ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2697 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչով էլ զբաղվեք, անհապաղ արդյունքներ մի ակնկալեք: Օրը հարմար է երկարաժամկետ նախագծերի վրա աշխատելու համար: Երբեմն կնյարդայնացնի իրադարձությունների չափազանց դանդաղ ընթացքը: Դուք դժգոհ կլինեք, կհուզվեք դատարկ բաների պատճառով, կբարկանաք շրջապատողների վրա: Բարեբախտաբար, լուրջ վեճերից ու կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել:

Այսօր դուք կհասցնեք շատ բաների մասին մտածել ու հետաքրքիր եզրահանգումների գալ, եթե պատրանքներ չկառուցեք ու ցանկալին իրականության տեղ չընդունեք: Աշխատեք օբյեկտիվ գնահատել ձեր ու մյուսների արարքները, և դա ձեզ կօգնի խուսափել ապագայի շատ խնդիրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ պետք են գալու համառությունն ու նպատակասլացությունը: Դրված նպատակներին հասնելու միակ եղանակը անբարենպաստ պայմանների դեմ պայքարելը, սեփական հետաքրքրությունները պաշտպանելն ու ոչ մի րոպե չթուլանալն է: Առաջին հաջողություններից հետո ձեռքերը վայր մի դրեք: Առաջ շարժվեք և ավելին կստանաք:

Բարենպաստ կլինի ֆինանսական պատկերը: Կարող եք գնել այն, ինչ օգտակար կլինի աշխատանքի համար՝ ուսուցանող դասընթացներ ու գրականություն, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկա ու նյութեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է: Դրված նպատակներին հասնելու, անհրաժեշտ արդյունքը ստանալու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Սովորականից շատ կնյարդայնացնեն փոքրիկ թյուրիմացությունները, անընդհատ խնդիրներ կառաջանան, որոնց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել ծրագրածը, մի խնդրից մյուսին անցնել: Բարեբախտաբար, աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունն էլ կլավանա:

Երեկոն հաճելի կլինի: Դուք կգտնեք ձեզ ու ձեր մտերիմներին ուրախացնելու, ձեզ համար թանկ մարդկանց հաճելի զարմանք պատճառելու ձևը: Հարմար ժամանակ է ոչ մեծ ստեղծագործ փորձարկումների, առօրյա պրակտիկ խնդիրների անսովոր լուծման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Զգույշ եղեք ու փորձեք ոչ մի տեղ չշտապել: Սխալներից խուսափելու համար ամեն քայլը մանրամասն մտածեք: Լավ է չմասնակցեք սուր բանավեճերին, անկախ նրանից իրական կլինեն դրանք, թե վիրտուալ: Ցանկացած խնդիր անհրաժեշտ է հանգիստ քննարկել: Եթե տրվեք հույզերին, լուրջ կոնֆլիկտի հավանականությունը մի քանի անգամ կմեծանա:

Կարևոր կլինեն կարգապահությունն ու մանրուքներին ուշադրությունը, հատկապես, եթե գործ ունեք փաստաթղթերի հետ, զբաղվում եք բարդ հաշվարկներով: Հիմա հեշտությամբ կշեղվեք. խնդրեք մտերիմներին, որպեսզի չանհանգստացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ չի լինելու, բայց շրջապատողների հետ լեզու գտնելու ու յուրաքանչյուրին մոտեցում գտնելու ունակությունը կօգնի գլուխ հանել դժվարություններից: Մի մերժեք այն օգնությունը, որը երևի կառաջարկեն, մասնակցեք համատեղ նախագծերին: Միայնակ գործելն այսօր դժվար կլինի հատկապես նրանց համար, ովքեր նախկինում նախընտրում էին թիմային աշխատանքը:

Վեճերից ու տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց ձեզ կհաջողվի չտրվել հույզերին, հանգստություն պահպանել ու օպտիմալ լուծում գտնել: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացառապես սեփական տեսակետն էին ընդունում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը դրական փոփոխություններ է խոստանում: Ճիշտ է, նրա առաջին կեսին չեն բացառվում լարված պահերը: Դուք ստիպված եք լինելու որոշ ջանքեր գործադրել իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար, բայց գլուխ կհանեք դրանից: Խնդիրները, որոնք երկար ժամանակ անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին, հեշտությամբ կլուծվեն: Լրիվ նոր առաջադրանքները լուծելիս էլ խնդիրներ չեն լինի:

Ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն կօգնի ճիշտ ուղի գտնել: Սիրելիի հետ հարաբերությունները ավելի ներդաշնակ ու ջերմ կդառնան, եթե նախաձեռնող լինեք: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն: Օգտվեք նրանց աջակցությունից ու կկարողանաք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, իրագործել հին ծրագրերը, ամրապնդել մասնագիտական դիրքերը, անել այն, ինչ կհետաքրքրի շրջապատողներին: Ցանկացած դեպքում կարևոր է ձեռքերը ծալած չնստելը. ակտիվ գործեք, միայն այդպես կկարողանաք անհրաժեշտ արդյունքներ ստանալ:

Սուր կլինի գործնական ինտուիցիան: Լսեք նրա հուշումները և շահավետ գործարքներ կկնքեք: Իսկ ահա անձնական հարաբերություններում հույս դրեք փորձի ու առողջ բանականության վրա: Հենց դրանք կօգնեն խուսափել սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօրվանից կսկսվի մի շրջան, որը կարևոր կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Անկեղծ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Կարևոր է նախաձեռնող լինելը, ձեր ցանկությունների, ակնկալիքների ու ծրագրերի մասին խոսելը, կոնկրետ քայլեր նախաձեռնելը: Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն լավագույն ձևով է դասավորվելու:

Գործնական ոլորտում լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Սակայն ջանքեր գործադրելու դեպքում կարող եք լուծել աշխատանքային հարցը, որը վերջին շրջանում ձեզ հանգիստ չէր տալիս: Որոշ Կարիճներ որոշումներ կընդունեն, որոնց շնորհիվ նրանց եկամուտներն ավելի ուշ կաճեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Փորձեք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Օրը դրա համար շատ հարմար է: Ինչքան ձեր ծրագրերն ավելի մասշտաբային լինեն, այնքան լավ: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Շատ Աղեղնավորներ կսովորեն ուրիշների սխալների վրա: Վատ մի զգացեք դիմել խորհուրդների խնդրանքով ու վերլուծել ուրիշների փորձը:

Մտերիմները ձեր ուշադրության, հոգատարության ու աջակցությանը կարիքը կունենան: Երբեմն մի քանի բարի խոսքն էլ բավական կլինի, որպեսզի հուսահատված մարդն իրեն ավելի լավ զգա: Ընտանեկան խնդիրները քննարկելիս աշխատեք հանգստություն պահպանել. ուժեղ հույզերը չեն կարողանա լուծել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ օր է: Շատ բան կարող եք հասցնել, կհաջողվի արագ գլուխ հանել այն գործերից, որոնք դեռ վերջերս չափազանց բարդ, մասշտաբային ու հոգնեցնող էին թվում: Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը: Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի: Գնումներն ու գործարքները հաջող կլինեն:

Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Դուք կփորձեք ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ, շրջապատողներն էլ նույնկերպ կպատասխանեն ձեզ: Կհաջողվի հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ լավ կընթանա, բայց դուք ուշադրություն կդարձնեք միայն օրվա թերություններին ու չեք նկատի հաճելի պահերը: Աշխատեք իրավիճակին այլ կերպ նայել ու կհասկանաք, թե ինչպես կարելի է հասնել ուզածին և ինչ է պետք անել արմատական դրական փոփոխությունների հասնելու համար:

Հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր մարդկանց հետ, որոնց հետ գործնական հետաքրքրություններն ու ընդհանուր նախագծերն են կապում: Փոխհասկացողության հասնել կհաջողվի, բայց ոչ առանց դժվարության: Շատ կարևոր կլինի համագործակցությունը շարունակելու, եղած կապերը պահպանելու անկեղծ ցանկությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հարմար է հատկապես գործնական բնույթի շփումների համար: Միայն մի քանի ժամվա ընթացքում կհասցնեք քննարկել ու լուծել այն հարցերը, որոնք խանգարում էին նորմալ աշխատելուն ու վեճեր էին առաջ բերում: Ձեր տեսակետին անսպասելի կերպով հավանություն կտան մարդիկ, որոնց կարծիքն առաջ լրիվ այլ էր:

Օրվա երկրորդ կեսին սկսած գործերի հանդեպ հետաքրքրությունը կնվազի, կուզենաք հանգստանալ: Հենց այդպես էլ արժե վարվել, եթե կարող եք ձեզ մի փոքրիկ դադար թույլ տալ: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ. դրական հույզերը հաստատ ավելորդ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2697 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/11