Աստղագուշակ․ դեկտեմբերի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1909 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Թեթև հաջողությունների ու արագ հաղթանակների վրա հույս մի դրեք: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, և դա վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին: Որոշ Խոյեր կհասկանան, որ շատ բան պետք է սովորեն: Չի կարելի ասել, որ դա նրանց կուրախացնի: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ցանկացած որոշում պետք է առանց շտապելու ընդունել: Այստեղ չի կարելի վստահել առաջին տպավորությանը: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Այսօր հեշտությամբ կհասկանաք, թե ինչ են զգում մտերիմ մարդիկ, ինչի համար են անհանգստանում և ինչի են ձգտում: Շատ տարաձայնություններ կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հագեցած կլինի, բայց բողոքելու ցանկություն չեք ունենա: Կկարողանաք շատ օգտակար բաներ անել մյուսների համար, և դա ձեզ կուրախացնի: Կլուծվեն կարևոր հարցերը, ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի: Այն Ցուլերը, որոնք երկար ժամանակ է մտորում են՝ ինչպես վարվել կամ ինչ նախաձեռնել, կզգան, որ պատրաստ են անցնել վճռական գործողությունների: Լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի: Աշխատեք չգերագնահատել ձեր ուժերը: Բոլորը հանգստի կարիք ունեն, այդ թվում՝ նաև դուք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կարող եք բարդ ու ռիսկային նախագծեր ստանձնել, աստղերը ձեր կողմից կլինեն: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, համառությունն ու նպատակասլացությունը բավական կլինեն սկսածն ավարտին հասցնելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր ու հաջող գնումներ: Հաճախ դուք անսովոր, նույնիսկ էքստրավագանտ իրեր կընտրեք ու չեք սխալվի, քանի որ դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Որոշ Երկվորյակներ իրենց մեջ գործարարի ունակություններ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում: Օրը հարմար է գործարքներ կնքելու համար: Սեփական բիզնեսին վերաբերող ծրագրեր կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Արդյունավետ օր է: Դուք դժվարություններից չեք վախենա ու չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, և հենց դրա շնորհիվ էլ կհասնեք ձեր նպատակներին, նույնիսկ եթե սկզբում պայմաններն անհաջող լինեն: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: Վստահեք հենց դրանց, ինչպես նաև առողջ բանականությանը, այլ ոչ թե շրջապատողների խորհուրդներին: Հավանական են հաճելի ծանոթություններ: Հնարավոր է՝ հանդիպեք մարդկանց, ովքեր կկիսեն ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վատ օր չէ: Ստանձնած ցանկացած գործի լուրջ վերաբերվեք, և դա թույլ կտա շատ արագ հասնել անհրաժեշտ արդյունքների: Կարող եք զբաղվել հաշվետվություններ կազմելով, փաստաթղթեր ձևակերպելով. դուք ոչինչ աչքաթող չեք անի, նույնիսկ փոքրիկ սխալներ թույլ չեք տա: Օրը հարմար է պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփվելու, ինչպես նաև բարձր մակարդակով գործնական հանդիպումների համար: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Դուք կաջակցեք մտերիմներին ու կզգաք, որ նրանք էլ նույնկերպ են պատասխանում ձեզ: Հարմար օր է ապագայի ծրագրեր կառուցելու ու դրանք քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ֆինանսների տեսանկյունից բարենպաստ օր է: Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Ձեր արժանիքները, որոնք երկար ժամանակ աննկատ էին մնացել, հիմա բոլորի կողմից կգնահատվեն: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում՝ հին մրցակիցները համախոհների վերածվեն: Հավանական են անսովոր հանդիպումներ. դրանք կազդեն ձեր աշխարհայացքի վրա, կփոխեն վերաբերմունքը սովորական ու բնական թվացող բաների հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարդ ու