Աստղագուշակ․ ապրիլի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2376 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատանքի համար վատ օր չէ: Մասնագիտական բարձունքներ գրավել հազիվ թե ստացվի, բայց ընթացիկ խնդիրներից գլուխ կհանեք: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր, խոշոր գումար ստանալու վրա հույս մի դրեք: Մեծ գնումների հարցում էլ մի շտապեք: Ցանկալի չէ քննարկել լուրջ հարցերը, լավ է սահմանափակվել բոլորի համար հաճելի թեմաների քննարկումներով: Հույզերն անկայուն կլինեն, հաճախ դատարկ բաների պատճառով կվշտանաք կամ կսկսեք հուզվել այնտեղ, որտեղ արժեր հանգստություն պահպանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Խոստումնալից օր է: Ամենատարբեր գործերում հիանալի արդյունքների հասնելու շանս ունեք: Անհարմար մի զգացեք դիմել օգնության խնդրանքով, եթե դրա անհրաժեշտությունը կա: Հին ծանոթների աջակցությունը շատ տեղին կլինի: Շատերը պատրաստ կլինեն ձեզ համար սպասվածից ավելին անել: Լավ կանցնեն հանդիպումները, կկարողանաք բարենպաստ տպավորություն թողնել, ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Օրը հարմար է ուղևորությունների ու էքսկուրսիաների համար: Բաց մի թողեք հետաքրքիր վայրերում լինելու, նոր բան իմանալու հնարավորությունը: Եթե տանը մնաք, ընկերներին հյուր կանչեք. միասին շատ լավ ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարդ, բայց արդյունավետ օր է: Աշխատեք դատարկ բաների վրա չբարկանալ. հանգստություն պահպանելու դեպքում հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի: Հաճախ կբարկանաք ոչ այնքան ուրիշների, որքան ինքներդ ձեզ վրա: Փորձեք ձեզ ներել ձեր թերությունները, դրանից հետո տրամադրությունն էլ կլավանա: Հավանական են նոր ծանոթություններ: Պատրաստ եղեք, որ սկսվող հարաբերությունները ձեզ համար անսովոր ձևով կզարգանան: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, բայց ընդհանուր լեզու գտնել բոլոր դեպքերում կհաջողվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է: Ցանկացած գործ ոգևորությամբ կստանձնեք և հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք: Ինչ-որ մեկին երկու անգամ օգնության խնդրանքով դիմելու կարիք չի լինի. շրջապատողներն ուրախ կլինեն օգնել ձեզ, իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու համար. ձեր գաղափարներն ամենայն հավանականությամբ աջակցություն կստանան: Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք համեստ կլինեն, բայց կուրախացնեն, թույլ կտան ոչ մեծ գնումներ անել: Երեկոն հարմար է ընտանեկան գործերի համար: Դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամենահեշտ օրը չէ, բայց այն, միևնույն է, հաջող կլինի: Մի գերագնահատեք շրջապատի վրա ունեցած ձեր ազդեցությունը: Նույնիսկ նրանք, ովքեր առաջ հնազանդվում էին ձեզ, այսօր իրենց անկախ են պահելու: Դա չպետք է լուրջ կոնֆլիկտների հանգեցնի. ամեն հնարավորը արեք դրանցից խուսափելու համար: Օրվա կեսը հուզական տեսանկյունից ամենաբարդ շրջանն է: Այդ հատվածում դատարկ բանն էլ բավական կլինի, որ կորցնեք հավասարակշռությունը: Երեկոյան կհաջողվի վերականգնել հավասարակշռությունը, տրամադրությունը կլավանա, իսկ շրջապատի հետ շփումները մեծ բավարարություն կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Չնայած առավոտյան ծագած որոշակի դժվարություններին՝ օրը բավականին հաջող կդասավորվի: Լավ գլուխ կհանեք նոր խնդիրներից: Այստեղ շատ օգտակար կլինի գործընկերների ու այն մարդկանց խորհուրդները, ովքեր կուզենան կիսվել իրենց փորձով: Հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառվում վերադարձնեն հին պարտքերը: Աշխատանք սովորականից շատ կլինի, տանն էլ գործեր կունենաք, այնպես որ՝ հանգստի համար հնարավոր է ժամանակ չմնա: Աշխատեք բոլոր դեպքերում մի քիչ ժամանակ հատկացնել ուժերը վերականգնելու համար, հակառակ դեպքում գերհոգնածության