Աստղագուշակ․ հոկտեմբերի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2442 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ստիպված եք լինելու հուզվել. իրավիճակը շատ խճճված ու ոչ միանշանակ կլինի: Բայց նույնիսկ դժվարությունների բախվելիս իրար չեք խառնվի և դրա շնորհիվ էլ ելք կգտնեք այն իրավիճակում, որն ուրիշները փակուղային կհամարեին: Շատ օգտակար կլինեն շփումները. ինչքան շատ ձեր կողքին լինեն ձեր հանդեպ բարեկամաբար տրամադրված մարդիկ, այնքան լավ ձեզ կզգաք: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Զրույցի համար թեմաներ կգտնվեն, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման հարցում բոլորը հետաքրքրված կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք շատ բանի ունակ կլինեք, հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերն ու գործեր ստանձնել, որոնցից միայնակ գլուխ հանելը դժվար կլինի: Եթե համախոհներ գտնեք, օրն ավելի թեթև կանցնի, իսկ ընթացիկ խնդիրների լուծումը տիտանական ջանքեր չի պահանջի: Որպեսզի գործնական բանակցություններն արդյունավետ անցնեն, զիջող եղեք: Աշխատեք չճնշել զրուցակիցներին, անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեք այն ամենի հանդեպ, ինչ նրանք ասում են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին, հնարավոր է, ստիպված լինեք հուզվել, հետո գործերը կհարթվեն: Ձեր խնդիրը հասարակ մի բան է՝ մեծ նշանակություն չտալ փոքրիկ անհաջողություններին, բաց չթողնել հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորությունը: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը. նույնիսկ ոչ մեծ ուղևորությունը կոգեշնչի ձեզ այնքան, որքան հեռու ճամփորդությունը: Կարող եք գնումներ անել, իրեր ձեռք բերել, որոնցից կօգտվեն ընտանիքի բոլոր անդամները, նվերներ գնել մտերիմներից մեկի համար: Դուք անսխալ կընտրեք հենց այն, ինչ երկար ժամանակ կուրախացնի, և գումարը դատարկ բաների վրա չեք ծախսի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հետաքրքիր, հագեցած, վառ հույզերով ու անսովոր իրավիճակներով լի օր է: Բոլոր իրադարձությունները ձեր շուրջը տեղի կունենան, մարդիկ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով, հաճախ ձեզ վրա ուղղված հիացական հայացքներ կտեսնեք: Հնարավորություն կունենաք օգնել այն մարդկանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել, ձեզ լավագույն կողմերով դրսևորել, գրավել այն մարդու սիրտը, որի հանդեպ վաղուց նատարբեր չեք: Երեկոյան հոգնածություն կզգաք, բայց գոհ կմնաք, թե ինչպես է դասավորվել օրը: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր, հետաքրքիր, բայց ոչ հոգնեցնող գործով զբաղվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք ուժերի ու էներգիայի ներհոսք կզգաք, վերջնականապես հրաժեշտ կտաք ձեր ուժերի հանդեպ կասկածներին: Հրաշալի օր է սեփական հետաքրքրությունները պաշտպանելու, նաև բարդ իրավիճակում հայտնված մարդկանց մասին հոգ տանելու համար: Կարող եք հյուրեր ընդունել, ձեզ կհաջողվի բոլորին ուրախացնել և ոգեշնչել: Բարենպաստ կլինեն ֆինանսական հեռանկարները. չեն բացառվում դրամական մուտքերը, հնարավոր է վերադարձնեն հին պարտքը: Սակայն գնումների հարցում չարժե շտապել: Սպոնտան ձեռքբերումները հազիվ թե հաջող լինեն: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին ու ճաշակին վստահում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար է թուլանալու, հաճելի ժամանակ անցկացնելու համար: Լուրջ գործերով զբաղվելն անցանկալի է. վտանգ կա սխալ անեք, աչքից մի բան վրիպի ու որոշում ընդունեք, որի համար շուտով կզղջաք: Հատկապես ուշադիր եղեք, եթե գիտեք, որ ձեզ հետևում են: Անփութությունը կարող է խնդիրների պատճառ դառնալ կամ վնասել ձեր հեղինակությանը: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք ուրախացնել մտերիմներին լուրերով, որոնց անհամբերությամբ էիք սպասում: Այդ հատվածում հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, որոնք