հիշարժան օր է: Դուք կձգտեք նոր տպավորությունների, սուր զգացողությունների ծարավ կունենաք ու երբեմն լրիվ կմոռանաք խելամտության մասին: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով ձեզ հետ կպահի հակասական արարքներից: Ներքին ձայնն անսխալ կհուշի, թե որ խորհուրդներն արժե լսել, իսկ որոնք պետք է ականջի հետև գցել: Խուսափեք գերհոգնածությունից, որն ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին, երբ ձեր օրգանիզմը խոցելի կլինի: Այդ հատվածի համար բարդ գործեր մի ծրագրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամենաբարենպաստ օրը չէ: Այն ավելի հարմար է հանգստի, քան աշխատանքի համար: Եթե չեք կարող հետաձգել բոլոր գործերը, աշխատեք գոնե շատ չծանրաբեռնվել ու չվշտանալ, եթե ինչ-որ բան ուզածի նման չստացվի: Տրամադրությունը փոփոխական կլինի, երբեմն ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու եք բարկանում: Շրջապատողների համար ձեզ հետ շփվելը հեշտ չի լինի, բայց նրանք կփորձեն մոտեցում գտնել: Հաճախ ապրումներից ու մռայլ մտքերից շեղվելուն կօգնեն ուսումը կամ նոր, հետաքրքիր գործերը: Կարևորն անհապաղ հաջողության վրա հույս չդնելն է: Այն ավելի ուշ կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեզ բավական բարդ օր է սպասվում: Ծագած խնդիրներն այնքան էլ լուրջ չեն լինի, բայց դուք դրանք սրտին շատ մոտ կընդունեք: Ցանկացած տհաճություն ու գործերում ձգձգում կշվտացնի, կհանի հավասարակշռությունից: Փորձեք հույզերին չտրվել: Եթե կորցնեք սառնասրտությունը, կոնֆլիկտներից խուսափելը կդժվարանա: Գնումների հարցում մի շտապեք. վտանգ կա՝ գումարը զուր վատնեք: Ցանկացած գործարք կնքելիս երկար մտածեք, հատկապես, եթե թվում է, թե ինչ-որ մեկը փորձում է ճնշում գործադրել ձեզ վրա: Հիմա դուք շատերին այնպիսի մարդ կթվաք, որի միամտությունից կարելի է հեշտությամբ օգտվել: Նման պահերին լավ է զգոն լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հանգստություն պահպանեք. այսօր հաջողության համար հենց դա է անհրաժեշտ: Կարևոր է չխառնել աշխատանքային ու անձնական խնդիրները, անձնական ու գործնական հարաբերությունները: Ինչ-որ մեկի հետ ծրագրերով կիսվելուց առաջ մտածեք՝ արդյոք հիմքեր կան վստահելու այդ մարդուն, արդյոք կարող եք հենվել նրա վրա: Ցավոք, այսօր կարող եք տուժել ուրիշի խորամանկությունից, մանիպուլյացիաներից ու խարդավանքներից: Կարևոր է չգերհոգնելը: Դուք շատ էներգիա ունեք, բայց նրա պաշարներն անսահմանափակ չեն: Այնպես որ՝ հանգստի համար դադարներ վերցրեք ու աշխատեք ինչ-որ բանով ուրախացնել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը զգուշություն է պահանջում: Աշխատեք լուրջ պարտավորություններով չկապվել. վտանգ կա խոստումներ տաք, որոնք կատարելն անհնար կլինի: Դա հատկապես կարևոր կլինի գործնական շփումներում: Աշխատեք պահպանել մի մարդու հեղինակությունը, որի վրա կարելի է հույս դնել: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Աշխատեք պատասխան տալուց առաջ առավելագույն ինֆորմացիա հավաքել: Որոշ Ջրհոսների համար դժվար կլինի սեփական ուժերն ու իրենց առջև ծառացած խնդիրները ճիշտ գնահատելը: Երբեմն ժամանակին կարևոր քայլ անելու համար վճռականության պակաս կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է աշխատանքի ու օգտակար գործերի համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, պատրաստ կլինեք ժամանակ ու ուժեր ծախսել իդեալական արդյունքի հասնելու համար: Հնարավոր են անսպասելի ձգձգումներ: Մեկ ուրիշ ժամանակ դրանք ձեզ կստիպեին հուզվել, իսկ հիմա դուք հանգստություն կպահպանեք ու ճիշտ որոշումներ կընդունեք: Հետաքրքիր վայրերում կամ միջոցառումների լինելու հնարավորություն կունենաք, որտեղ կկարողանաք օգտակար ծանոթություններ հաստատել, պատմել ձեր գաղափարների մասին ու իմանալ մյուսների մտահղացումները: Երեկոյան արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, որն ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|