հետևանքով ինքնազգացողությունը կվատանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հաջող օր է, որը հարմար է մի շարք նախաձեռնությունների համար: Կարևորը շատ մասշտաբային գործ չստանձնեք, հույս չունենաք արագ մեծ հաջողությունների հասնել: Երբեմն պետք է քչով բավարարվեք. սա հենց այդպիսի օր է: Այն հարմար է ինֆորմացիա հավաքելու, վերլուծելու ու տարածելու հետ կապված նախագծերի վրա աշխատելու համար: Օրվա գլխավոր թերությունը նրա անբարենպաստ հուզական դաշտը կլինի: Երբեմն բարկությունը կհաղթի առողջ բանականությանը: Նման պահերին կարող եք ասել ու անել այն, ինչի համար հետո կզղջաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը թեթև կթվա, բայց ավելի շատ դատարկ հույսեր ու պատրանքներ կբերի, քան իրական հնարավորությունները: Ձեր ֆանտազիաներին ավելի շատ կհավատաք, քան առողջ բանականությանը, իսկ դա երբեմն խնդիրների կհանգեցնի: Հնարավոր են կոնֆլիկտներ աշխատավայրում. այնքան վստահ կլինեք ձեր ճշմարտացիությանը, որ պարզապես չեք լսի ընդդիմախոսներին, և իզուր: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա, այդ հատվածում ոչ մի կարևոր ու հոգնեցուցիչ բան մի պլանավորեք: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնել, հատկապես՝ միայնակ: Տանը պասիվ հանգիստը օգուտ կտա ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է, որը շատ լավ բաներ է խոստանում նրանց, ովքեր պատրաստ են գործել ու չեն վախենում դժվարություններից: Մարդկանց մեջ եղեք. ինչքան շատ ուշադրություն հրավիրեք ձեզ վրա, այնքան լավ: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, նոր համախոհներ գտնելու շանս կա: Չի բացառվում արդյունավետ ու երկարատև համագործակցության սկիզբը: Հավանական են դրական փոփոխություններ անձնական կյանքում. գրավիչ կլինեք, ձեր հմայքին դիմակայելը դժվար կլինի: Հնարավոր է սիրային տարվածություն, որը երկար ու լուրջ հարաբերությունների սկիզբ կդնի: Կվստահեք ձեր ինտուիցիային ու ճիշտ կվարվեք. այն ձեզ հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ ժամանակ կխլի կենցաղային հարցերի լուծումը: Տնային խնդիրներն ավելի լուրջ կլինեն, քան կարող էիք ենթադրել: Չի բացառվում՝ դրանցից գլուխ հանելու համար լուրջ ծախսերի կարիք լինի: Սովորական, փորձված մեթոդները անհրաժեշտ արդյունքը չեն տա, այնպես որ՝ պատրաստ եղեք փորձարկումներ անել ու նպատակին հասնելու նոր եղանակներ փնտրել: Դժվար պահերին կարող եք դիմել ընկերներին, նրանք հիանալի խորհուրդներ կտան ու կօգնեն գործով: Օրվա երկրորդ կեսը հարմար է ամենամտերիմ մարդկանց հետ շփումների համար: Անկեղծ զրույցը օգուտ կտա հարաբերություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ինչ էլ որ անեք ու պլանավորեք, մի շտապեք: Այսօր հենց շտապողականությունը խնդիրների պատճառ կդառնա: Եթե հեռատես ու զգույշ լինեք, կշրջանցեք բոլոր թակարդները, սխալներ էլ չեք անի: Նոր գործերը զգուշությամբ ստանձնեք, պատրաստ եղեք նրան, որ հաջողությունների միանգամից հասնել չի ստացվի: Հարազատների հետ շփումները նրբանկատություն կպահանջեն: Ընդ որում՝ բացի նրանցից, ոչ ոքի հետ ընտանեկան գործերը քննարկել չարժե: Դրանց մասին չափազանց շատ հարցեր տվող մարդիկ միշտ չէ, որ առաջնորդվում են բարի մտադրություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է, որը հիանալի է շփումների համար: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումներն ու սիրային ժամադրությունները: Կարող եք ոչ ֆորմալ միջավայրում քննարկել գործնական հարցերը: Գործընկերոջ հետ պատահական հանդիպումը հետաքրքիր մտքեր կտա, գաղափարներով ու փորձով փոխանակվելն էլ օգտակար կլինի: Հավանական են դրամական մուտքեր, չեն բացառվում արժեքավոր նվերները: Հնարավոր է, աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու հրավեր ստանաք, որոնցում ոչ միայն լավ ժամանակ կացկացնեք, այլ նաև կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|