Աստղագուշակ․ ապրիլի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2585 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հանգիստ կանցնի և հազիվ թե մեծ փոփոխություններ կամ կարևոր իրադարձություններ բերի: Գործեր շատ կլինեն, բայց բոլորը միանման կլինեն, ու դրանցից ոչ մեկը բավականաչափ բարդ չի լինի ձեզ հետաքրքրելու համար: Օգտակար կլինի անցյալը հիշելը, սեփական արարքները վերլուծելը: Հավանական է՝ հասկանաք, թե ինչ սխալներ եք արել: Զրուցեք մտերիմների հետ. այսօր կարող եք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ էին ծագել: Վատ չեն անցնի օրվա երկրորդ կեսին նշանակված ռոմանտիկ ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Վատ օր չէ, որը հանգիստ կանցնի ու թույլ կտա ավարտին հասցնել նախկինում սկսածը: Գլխապտույտ հաղթանակներ հազիվ թե տոնեք, բայց որոշակի նպատակների կարող եք հասնել: Կարող եք մասշտաբային ու բարդ նախագծեր ստանձնել: Սակայն կարևոր է չշտապել, այլ զգուշորեն առաջ շարժվել՝ փորձելով նույնիսկ փոքրիկ սխալներ չանել: Օրվա սկզբին կարող են տարաձայնություններ առաջանալ մտերիմների հետ, բայց ավելի ուշ հարաբերությունները կհարթվեն: Լսեք, թե ինչ են ասում շրջապատողները: Նույնիսկ եթե որոշ խորհուրդներ ձեր սրտով չեն, դրանցում էլ կարելի է առողջ հատիկ գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը շատ անհանգիստ կանցնի: Բայց այստեղ հարցը նրա բերած իրադարձությունները չեն, այլ դրանց հանդեպ ձեր արձագանքը: Ամեն ինչ սրտին մոտ կընդունեք, հաճախ դատարկ բաների պատճառով կհուզվեք, չեք կարողանա վերահսկել տրամադրության տատանումները: Այս ամենը երբեմն կխանգարի շփվել շրջապատի հետ: Երբեմն ինքներդ էլ չցանկանալով՝ կվիրավորեք ուրիշներին, երբեմն էլ ինքներդ կնեղանաք: Ցանկալի չէ ու նույնիսկ վտանգավոր է գործնական և անձնական հետաքրքրությունները խառնելը, ինչպես նաև հույզերով առաջնորդվելով՝ աշխատանքի հետ կապված որոշումներ ընդունելը: Ինչ նպատակներ էլ որ դնեք ձեր առաջ, աշխատեք դրանց ազնիվ հասնել ու չխորամանկել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Արդյունավետ օր է, որը միանման լավն է գործերի մասին զրուցելու ու հենց գործի անցնելու համար: Հաջողության հասնելը հեշտ չի լինի, բայց դուք լավ կհասկանաք՝ ինչի եք ձգտում, չեք շեղվի ու չեք նահանջի, այնպես որ՝ նույնիսկ բարդ իրավիճակներում կհասնեք ձեր ուզածին: Մի մոռացեք ձեր ամենակարևոր նպատակների մասին. այսօր կարող եք դրանց ուղղված կարևոր քայլ անել: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. նրանք ձեզ կես խոսքից կհասկանան ու շատ հարցերում կաջակցեն: Ընկերների կամ հարազատների շրջանում լավ հանգստանալու հնարավորություն կունենաք: Չեն հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հաճելի կանցնի, չնայած, հնարավոր է, ոչ այնքան արդյունավետ: Հուզական դաշտը կայուն է, հազիվ թե ինչ-որ բան փչացնի ձեր տրամադրությունը: Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, բայց դրա համար պետք է փորձարկումներ անեք, ոչ ստանդարտ որոշումներ փնտրեք: Այնպես որ՝ ինչքան շուտ շեղվեք արդեն տրորված ճանապարհից, այնքան շատ բանի կհասցնեք հասնել: Կարող եք ուսում սկսել: Այսօր ձեռք բերած հմտությունները անպայման պետք կգան: Երեկոն հարմար է այն մարդու հետ հանդիպելու համար, որին ուզում եք դուր գալ: Կարևոր չէ, թե ինչ բնույթ կկրի այդ հանդիպումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հիանալի է գործերում կարգուկանոն հաստատելու, սկսածն ավարտին հասցնելու համար: Հնարավոր է՝ հին սխալներն ուղղելու համար ստիպված լինեք շատ աշխատել, բայց ջանքեր գործադրել արժե: Ձեզ ավելի վստահ կզգաք, արժեքավոր փորձ ձեռք կբերեք, իսկ ձեր համառությունը լավ տպավորություն կթողնի այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: Չեն բացառվում չպլանավորված