Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3932 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արժե շտապել, քանի որ հենց օրվա սկիզբն է բարենպաստ լինելու կարևոր գործերի համար: Այդ հատվածը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար. այստեղ դուք չեք խճճվի, ոչինչ աչքաթող չեք անի, սխալներ չեք գործի, որոնք կարող էին նկատելի կորուստների հանգեցնել: Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կանցնի, հատկապես հանդիպումներ ու բանակցություններ ծրագրած Խոյերի համար: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից դժվար է լինելու: Նույնիսկ հին համախոհները ամեն հարցում ձեզ չեն աջակցի: Չեն բացառվում նաև տնային տարաձայնությունները, սակայն դրանք լուրջ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Թեթև, բարենպաստ օր է, որը նոր գաղափարներ կբերի և հետաքրքիր հնարավորություններ կբացի: Եթե վերադառնաք հին ծրագրերին, ապա կկարողանաք իրագործել դրանք: Դրանում կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Պատահական ծանոթությունը կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել: Հաջող կանցնի բարդ աշխատանքային հարցերի քննարկումը: Շատերը կլսեն ձեր կարծիքը, ուստի երկար վեճերից կարող եք չվախենալ: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Հավանական են հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր ինչ գործ էլ ստանձնեք, աշխատեք դրան լուրջ վերաբերվել: Լավ է թեթև հաջողությունների վրա հույս չդնեք նույնիսկ այնտեղ, որտեղ առաջ ամեն ինչ հեշտ է ստացվել: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, անսպասելի ձգձգումներ: Վտանգ կա, որ ձեր համախոհները կխախտեն հին պայմանավորվածությունները: Բայց եթե կենտրոնանաք իսկապես կարևորի վրա, համառություն դրսևորեք, ապա հաջողության կհասնեք: Հատկապես բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը. այդ հատվածում հավանական են դրական փոփոխություններ և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք ձեր հնարավորությունները չերագնահատել ու պատրանքներ չկառուցել: Այսօր կարևոր կլինի իրատես լինելը, այլ ոչ թե ֆանտազիաներին տրվելը: Օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները լսելը: Չի բացառվում, որ նրանք ուշադրություն դարձնեն այն մանրուքներին, որոնք աչքաթող եք արել: Առավոտյան ոչ այնքան նկատելի դրական միտումները ժամանակի ընթացքում կուժեղանան: Այնպես որ օրվա երկրորդ կեսը լավ կանցնի: Այն հրաշալի նորություններ է խոստանում կարևոր գործնական հարցերի լուծմամբ զբաղված Խեցգետիններին, նաև նրանց, ովքեր աշխատանք են փնտրում: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հաջող կանցնի, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ, չվստահեք ոսկե սարեր խոստացողներին: Ֆինանսական գործերում զգույշ է պետք լինել. լուրջ պարտավորություններով կապվելուց կամ կասկածելի նախագծերում նշանակալի գումար ներդնելուց առաջ երկար մտածեք: Լավ է կենտրոնանաք նրա վրա, ինչը կարող եք ինքնուրույն անել: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին այսօր պայմանավորվելը սովորականից բարդ է լինելու: Իսկ ահա երեկոն մենակ անցկացնելը պարտադիր չէ: Հակառակը, այն հրաշալի կլինի ընկերների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի բարդ հարցերը լուծելու համար: Դուք միանգամից լուրջ կտրամադրվեք, իրատեսորեն կգնահատեք ստեղծված իրավիճակը, ամպերում չեք սավառնի: Ոչ բոլոր գործերից կհաջողվի արագ գլուխ հանել, բայց դուք համառ լինեք, իսկ ձեր կողքին ժամանակին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով: Օրը բարենպաստ կլինի նաև պատասխանատու գործնական հանդիպումների համար: Դուք արագ ճիշտ տոն կընտրեք, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար մարդկանց քննադատորեն են գնահատում: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները, մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատանքի մեջ կուզենաք նախաձեռնող լինել, ստանձնել բարդ առաջադրանքներն ու ցույց տալ բոլորին, թե ինչի եք ունակ: Այսօր դա անելու հնարավորությունը կունենաք: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել այն Կշեռքներին, որոնք նույնիսկ միապաղաղ գործերին են ստեղծագործաբար մոտենում, ցանկացած պայմաններում փնտրում են նպատակին տանող սեփական ճամփան: Արժե ընտրողաբար մոտենալ կապերին: Այսօր շատերը կփորձեն շահել ձեր համակրանքը, սակայն շփման մեջ հաճելի մարդկանց շարքում կարող են կասկածելի անձինք լինել: Կարևոր հարցերում արժե միայն ամենամտերիմների վրա հույս դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հեշտությամբ նոր ընկերներ կգտնեք: Այսօր շատերին կգրավեն ձեր բարյացակամությունն ու անկեղծությունը: Նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն թողնելու ունակության շնորհիվ հուսալի և ազդեցիկ համախոհներ կգտնեք: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Այս բարենպաստ օրը կարող է փչացնել միայն գործերին ձեր թեթևամիտ մոտեցումը; Աշխատեք հաջողակ լինելու վրա հույս չդնել այնտեղ, որտեղ ամեն ինչ ձեզանից է կախված, պատրաստ եղեք նպատակին հասնելու համար ջանքեր գործադրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ բան պիտի անեք, այնպես որ աշխատեք ժամանակը դատարկ բաների վրա չվատնել: Որոշ Աղեղնավորներ պիտի լուծեն ոչ միայն իրենց սեփական, այլև ուրիշների խնդիրները, ուղղեն նրանց գործած սխալները: Չնայած մթնոլորտը լարված կլինի, բայց դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու բարեհամբույր կլինեք: Դա շատերին դուր կգա: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Լավ կանցնեն ուղևորությունները՝ ինչպես նախապես ծրագրվածները, այնպես էլ վերջին պահին որոշվածները: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու նվերներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսը կարող է բարդ լինել հատկապես նշանի այն ներկայացուցիչների համար, որոնք այդ հատվածում կարևոր գործեր կստանձնեն: Լավ գաղափարներ միանգամից չեն հայտնվի, իսկ շտապողական եզրահանգումները կարող են սխալ լինել: Բացի այդ, նշված հատվածում հեշտությամբ սխալներ կանեք հաշվարկների մեջ կամ սխալ կձևակերպեք փաստաթղթերը: Ավելի ուշ բարենպաստ ու արդյունավետ ժամանակ է գալու: Դուք կավարտեք ավելի վաղ սկսած գործերը և արագ կհասնեք առաջին հաջողություններին նոր բանում: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանցից մեկը թույլ կտա ձեզ զինաթափ անել հին թշնամիներին ու նոր համախոհներ գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք արագ նկատելի հաջողության կհասնեք այն գործում, որի վրա կենտրոնանաք օրվա առաջին կեսին: Այդ հատվածը բարենպաստ կլինի և՛ նոր նախաձեռնությունների, և՛ հին նախագծերի վրա աշխատանքն ավարտելու համար: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, անսովոր հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն ու երկար կհիշվեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփվելու, ցանկացած բնույթի կարևոր հարց լուծելու համար: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարթ չի լինի ու հազիվ թե առանց լարված պահերի անցնի: Բայց դուք չեք նյարդայնանա ու կպահպանեք ինքնատիրապետումը, հույզերին չեք տրվի: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն: Նույնիսկ բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներում դուք սխալներ չեք անի, արագ կգտնեք նպատակին տանող ճանապարհը: Նշանակալի հաջողությունների կհասնեք երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքը շատերին կգրավի: Չի բացառվում նախկինում ձեզ համարյա չնկատող մարդիկ ուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|