Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1928 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի լինելու. դուք կասկածամիտ ու պահանջկոտ կլինեք, ոչ մի կաթիլ ներողամտություն չեք ցուցաբերի ուրիշների թուլությունների հանդեպ: Միայն ամենամտերիմների հետ այլ կերպ կլինի, նրանց հետ միանգամից ընդհանուր լեզու կգտնեք ու ոչ մի հարցում վիճել չեք ուզենա: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Այդ հատվածում հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել ավելի վաղ սկսածը և նոր գործից հրաշալի գլուխ կհանեք: Կարևոր չէ՝ կնախընտրեք ինքնուրույն գործել, թե ինչ-որ մեկի հետ միավորել ջանքերը: Բոլոր դեպքերում ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ հաջող օր է սպասվում: Այն հատկապես կուրախացնի իրենց առաջ իրական նպատակներ դրած, իրենք իրենցից ու շրջապատողներից անհնարինը չպահանջող Ցուլերին: Եթե ուզում եք հրաշալի արդյունքների հասնել, պիտի ջանքեր գործադրեք: Եթե պատրաստ եք բավարարվել քչով, ապա կարող եք թուլանալ ու հանգստանալ: Հավանական են չծրագրված ծախսեր: Լավ է խոշոր գնումների հարցում չշտապեք, գումարի հետ կապված որոշումները շտապելով չընդունեք: Դուք բավարար ժամանակ կունենաք ամեն ինչ մտածելու, վստահելի մարդկանց հետ խորհրդակցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հետաքրքիր օր է սպասվում: Այն ձեզ կուրախացնի հաջող զուգադիպություններով ու ոգեշնչող իրադարձություններով: Նոր գաղափարներ կհայտնվեն: Ընկերների և հին ծանոթների աջակցությամբ դուք կկարողանաք անհապաղ անցնել դրանց իրագործմանը. հաջողության հասնելը սպասվածից հեշտ կլինի: Կուրախացնի սիրելիի հետ հանդիպումը: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, չի բացառվում նոր ընդհանուր նախասիրություն ձեռք բերեք: Երեկոն հարմար կլինի ակտիվ հանգստի համար: Այն շատ հաճելի կլինի, եթե ձեզ միանան հին ընկերները կամ ընտանիքի անդամներից մեկը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարող եք լուրջ բան ստանձնել: Այսօր դուք համառ, լուրջ, մանրուքների հանդեպ ուշադիր կլինեք ու կաշխատեք ոչինչ աչքաթող չանել: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք: Սակայն կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Հիշեք, որ ձեզանից շատ բան է կախված լինելու, բայց ոչ ամեն ինչ: Դրական հույզեր կպարգևի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, ժամանցային ուղևորությունների, ինչպես նաև անսովոր միջոցառումների այցելելու համար: Հաստատ չեք ձանձրանալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք օգտակար բաներ կհասցնեք անել ինչպես ձեզ, այնպես էլ ուրիշների համար: Շրջապատողները շնորհակալ կլինեն ձեր հոգատարության ու աջակցության, ինչպես նաև նրբանկատության համար, որով օգնություն կառաջակեք կամ կարևոր խորհուրդ կտաք: Նախկինում լարված հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն, և դա ձեր շնորհիվ կլինի: Հին ծանոթները անսպասելիորեն հետաքրքիր մի բան կառաջարկեն: Դուք առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար: Չի բացառվում, որ դուք անսպասելի կիրառում գտնեք ձեր գիտելիքներին կամ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը կուրախացնի: Շատ բան լավ կստացվի, դուք արագ հաջողության կհասնեք: Գաղափարները, որոնցով կկիսվեք ծանոթների հետ, միանգամից բոլորին դուր կգան: Եթե ուզում եք միանգամից անցնել մտածածն իրագործելուն, ապա ժամանակը զուր մի վատնեք: Պայմանները բարենպաստ կլինեն, օգնականները՝ ձեր կողքին, այնպես որ սկսեք գործել: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի, բայց նույնպես բարենպաստ կլինի: Այդ հատվածում չարժե նոր բան ստանձնել, սակայն կարելի է ավարտել գործերը, որոնց վրա արդեն մեծ ուժեր եք ծախսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը լավ կանցնի: Դրական միտումները կգերակշռեն, լուրջ խնդիրներ չեն առաջանա, փոքրիկ դժվարությունները կհաջողվի արագ հաղթահարել: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել, կհասկանաք՝ ինչպես լուծել բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Օրվա առաջին կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Չեն բացառվում նաև ծանոթությունները, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Երեկոն կարելի է հին ծանոթների հետ անցկացնել: Դուք նոր ու պիտանի բան կիմանաք, հուզական աջակցություն կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր ինչ էլ ստանձնեք, պատրաստ եղեք նրան, որ դրա համար ժամանակ շատ է պահանջվելու: Հնարավոր են անսպասելի ձգձգումներ, դժվարություններ հասարակ առաջադրանքները լուծելիս: Հին պայմանավորվածությունները կարող են խախտվել, դուք պիտի ինքնուրույն գլուխ հանեք մի բանից, ինչն անելու համար օգնության հույս ունեիք: Բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Դրված նպատակներին անպայման կհասնեք, եթե համբերատար ու համառ լինեք: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում, հաճելի իրադարձություններ ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը շատ արդյունավետ կանցնի: Այդ հատվածում դուք մի քանի գործով միաժամանակ եք զբաղվելու, ամեն ինչի մասին միանգամից եք մտածելու: Միաժամանակ կհաջողվի ոչինչ չմոռանալ ու չխառնել, նույնիսկ աննշան սխալներ չգործել: Այստեղ պետք կգա այն, ինչ ավելի շուտ եք սովորել: Օրվա երկրորդ կեսը բազում դրական հույզեր կպարգևի: Հնարավորություն կունենաք հանդիպել ընկերներին, սիրելիի հետ ժամանակ անցկացնել: Կարևոր չէ՝ ինչ-որ տեղ կմեկնեք, թե տանը կմնաք. հաստատ չեք ձանձրանալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Փոքրիկ դժվարություններ կարող են առաջանալ օրվա սկզբին: Ամենայն հավանականությամբ պիտի լուծեք ուրիշի խնդիրները կամ ուղղեք ուրիշների գործած սխալները: Բարեբախտաբար, դա այնքան էլ հոգնեցնող չի լինի: Դուք բավարար ուժ, ժամանակ ու էներգիա կունենաք սեփական գործերից գլուխ հանելու համար: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, օրվա երկրորդ կեսը առաջինից թեթև ու հաճելի կանցնի: Հավանական են լավ նորություններ, հանդիպումներ, անակնկալներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չեն բացառվում դրամական մուտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դժվար, բայց շատ կարևոր է լինելու օրվա սկզբին հանգստություն պահպանելը: Այդ հատվածում հնարավոր են անսպասելի և ոչ այնքան հաճելի իրադարձություններ, անհաջող զուգադիպություններ: Շրջապատողների արարքներն ու խոսքերը ձեզ ամեն անգամ դուր չեն գա. աշխատեք դատարկ բաների պատճառով չբարկանալ ու չվիրավորվել չմտածված խոսքերից: Օրվա երկրորդ կեսին կարող եք զբաղվել նրանով, ինչ իսկապես սիրում եք: Տրամադրությունը միանգամից կլավանա: Նկատելի հաջողությունների կհասնեն ուսման վրա կենտրոնացած, տեղեկատվություն հավաքելով ու վերլուծելով զբաղված Ջրհոսները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Եթե պատրաստվում եք կարևոր գործով զբաղվել, դրան լուրջ վերաբերվեք, աշխատեք ոչ մի բանի վրա չշեղվել: Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, բայց իրական հաջողության կհասնեք միայն այն դեպքում, եթե ճիշտ գործեք: Որոշ Ձկներ կուղղեն ավելի վաղ գործած սխալներն ու շատ ուրախ կլինեն դրա համար: Երեկոն հրաշալի լուրեր կբերի: Դրանք կուզենաք քննարկել մտերիմների հետ: Հնարավոր է որոշեք որոշ ընտանեկան ծրագրեր փոխել: Ձեր առաջարկները միանգամից բոլորին դուր կգան, վեճերի առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|