հանդիպումները: Դրանք շատ հաջող կանցնեն, կօգնեն որոշակիություն մտցնել ապագայի պլաններում: Օրվա վերջը խոստանում է լավ նորություններ ու այլ հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ խնդիրներից լավ գլուխ կհանեք, չեք շտապի ու ռիսկի չեք դիմի, միշտ այնքան զգույշ կգործեք, որքան հնարավոր է: Դա թույլ կտա խուսափել սխալներից, շրջանցել թակարդները, ջրի երես հանել գաղտնի թշնամիներին: Հնարավոր է՝ անհրաժեշտ արդյունքների միանգամից չհասնեք: Բայց դուք բավականաչափ համբերատար կլինեք ու անպայման կստանաք այն, ինչին ձգտում եք: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ նախկինում շատ ջերմ ու վստահելի հարաբերություններն էին կապում: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը նոր հեռանկարներ կբացի ու հնարավորություն կտա ձեզ համար կարևոր ոլորտում հաջողության հասնել: Դուք ժամանակը զուր չեք վատնի, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ է պետք արագ գործել, իսկ երբ է պետք դադար վերցնել: Վտանգն այն է, որ չափազանց վստահող կլինեք ու հեշտությամբ կհետևեք մի մարդու, որից արժեր հեռու մնալ: Աշխատեք ռիսկի չենթարկել ո՛չ ձեր, ո՛չ էլ ուրիշների գումարը: Մի շտապեք ոչ անհրաժեշտ գնումներ անել: Լավ է ֆինանսների հետ կապված խոստումներ չտալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարդ օր է: Մտերիմների հետ հարաբերությունները երբեմն շատ լարված կլինեն: Դատարկ բաների պատճառով տարաձայնություններն ու փոխադարձ պահանջները չեն նպաստի հաճելի շփումներին: Կնկատեք ուրիշների սխալները ու չեք տեսնի սեփական թերացումները, իսկ եթե ինչ-որ մեկը մատնանշի դրանք, խիստ կվիրավորվեք: Աշխատեք խուսափել կտրուկ արտահայտություններից ու մեղադրանքներից: Այսօր ձեզ հազիվ թե հաջողվի նրբանկատ արտահայտվել: Հարմար օր է հանգիստ ու մանրուքներին ուշադրություն պահանջող ինքնուրույն աշխատանքի համար: Դրանից շատ լավ գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հաջող օր է, որը թույլ կտա շատ լավ բաներ անել: Մի վախեցեք նոր նախագծեր ստանձնել. արագ ամեն ինչից գլուխ կհանեք ու շուտով կհասնեք առաջին հաջողություններին և կհասկանաք՝ ուր է պետք շարժվել: Օրվա կեսին կենտրոնացեք առավել կարևոր թվացող հարցերի լուծման վրա: Ճիշտ է ոչ միանգամից, բայց անպայման կհասնեք նրան, ինչին ձգտում եք: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում մանրուքները կարևոր դեր կխաղան: Այնպես որ՝ ուշադրություն դարձրեք նրան, ինչ աչքի չի ընկնում, ոչինչ աչքաթող մի արեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ոչ միանշանակ, երբեմն բարդ ու շատ պատասխանատու օր է: Շատ զրույցներ կլինեն: Ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել, այնպես որ՝ ուշադիր եղեք ու մի ծուլացեք ստուգել ստացվող ինֆորմացիան: Միայն այդպես կարող եք ժամանակին ճանաչել սուտն ու ջրի երես հանել այն մարդուն, ով փորձում էր ձեզ ի շահ սեփական հետաքրքրությունների օգտագործել: Օգտակար կլինի հին ընկերների ու համախոհների փորձը: Նրանց կարող եք դիմել խորհուրդների խնդրանքով, բայց վերջնական որոշումները բոլոր դեպքերում պետք է ինքնուրույն ընդունել: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործնական տեսանկյունից լավագույն օրը չէ: Շատ հարցերի լուծման թեթևամիտ կմոտենաք, հաճախ հույսը կնդեք հաջողության կամ ինչ-որ մեկի օգնության վրա: Եվ դա այն դեպքում, երբ արժեր հենվել միայն ինքներդ ձեզ վրա: Լավ է աջակցության չսպասել. ինչքան քիչ հույս դնեք շրջապատողների վրա, այնքան լավ արդյունքների կարող եք հասնել: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացած գումարը. շուտով այն ինչ-որ կարևոր բանի համար պետք կգա: Երեկոն հարմար է հարազատների հետ շփումների ու ընտանեկան կապերն ամրապնդելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|