Աստղագուշակ․ դեկտեմբերի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2008 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Շրջապատողները ձեզ սխալ կհասկանան, դժգոհություններ կներկայացնեն կամ կհիշեցնեն վաղուց գործած սխալների մասին: Բայց այդ ամենը ձեր տրամադրությունը չի փչացնի: Լավ է ինքնուրույն գործեք, հույս դնեք միայն սեփական ուժերի վրա. դա շատ բան կհեշտացնի: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Ձեր խնդիրը նոր իրավիճակում արագ կողմնորոշվելն է: Աշխատեք ժամանակը դատարկ զրույցների վրա չվատնել: Օրվա երկրորդ կեսին հաջող գնումներ անելու շանս կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը հաջող է: Կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե արագ ու վճռական գործեք: Հատկապես կարևոր կլինի գումարի հետ կապված հարցերում չհապաղելը: Կկարողանաք շահավետ գործարքներ կնքել կամ եկամուտների նշանակալի աճի հասնել: Բոլոր Ցուլերի մոտ չի ստացվի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց նշանի ներկայացուցիչների մեծ մասը կկարողանա խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Երեկոյան հնարավոր են ձգձգումներ գործերում, անսպասելի պատահարներ, որոնք կխախտեն ծրագրերը: Ուրիշները նման իրավիճակում կհուզվեին, բայց դուք հանգստություն կպահպանեք ու ճիշտ որոշումներ կընդունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ չեք լինի, շատ բան կսպասեք նրանցից, ում հետ գործ կունենաք: Դրա հետ միասին, սեփական սխալները չեք նկատի, չեք ուզենա խոստովանել դրանք: Դրա պատճառով երբեմն լարված պահեր կլինեն: Բայց կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, ժամանակին կհասկանաք, թե երբ պետք է ճկուն լինեք ու զիջումների գնաք: Չարժե ստանձնել նոր գործերը, փոխարենը կարող եք վերադառնալ այն ծրագրերին, որոնք նախկինում չի հաջողվել կյանքի կոչել: Երեկոյան հնարավոր են դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, օրը հաջող կդասավորվի: Ձեզ հաճախ կօգնեն, և դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի, մարդիկ պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներին, իրենց վրա վերցնել ձեր խնդիրների մի մասի լուծումը: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ ընկերական բնույթ կստանան: Չնայած գործեր շատ կլինեն՝ ժամանակ կմնա նաև հանգստանալու, ընկերների հետ շփվելու և ձեզ համար թանկ մարդկանց ուշադրություն հատկացնելու համար: Հնարավոր են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ, կարող եք մտերիմների համար նվերներ ընտրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Լարված օր է: Հուզական դաշտն անկայուն կլինի, հաճախ դատարկ բաների պատճառով կտագնապեք, կկորցնեք հավասարակշռությունը, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Սովորականից հաճախ շրջապատողների հետ տարաձայնություններ կառաջանան, իսկ դա շատ կվշտացնի ձեզ: Մարդիկ, ովքեր կարող էին օգնել, ամեն անգամ չեն հասկանա, թե ինչ եք նրանցից սպասում: Օրվա երկրորդ կեսին կուժեղանա դրական միտումների ազդեցությունը, տրամադրությունն էլ կլավանա: Հենց այդ հատվածում ամենահետաքրքիր գաղափարները կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք: Բացի այդ, պարզ կդառնա, թե ինչպես կարող եք լուծել ավելի վաղ ծագած խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հակասական ու բարդ օր է: Դուք շատ գործերից հրաշալի գլուխ կհանեք, բայց դա լուրջ ջանքեր ու կարգապահություն կպահանջի: Ցավոք, ձեզ միշտ չի հաջողվի կենտրոնանալ: Դուք կշեղվեք, այնպես որ՝ ինչ-որ կարևոր բան չեք նկատի: Մարդիկ, ովքեր կարող էին օգնել կամ լավ խորհուրդ տալ, հիմա չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով, այնպես որ՝ չեն շտապի օգնության: Շատ բան կհեշտանա, եթե պատրանքներ չկառուցեք և իրատեսորեն գնահատեք ստեղծված իրավիճակը: Հաջողությունը կայցելի նրանց, ովքեր գիտեն իրենց և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հեշտ չի դասավորվի, բայց այն անհույս վատն անվանել էլ չի կարելի: Ծագած խնդիրների մեծ մասը լարված հուզական դաշտի հետևանք կլինեն: Շատ Կշեռքների չի հաջողվի պահպանել ինքնատիրապետումը, այդ իսկ պատճառով նշանի ներկայացուցիչները կանեն այն, ինչի համար հետո կզղջան: Չեն բացառվում ֆինանսական կորուստները, գումարի հետ կապված անհաջող որոշումները: Լսեք հին ծանոթների խորհուրդները: Ուրիշի փորձը հաճախ օգտակար կլինի, ինչի շնորհիվ էլ կհաջողվի խուսափել սխալներից, նույնիսկ բարդ ու ոչ միանշանակ իրավիճակում ճիշտ որոշումներ ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Դուք շատ պետք է աշխատեք, ընդ որում՝ պետք է զբաղվեք այնպիսի բաներով, ինչով չեք ուզենա: Որոշ Կարիճներ ստիպված են լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնցից կնախընտրեին հնարավորինս հեռու մնալ: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, ձեր ուժերի սահմաններում կլինի բաց կոնֆլիկտ թույլ չտալը: Փոխարենը օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Հնարավոր ե հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ: Չեն բացառվում առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն վատը չի լինի ու հաճելի կանցնի: Ցանկացած գործ ստանձնելիս նկատի ունեցեք, որ դրանք սովորականից ժամանակատար են լինելու: Եվ պատճառն այն չէ, որ դուք դանդաղում եք ու հաճախ շեղվում. պարզապես պայմաններն անհաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսին ընկերների հետ հանդիպելու, նրանց հետ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Դուք բաց չեք թողնի ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու, հաճելի անակնկալներով զարմացնելու շանսը: Մոտ ապագայի լրիվ նոր ծրագրեր կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը վատ չի դասավորվի: Նրա սկզբին, ճիշտ է, հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, բայց ձեզ կհաջողվի փոխզիջման հասնել, որոշում ընդունել, որը բոլորին կգոհացնի: Դուք հանգստություն կպահպանեք ու պրովոկացիաներին չեք տրվի, ոչ ոքի թույլ չեք տա ճնշել կամ մանիպուլյացիայի ենթարկել ձեզ: Օրվա երկրորդ կեսին շրջապատողների հետ հարաբերություններն ավելի ներդաշնակ կլինեն: Այդ հատվածը հարմար է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար: Կարող եք ոչ ֆորմալ միջավայրում քննարկել գործնական հարցերը. համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի շտապեք: Օրվա առաջին կեսը բավական բարդ կլինի, այդ հատվածում հազիվ թե հաջողվի խուսափել դժվարություններից ու տարաձայնություններից: Սակայն իրավիճակն արագ կփոխվի, այդ իսկ պատճառով լավատեսությունը չեք կորցնի ու չեք հրաժարվի մտածածից: Շուտով՝ կեսօրից հետո, նոր հնարավորություններ կբացվեն. աշխատեք բաց չթողնել դրանք: Վճռական գործեք ու շատ բանի կհասնեք: Օրվա երկրորդ կեսին հաջող գնումներ անելու կամ գումարը եկամտաբեր նախագծի մեջ ներդնելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում դրամական մուտքերը, հին պարտքերի վերադարձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը բարենպաստ է: Այն արժե օգտագործել ամենակարևոր նպատակներին հասնելու համար: Դուք կարող եք շատ օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար: Լավ կանցնեն հանդիպումները, ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ մարդկանց գտնեք, որոնց հետ երկար ու արդյունավետ կհամագործակցեք: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կդասավորվի: Հոգնածությունը կկուտակվի, ինչի պատճառով նյարդային ու անհամբեր կդառնաք: Այդ հատվածի համար կարևոր գործեր մի պլանավորեք: Պասիվ հանգիստը շատ տեղին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|