ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2546 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հիանալի օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Բոլորի հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, նախաձեռնող կլինեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, ոչ ոքի չեք պարտադրի ձեր կարծիքը, բայց զրույցն այնպես կվարեք, որ ձեզ հետ կհամաձայնեն: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, բայց դրանց հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Հաճախ կենտրոնանալ միանգամից չի ստացվի:

Կենսական պոտենցիալը շատ բարձր է, այնպես որ՝ նույնիսկ այս հագեցած օրվա վերջին հոգնածություն չեք զգա: Որոշ Խոյեր հետաքրքիր առաջարկներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսն արդյունավետ կանցնի: Այդ ժամանակ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Հետաքրքիր հնարավորությունները բաց չեք թողնի, նույնիսկ եթե դրանցից օգտվելու համար ստիպված լինեք ռիսկի դիմել: Հավանական են նոր ծանոթություններ, որոնք շուտով շատ օգտակար կլինեն:

Օրվա երկրորդ կեսին հոգնածության զգացում կունենաք, կուզենաք ինքներդ ձեզ հետ միայնակ մնալ: Այդ ժամանակահատվածը ավելի հարմար է պլանավորման, քան կոնկրետ գործողությունների համար: Հիշեք, որ բոլորի հետ պետք չէ կիսվել ձեր գաղափարներով: Լավ է ավելորդ բաներ չխոսել այն մարդկանց մետ, որոնց անկեղծության վրա կասկածում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը զարմանալիորեն հագեցած ու հետաքրքիր կլինի, բայց որպեսզի ամեն ինչ լավ դասավորվի, պետք է ջանքեր գործադրեք: Նոր խնդիրներ կառաջանան: Դրանց լուծումը մակերեսային չի լինի, բայց գլուխ կոտրելուց հետո անպայման կգտնեք այն: Խորհուրդները հազվադեպ օգտակար կլինի. ոչ ոք չի կարող իրավիճակից ձեզանից լավ գլուխ հանել:

Հեշտությամբ նոր հարաբերություններ կհաստատեք, հազիվ թե ինչ-որ մեկը դիմակայի ձեր հմայքին: Սակայն երբեմն բավականաչափ լուրջ չեք լինի, իսկ դա կվշտացնի շրջապատողներին: Լավ է խուսափել չմտածված արտահայտություններից ու թեթևամիտ արարքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Սովորական ուղիները նպատակին չեն տանի, բայց դուք անպայման կգտնեք դրան հասնելու եղանակը, եթե բանեցնեք երևակայությունը: Փորձարկումներ արեք ու հիանալի արդյունքների հասնելու շանս կունենաք: Ցանկացած գործի ձեր ստեղծագործ մոտեցումը շատ դուր կգա շրջապատողներին: Որոշ Խեցգետիններ գրավիչ առաջարկներ կստանան: Սակայն այսօր ցանկալի չէ լուծել երկարատև համագործակցության հետ կապված հարցերը. ձեզ կարող են մոլորության մեջ գցել:

Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ վերջին շրջանում չէր հաջողվում պայմանավորվել: Հիմա տարաձայնությունները կարող եք թողնել հետևում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Արդեն առավոտվանից հուզական վերելք ու գործնական ակտիվության աճ կզգաք: Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կանցնի: Կաշխատեք ոչինչ չհետաձգել ու ճիշտ կվարվեք. միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել:

Ավելի ուշ կգա մտորումների, այլ ոչ թե վճռական գործողությունների համար հարմար ժամանակը: Երեկոյան կարող եք պլաններ կառուցել, մտածել հեռու ապագայի մասին: Կհասկանաք՝ ինչպես է պետք գործել ամենակարևոր նպատակներին հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Միայն օրվա սկզբին են հնարավոր որոշակի դժվարություններ, հուզական խնդիրներ ու առանց պատճառի տագնապ: Այնպես որ՝ այդ հատվածի համար ոչ մի կարևոր բան մի պլանավորեք: Խուսափեք անհանգիստ մարդկանց հետ շփումներից. նրանց ապրումները կփոխանցվեն ձեզ: Եթե պետք է որոշումներ ընդունեք, աշխատեք դա ինքնուրույն անել:

Օրվա մնացած մասը բարենպաստ ու հեշտ կլինի: Շատ բան լավ կստացվի, երբեմն բավական կլինի ստանձնել լրիվ նոր գործը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է նրանում հաջողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վատ օր չէ: Ձեր խնդիրը չհուզվելն ու հավասարակշռությունը չկորցնելն է, եթե ինչ-որ բան նրա առաջին կեսին լավ չընթանա: Այս շրջանի բերած ցանկացած խնդիր կկարողանաք արագ լուծել, եթե խուճապի չմատնվեք: Այնպես որ՝ մի վախեցեք հետաձգել այն, ինչով հիմա չեք ուզում զբաղվել:

Ավելի ուշ հանգիստ ու բարենպաստ ժամանակ կգա, որը հարմար կլինի աշխատանքի ու բարդ գործերի համար և թույլ կտա պարզել անձնական բնույթի կարևոր հարցերը: Ճիշտ կգնահատեք ստեղծված իրավիճակն ու ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել, այնպես որ՝ սխալներ էլ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հագեցած օր է: Պետք է շատ խիզախ ու վճռական լինեք, քանի որ առանց դրա հաջողության հասնել չի ստացվի: Հեշտ չի լինի. պետք է հակահարված տաք թշնամիներին, պաշտպանեք ձեր դիրքերը, նույնիսկ աննշան թերացումներ բաց չթողնեք: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք ու չեք էլ կասկածի դրանում:

Ուժերը կբավականացնեն մյուսների մասին հոգ տանելու, բարդ իրավիճակում հայտնված մտերիմներին աջակցելու կամ խելամիտ խորհուրդներ տալու համար: Ուշադրություն հատկացրեք հարազատներին. այսօր նրանք ձեր կարիքը սովորականից շատ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կարևոր հաղթանակներ տոնելու շանս կտա: Կարևորը տեղում չդոփել, օգտագործել ստեղծված հնարավորությունները, չշրջանցել ուշադրության արժանի գաղափարներն ու առաջարկները: Խնդիրները նույնիսկ ավելի արագ կլուծվեն, քան կհասցնեք գիտակցել դրանց բարդությունը:

Ուրիշների համար ինչ-որ օգտակար բան անելու, բարեգործական միջոցառումներին մասնակցելու հնարավորություն կունենաք: Կուրախանաք, երբ օգնեք ինչ-որ մեկին հաղթահարել դժվարությունները: Մարդիկ, որոնց այսօր կաջակցեք, կկարողանան ժամանակի հետ ձեր մտերիմ ընկերները դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կնշանավորվի հաջողություններով ու հաղթանակներով, ընդ որում՝ դրանք շատ մեծ կլինեն, եթե չուզենաք բավարարվել քչով: Ձեր առաջ իսկապես բարձր նպատակներ դրեք, քանի որ դրանց հասնելու շանս կա: Կարող եք գործարքներ կնքել, համաձայնություններ ստորագրել, նոր աշխատանքի անցնել, մասնագիտական ոլորտում ինչ-որ արմատական փոփոխություն անել:

Ցանկացած շփում օգուտ կտա ձեզ, նոր ծանոթները կընդլայնեն ձեր հորիզոնները: Երբեմն ձեր գործերին կխառնվեն մարդիկ, որոնց այդ մասին չեք խնդրել, բայց ձեզ ոչ ոք ի վիճակի չի լինի վնասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ցանկացած նախաձեռնությունում կարող եք հույս դնել աստղերի աջակցության վրա, բայց պետք է պատրաստ լինեք նրան, որ այդ աջակցությունն անսահմանափակ չի լինելու: Աշխատանքի մեջ ուշադիր եղեք մանրուքներին: Լավ է ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ խոսքը գումարի մասին է, հակառակ դեպքում՝ լուրջ ֆինանսական խնդիրների կբախվեք:

Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր ուսումնասիրելու ու կազմելու համար: Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, բայց դուք դրանից գլուխ կհանեք: Մի հավատացեք ամենին, ինչ ձեզ կասեն. հնարավոր է, ինչ-որ մեկը փորձում է ձեզ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ օր է: Դժվար կտրվեն շրջապատի հետ շփումները: Տարաձայնություններ կծագեն նրանց հետ, ում կարծիքը ձեզ համար իսկապես կարևոր է: Կփորձեք զիջումների գնալ, բայց դա քիչ կլինի. հարաբերություններում ներդաշնակություն պահպանելու համար պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեք:

Օրվա կեսը կապված է գործնական ակտիվության կտրուկ անկման հետ: Այդ հատվածում վատ չի լինի դադար վերցնելը կամ ավելի պարզ խնդրի լուծմանն անցնելը: Ավելի ուշ կզգաք, որ պատրաստ եք նոր հերոսությունների, իսկ ընկերները պատրաստ կլինեն օգնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2546 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7