Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 2
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Մանրուքները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի, այսօր կարող են շատ լուրջ թվալ: Թույլ մի տվեք, որ դրանք փչացնեն ձեր տրամադրությունը: Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց հետաքրքիր հնարավորություններ անպայման կբացի: Եթե խուճապի չմատնվեք, ապա անպայման շատ բան կհասցնեք անել:
Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել և՛ աջակցության, և՛ խորհրդի խնդրանքով: Նույնիսկ նոր ծանոթները ձեզ կես խոսքից կհասկանան, և դուք հեշտությամբ նրանց հետ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը բավական անհանգիստ կանցնի: Անսպասելի նորություններն ու հանկարծակի առաջ եկած խնդիրները, անվերջանալի զրույցները կխանգարեն կենտրոնանալ վաղուց ուշադրություն պահանջող գործերի վրա: Բայց դուք բոլոր դեպքերում գլուխ կհանեք նրանից, ինչ ծրագրել էիք, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Շատ Ցուլերի կօգնեն հին ծանոթներն ու փորձված համախոհները:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած գործի համար: Ձեր անսովոր գաղափարները կզարմացնեն շրջապատողներին, շատերը կուզենան մասնակցել դրանց իրագործմանը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ամենակարևոր գործերով այսօր արժե ինքնուրույն զբաղվել: Նույնիսկ անկեղծորեն օգնել ցանկացող մարդիկ ավելի շատ վնաս կտան, քան օգուտ: Շրջապատողների խորհուրդներից էլ օգուտ քիչ կլինի: Իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել. դրանք ճիշտ ու ժամանակին կլինեն:
Ուշադիր պիտի լինեն վաղուց նոր բան ստանձնել պատրաստվող Երկվորյակները, որոնք բարենպաստ պահի էին սպասում դրա համար: Այդ պահն այսօր է գալու: Կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու ժամանակին գործելը, այնպես որ վճռական տրամադրվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա իրադարձություններն անպայման կզարմացնեն ձեզ: Շատ բան սպասվածի նման չի դասավորվի, ուստի ծրագրերը պետք է վերանայեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել, լսել պետք է հենց նրան, այլ ոչ թե անտեղի խորհուրդները, որոնք ով ասես այսօր տալու է:
Կհեշտանա այն մարդկանց հետ շփվելը, որոնց հետ առաջ լեզու գտնել չէր հաջողվում: Դա վերաբերում է և՛ աշխատանքային, և՛ անձնական հարաբերություններին: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, կհաջողվի ամեն ինչ հանգիստ, կառուցողական ու ընկերական, առանց դժգոհությունների ու վիրավորանքների քննարկել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Տանը անսպասելի ուշադրություն պահանջող գործեր կհայտնվեն, և դրանցից գլուխ հանելու համար պիտի հետաձգեք աշխատանքային առաջադրանքների լուծումը: Բայց հուզվելու կարիք չկա, քանի որ կհասցնեք ամենը, ինչ պետք է: Աջակցության հարցով արժե դիմել լավ ծանոթներին, փորձված համախոհներին: Նրանք հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:
Հաջող կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք նախապես ծրագրել էիք: Հատկապես հաճելի ճամփորդություններ են սպասվում սիրելիի հետ ճամփա գնալ պատրաստվող Առյուծներին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների և գործարքների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ձանձրանալու ժամանակ չեք ունենալու. օրը կուրախացնի և՛ անսպասելի իրադարձություններով, և՛ ոգեշնչող նորություններով: Կարող եք նոր գործեր ստանձնել. կասկած չկա, որ ձեզ օգնության կշտապեն ոչ միայն հին համախոհները, այլև նրանք, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն ավելի անկաշկանդ կդառնան, եթե նախաձեռնող լինեք:
Միակ ոլորտը, որը զգուշություն է պահանջելու, ֆինանսներն են: Գումարի հետ կապված ամեն հարցում այսօր ձեզ որոշակի թեթևամտություն բնորոշ կլինի, այնպես որ շատ հավանական են և՛ զուր ծախսեր, և՛ անհաջող գնումներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Անակնկալները շատ հավանական են, բայց դրանք ձեզ չեն շեղի ու չեն ստիպի խուճապի մատնվել և սկսածը կես ճանապարհին թողնել: Գործերում դուք նախանձելի համառություն կդրսևորեք ու սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Դա աննկատ չի մնա: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ ու չեն նկատել ձեր տաղանդները, կհասկանան, թե որքան են սխալվել:
Բաց մի թողեք անսովոր միջոցառումներին լինելու, ձեզանից տարբերվող մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունը: Հավանական է զարմանալի ընկերութան կամ ռոմանտիկ պատմության սկիզբը, որը կզարդարի ձեր կյանքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Այսօր հազիվ թե կարողանաք հետևել նախապես կազմած ծրագրին: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք իմպրովիզներ անել ու ոտքի վրա որոշումներ ընդունել: Բայց դուք չեք անհանգստանա, նոր իրավիճակում էլ արագ կկողմնորոշվեք, շրջապատողներին էլ կօգնեք հաղթահարել դժվարությունները, որոնք անհաղթահարելի էին թվում:
Օրը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Եթե վաղուց էիք ուզում ինչ-որ մեկին ժամադրության կանչել, մի հետաձգեք. դրա համար հիմա ամենահարմար պահն է: Բացի այդ, կարող եք խոստովանել ձեր զգացմունքները կամ սիրելիի հետ զրուցել ընդհանուր ապագայի մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Դուք շատ բանի կհասնեք, եթե ինտուիցիայի հուշումների համաձայն գործեք: Շրջապատողներին ձեր վարքի դրդապատճառները հասկանալի չեն լինի, և լավ է ժամանակը բացատրությունների ու վեճերի վրա չծախսեք: Շուտով բոլորին առանց այդ էլ հասկանալի կդառնա, որ դուք միակ ճիշտ ուղին եք ընտրել:
Հավանական են անսովոր հանդիպումներ: Դրանք հազիվ թե լուրջ հարաբերությունների սկիզբ դնեն, բայց ձեզ վրա ուժեղ տպավորություն կթղնեն, հետաքրքիր մտքեր կտան: Բայց մի շտապեք փոխել ձեր ծրագրերը՝ նոր ծանոթի հմայքին տրվելով: Առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր շատ հեշտ է լինելու: Դուք զարմանալիորեն արագ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին այն մարդկանց հետ, որոնք նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս, ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:
Ուշադիր պիտի լինեն այն Այծեղջյուրները, որոնք ծրագրել էին օրը նվիրել կարևոր հարցերի լուծմանը: Նույնիսկ մանր-մունր սխալները կարող են տհաճ հետևանքներ ունենալ, իսկ տաք գլխով ասված բաների համար շուտով կզղջաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպելու համար: Հնարավոր է դուք մասնագիտական արագ աճ ու եկամուտների աճ խոստացող առաջարկներ ստանաք: Օրը հաջող կանցնի նաև այն Ջրհոսների համար, որոնք կկենտրոնանան փաստաթղթերի հետ աշխատանքի վրա: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, ամեն ինչ արագ կանեք:
Օրվա երկրորդ կեսը ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր լավ նորություններ է խոստանում: Տրամադրությունը կլավանա, դուք կսկսեք նոր ծրագրեր կառուցել, որոնք շուտով կյանքի կկոչեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբը բավական հանգիստ կանցնի ու հրաշալի կլինի նախկինում մեծ ժամանակ խլած գործերն ավարտելու համար: Մի շտապեք ու աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին. դա թույլ կտա խուսափել մոտ ապագայում ավելորդ հոգսերից: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ, ինչպես նաև դրամական մուտքեր:
Օրվա երկրորդ կեսին լավ է չծանրաբեռնվեք, ոչ մի բանի համար չանհանգստանաք ու հնարավորինս խուսափեք սթրեսային իրավիճակներից ու տհաճ զրույցներից: Ժամանակ անցկացրեք ձեզ իսկապես հասկացող, աջակցող և ուրախացնող մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: