոլոր մարդիկ կփորձեն ձեզ հատուկ խաբել, ավելի շատ կլինեն նրանք, ովքեր հենց իրենք մոլորության մեջ կլինեն: Եթե ստացվող տեղեկատվությունը ստուգեք, սխալներ չեք անի, մյուսներին էլ կօգնեք խուսափել սխալներից: Կենտրոնացեք օգտակար գործերի վրա. այսօր դուք շատ բան կհասցնեք: Հեշտությամբ օգնականներ կգտնեք: Ձեր գաղափարները դուր կգան և՛ հին, և՛ նոր ծանոթներին: Հաջողությամբ կլուծվեն վերջին շրջանում ձեզ անհանգստացնող ֆինանսական հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շտապելու կարիք չկա: Սա այն օրերից չէ, երբ կարելի է մինչև ճաշ սարեր շուռ տալ: Լավ է համբերությամբ զինվեք, քանի որ որոշ գործեր սպասվածից շատ ժամանակ կպահանջեն, իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով էլ ամենահասարակ հարցերը կարող են երկար լուծվել: Դուք ամեն դեպքում ուզածին կհասնեք, միայն թե ծրագրածից մի փոքր ուշ: Կարևոր ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Ձեր աջակցության շնորհիվ մտերիմները մանրուքների պատճառով չեն վշտանա, չեն անի մի բան, որի համար հետո զղջալու էին: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Արժե լուրջ վերաբերվել օրվա առաջին կեսին առաջ եկած գաղափարներին: Հնարավոր է՝ սկզբում դրանք չափազանց համարձակ, համարյա ֆանտաստիկ թվան, բայց շուտով դուք անպայման կգտնեք մտածածը կյանքի կոչելու ձևը: Հեշտությամբ կպայմանավորվեք նոր ծանոթների հետ: Լավ է միանգամից անցնել գործին, քանի որ ավելի ուշ ծրագրերը կարող են փոխվել: Այսօր մտերիմները սովորականից հաճախ ձեր աջակցության, հասկացողության ու խորհուրդների կարիքը կունենան: Պատրաստ եղեք քննարկել բարդ հարցերը: Երեկոյան կկարողանաք լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր անսովոր մարդկանց հետ ծանոթանալու, նրանցից ինչ-որ բան սովորելու, պիտանի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: Դուք հետաքրքրասեր կլինեք, իսկ դա շատերին դուր կգա: Նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, հիմա ուրախությամբ կպատասխանեն ձեր հարցերին: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբը: Ցանկացած ուղևորություն լավ կանցնի: Դրանք ոչ միայն դրական հույզեր կպարգևեն, այլև կօգնեն նորովի նայել այն բաներին, որոնք ձեզ սովորական ու բնական էին թվում: Հնարավոր է՝ հասկանաք, թե վերջին շրջանում ինչի պակասն ունեիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Զբաղվեք այն գործերով, որոնք կարևոր են ոչ միայն ձեզ համար: Այն, ինչ հիմա կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: Շրջապատողները կգնահատեն ընդհանուր բարեկեցության մասին ձեր հոգ տանելը: Չի բացառվում օրվա վերջին համախոհներն ու ընկերներն ավելանան: Դուք փայլուն գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, և դա նույնպես աննկատ չի մնա: Հնարավոր է՝ հենց այսօրվա հաջողությունների շնորհիվ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք: Երեկոն լավ նորություններ, նվերներ և անակնկալներ է խոստանում: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, և դուք ուրախ կլինեք նրանց հետ շփվելու հնարավորության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հույզերը վերահսկելը բարդ կլինի, քանի որ այսօր բացարձակապես ամեն ինչ սրտին մոտ կընդունեք: Ցանկացած պատահար ձեզ նշանակալի կթվա, ինչ-որ մեկի չմտածված խոսքերն էլ կփչացնեն ձեր տրամադրությունը: Զուր հուզումներից խուսափելուն կօգնեն նոր գործերը: Զբաղվեք նրանով, ինչի մասին համարյա ոչինչ չգիտեք. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Օրվա առաջին կեսը հագեցած կլինի իրադարձություններով, իսկ երկրորդը ավելի հանգիստ կանցնի: Ընկերների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք, նման հանդիպումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր կարող եք չշտապել: Չարժե շտապելով որոշումներ ընդունել կամ ոտքի վրա փոխել ծրագրերը: Ամեն ինչի մասին մտածելու, վստահելի մարդկանց հետ խորհրդակցելու ժամանակ կունենաք: Հնարավոր են անսպասելի այցեր: Հյուր կգան մարդիկ, որոնց ուրախ կլինեք տեսնել: Ընդ որում՝ նրանք լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով կգան: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Դուք լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք անտարբեր չի մնա: Չի բացառվում՝ հենց այսօր ձեզ այնպիսի աշխատանք առաջարկեն, որի մասին վաղուց էիք երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գործնական կապերն ամրապնդելու, նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Հիշեք, որ պարտադիր չէ բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծեք: Մարդիկ, որոնց այսօր կդիմեք օգնության խնդրանքով, ձեզ չեն մերժի: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Եթե դրանք հին ընկերներն անեն, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Մնացած դեպքերում լավ է պատասխանի հարցում չշտապեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք: Սովորական գործերն այսօր հեշտությամբ կտրվեն, շատ հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա: Երկար ժամանակ կուտակված գործերից գլուխ հանելուց հետո ձեզ միանգամից ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի օր է աշխատանքի համար: Նույնիսկ ամենաբարդ առաջադրանքներից արագ գլուխ կհանեք, ինչում կօգնի ինտուիցիան: Դուք գաղափարներ կունենաք, որոնք հազիվ թե մեկ ուրիշի մոտ ծնվեին: Շրջապատողները ձեզ հիացմունքով կհետևեն: Ամենատպավորվողներին կթվա, թե դուք առավոտից երեկո հրաշքներ եք գործում: Չնայած՝ դա այնքան էլ իրականությունից հեռու չի լինի: Մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, չնայած՝ երբեմն սուր նկատողություններ կանեք, կտրուկ քննադատության կդիմեք: Բանը ձեր հմայքի մեջ կլինի. այսօր այն այնքան ուժեղ կլինի, որ ձեզ վրա բարկանալ չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|