միանգամից կլավացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Զգալով, որ նպատակներին հասնելու համար շրջապատողների օգնության կարիքն եք ունենալու, դուք կփորձեք խուսափել կոնֆլիկտներից: Երբեմն դա հեշտությամբ կստացվի, բայց ստիպված եք լինելու զոհել ձեր հետաքրքրությունները: Այստեղ կարևոր կլինի թույլ չտալը, որպեսզի ինչ-որ մեկը օգտվի ձեր բարությունից: Կարող եք կարգուկանոն հաստատել ֆինանսական գործերում, որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Լրիվ պարզ կդառնա, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել: Ամենահնարամիտ Կշեռքները կկարողանան եկամուտների նոր աղբյուր գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է ֆինանսական տեսանկյունից: Շանս կա շահավետ գործարքներ կնքեք կամ պայմանավորվեք համագործակցության մասին, որը երկարաժամկետ, արդյունավետ ու եկամտաբեր կլինի: Օրվա առաջին կեսը հարմար է գործնական հանդիպումների, իսկ երկրորդը սիրային ժամադրությունների համար: Հնարավորություն կունենաք հաճելի անակնկալ անել սիրելի մարդուն: Հին ընկերները կուրախացնեն լավ նորություններով ու կկիսվեն գաղափարներով, որոնք ձեզ շատ դուր կգան: Օգտակար կլինի պարզապես անցյալի մասին խոսելը, հին իրադարձությունների մասին հիշելը. չի բացառվում, որ նման զրույցներից նոր ծրագրեր ծնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հոգեկան հավասարակշռության օր է: Դուք այն անկախ ամեն ինչից չեք կորցնի: Բայց առանձնապես ոչ մի վատ բան տեղի չի էլ ունենա: Առավելագույնը, որ ձեզ սպառնում է, գործերում փոքրիկ տհաճություններն են, ղեկավարության հետ աննշան տարաձայնությունը, որը շուտով կմոռացվի: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, կես խոսքից կհասկանաք նրանց, որոնց սիրում եք, մնացածների հետ էլ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Շատ լավ օր է նոր գործ ստանձնելու կամ վաղուց հետաքրքրող բանը սովորելու համար: Նույնիսկ այն գիտելիքները, որոնցից առաջին հայացքից պրակտիկ օգուտ չկա, կարող են օգտակար լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է համախոհներ գտնելու կամ այն մարդկանց համակրանքը շահելու համար, որոնց հանդեպ անտարբեր չեք: Կհաջողվի լավ տպավորություն թողնել պոտենցիալ գործընկերների կամ հնարավոր գործատուների վրա: Վատ մի զգացեք ձեր ձեռքբերումների ու հաղթանակների մասին պատմել. ինչքան շատ մարդ դրանց մասին իմանա, այնքան լավ ձեզ համար: Ձեզ սովորականից արագ կհոգնեցնի միապաղաղ գործունեությունը, որը ստեղծագործ մոտեցում չի պահանջում: Բաց մի թողեք նոր բան ստանձնելու հնարավորությունը: Ցանկացած իմպրովիզ ձեզ հրաշալի կտրվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ օր է: Լավ է հեշտ հաղթանակների վրա հույս չդնեք: Շատ բան կախված կլինի ձեր համառությունից. եթե խոչընդոտների հանդիպելիս չհանձնվեք, ջանքեր գործադրեք ձեր դիրքերն ամրապնդելու համար, իրավիճակը դեպի լավը կփոխվի: Վատ օր չէ գործնական հարցերը քննարկելու համար: Անձնական հարաբերություններում երբեմն խնդիրներ կառաջանան, բայց դուք դրանց լուծում կգտնեք: Մտերիմ մարդկանց հետ շփումներն ավելի շատ համբերատարություն կպահանջեն, քան սովորաբար: Բայց դուք կաշխատեք չվիրավորել ու չվշտացնել նրանց, որոնց սիրում եք, և դա ձեզ կհաջողվի անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսը այնքան էլ հաճելի չի անցնի: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց դուք ցանկացած պատահար սրտին շատ մոտ կընդունեք, կվշտանաք կամ կբարկանաք դատարկ բաների պատճառով: Ապրումները ուժեղ կլինեն, երբեմն դա վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: Խուսափեք սթրեսային իրավիճակներից, ինչ-որ հաճելի բանի վրա կենտրոնացեք: Բարեբախտաբար, շուտով դրական միտումները ուժ կհավաքեն, դուք ձեզ ավելի լավ կզգաք, լավատեսությունն ու ինքնավստահությունը կվերադառնան: Երեկոն կուրախացնի մտերիմներին վերաբերող լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|