ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1819 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է ամենաբարդ, կարևոր ու պատասխանատու գործերի համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, անհրաժեշտ արդյունքին հասնելու համար էլ մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Կուրախացնեն հին ընկերներից կամ այն մարդկանցից ստացած լուրերը, որոնց հետ նախկինում համագործակցել եք:

Ուղևորությունները հաջող կանցնեն, անկախ նրանից, թե ինչ նպատակով ճամփա կգնաք: Օրը բարենպաստ կլինի նաև ստեղծագործ զբաղմունքների համար: Դուք անսովոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը բազում նոր հնարավորություններ կբացի: Ձեր տաղանդները տպավորություն կգործեն շրջապատողների վրա. բացառություն չեն դառնա նաև մարդիկ, որոնք նախկինում քննադատորեն էին տրամադրված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք օրն արդյունավետ անցկացնել. այն հարմար կլինի օգտակար մի բանով զբաղվելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ նոր գործերից, և՛ արդեն ծանոթ գործերից, կավարտեք այն, ինչը երկար ժամանակ հետաձգում էիք: Լավ գաղափարներ ու ծրագրեր կունենաք, որոնց իրագործման վրա էլ ավելի ուշ կկենտրոնանաք:

Օրվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել գումարի հետ: Այդ հատվածում դժվարությամբ կդիմակայեք գայթակղություններին, և դա կարող է ծախսերի պատճառ դառնալ, որոնց համար ավելի ուշ կզղջաք: Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կարող է անսպասելի իրադարձություններ բերել, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Բայց դուք չեք հուզվի, կպահպանեք լավ տրամադրությունն ու հաջողության հանդեպ վստահությունը: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղելու համար:

Շատերն ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու համար: Չի բացառվում հին ծանոթները ձեզ ինչ-որ միջոցառումների հրավիրեն կամ հետաքրքիր մի բան առաջարկեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումների մասով առատաձեռն կլինի: Այդ հատվածում հավանական են նվերներ ու դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կուրախացնի լավ նորություններով ու հաճելի իրադարձություններով: Նկատելիորեն կլավանա այն Խեցգետինների տրամադրությունը, որոնք վերջերս տխրում ու անհանգստանում էին ապագայի համար: Նրանք լավատեսության համար հիմքեր կգտնեն: Ոմանց կայցելի ոգեշնչվածությունը, նրանք ոգևորությամբ կստանձնեն նոր գործերը:

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդին նոր առաջադրանքներ կհայտնվեն, ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Դուք խուճապի չեք մատնվի և ժամանակը զուր չեք վատնի. ամեն ինչ լավ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբն առանց ապրումների չի անցնի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործը, որը վերջին օրերին ձեզանից մեծ ուժեր է խլել: Եթե հիմա աշխատեք գլուխ հանել դրանցից, ապա կստանաք անհրաժեշտ արդյունքը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք անսովոր ու հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ ընկերներ կգտնեն, ռոմանտիկ հարաբերությունների սկիզբն էլ չի բացառվում: Ընդհանուր առմամբ դրական միտումները կգեշակշռեն: Միակ ոլորտը, որը զգուշություն կպահանջի, ֆինանսներն են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե պետք է կարևոր բանով զբաղվեք, դրան անցեք հենց առավոտվանից, երբ անհրաժեշտ արդյունքին հասնելը հեշտ կլինի: Փորձված մեթոդները կարող են այնքան էլ արդյունավետ չլինել, այնպես որ պիտի նոր բան մտածեք: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, հարմար կլինի հանգստանալու, հաճելի ու չհոգնեցնող զբաղմունքների համար: Կարող եք այն անցկացնել ամենամտերիմների հետ. շփումները շատ հաճելի կլինեն: Եթե օրվա համար ուղևորություններ եք ծրագրել, դրանց առանց շտապելու պատրաստվեք, որպեսզի ոչինչ չմոռանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Հուզական դաշտն այդ հատվածում լարված է լինելու, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի վատ տրամադրությանը չտրվելն ու լավատեսությունը պահպանելը; Շուտով դուք դրական փոփոխություններ կնկատեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր գործ ստանձնելու համար: Ընկերներն ու մյուս մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ ամենահամարձակ գաղափարներն իրագործելու հարցում: Այդ հատվածը բարենպաստ կլինի ուղևորությունների և զբոսանքների համար. դուք լավ ժամանակ կանցկացնեք, կշեղվեք առօրյա հոգսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսի համար չարժե բարդ ու պատասխանատու գործեր ծրագրել: Կենտրոնանալը հեշտ չի լինի, ձեզ հաճախ կշեղեն, ինչը կարող է ցավալի սխալների հանգեցնել: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, և շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դուք ձեզ հանգիստ ու վստահ կզգաք, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչից սկսել:

Օրվա երկրորդ կեսին պիտի ուշադրություն հատկացնեք ընտանեկան գործերին: Մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը կունենաք: Չեն բացառվում անսպասելի այցերը, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է կարևոր զրույցների համար: Դուք կարող եք մտերիմների հետ քննարկել ամենը, ինչը ձեզ վերջին ժամանակներս հետաքրքրել, անհանգստացրել ու ոգեշնչել է, կիսվել ծրագրերով ու գաղտնիքներով, պատմել այն գաղափարների մասին, որոնք վաղուց հանգիստ չեն տալիս: Լավ խորհուրդներ ու աջակցություն ստանալու շանս կա:

Պատրաստ եղեք անակնկալների: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա և սկսածն ավարտելու համար պիտի համառություն դրսևորեք: Բայց դժվարությունների առաջ դուք չեք նահանջի, ուստի ձեր ուզածին կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի տաքացեք: Այսօր ձեզ համար բավական դժվար է լինելու հույզերը վերահսկելը, բայց արժե ջանալ, հակառակ դեպքում հազիվ թե կարողանաք խուսափել հիմար կոնֆլիկտներից ու անիմաստ վեճերից: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումն ու լուրջ զրույցները, գործերում էլ ավելի շատ ապավինել ձեզ, քան ուրիշներին:

Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի կանցնի: Երեկոյան հաճելի անակնկալներ են սպասվելու սիրահարվածներին, նաև նրանց, ովքեր առաջին ժամադրության կգնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե կարևոր գործեր եք ստանձնել, աշխատեք դրանք օրվա երկրորդ կեսին չհետաձգել: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի առավոտյան, այնպես որ լավ է շտապեք: Դուք հեռվից ոգեշնչող նորություններ ու լուրեր կստանաք այն մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էիք:

Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Հանգստացեք, քանի որ դա ձեզ անպայման օգուտ կտա: Մտերիմների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը: Չի բացառվում փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է ձեր մասին հին ծանոթներին հիշեցնելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ ժամանակին ընդհանուր հետաքրքրություններով էիք կապված: Նման մարդիկ անպայման անսովոր ու հետաքրքիր բան կառաջարկեն, և դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա:

Չեն բացառվում նվերներն ու դրամական մուտքերը: Օրը բարենպաստ կլինի գնումների համար, ընդ որում՝ կարող եք իրեր ընտրել ինչպես ձեր, այնպես էլ մտերիմներից մեկի համար. դուք չեք սխալվի: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդուն: Նա էլ կփորձի նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1819 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0