Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1862 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արժե կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Այստեղ դուք թեթևամտություն չեք դրսևորի ու չեք շտապի, կաշխատեք հաշվի առնել այն բոլոր մանրուքները, որոնք կարող են կարևոր դեր խաղալ: Ինտուիցիան կհուշի, թե որ խորհուրդներն արժե լսել, իսկ որոնք կարելի է ականջի հետև գցել: Օրը բարենպաստ կլինի նաև շփումների համար. մարդկանց հետ լեզու գտնելն այսօր հեշտ կլինի, դուք կզարմանաք, թե ինչ լավ են ձեզ հասկանում նոր ծանոթները: Հաջող կարող են անցնել աշխատանքային բանակցությունները: Բայց անձնական գործերի քննարկման համար էլ օրը հարմար կլինի, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այսօր դուք սովորականից ավելի վստահող կլինեք: Ցավոք, դա անմիջապես կնկատեն ուրիշներին իրենց հետաքրքրությունների համար օգտագործել սիրող մարդիկ: Նրանք կփորձեն օգտվել պահից, այնպես որ պիտի ուշադիր ու զգույշ լինեք: Ցանկացած անսպասելի առաջարկի շուրջ պետք է ինչպես հարկն է մտածեք, նույնիսկ եթե դրանք շատ գրավիչ լինեն: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի կարևոր աշխատանքի ու լուրջ գործերի համար. այստեղ դուք ոչինչ աչքաթող չեք անի, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք գործի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Ընկերների հետ հանդիպումները կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա համար շատ բան կարող եք ծրագրել. դուք էներգիայով լի կլինեք, հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե գործեր սովորականից շատ լինեն: Լավ կանցնեն ուղևորությունները, հաջող կանցնեն հեռվից եկած մարդկանց հետ հանդիպումները: Որոշ Երկվորյակների ծանոթություններ են սպասվում, որոնք կոգեշնչեն պայմանները փոխելու, նոր վայրերում լինելու: Կարևոր գործերում աշխատեք բացառապես սեփական ուժերին ապավինել, հին համախոհներից ու մտերիմներից աջակցություն չսպասեք: Դա թույլ կտա ոչ միայն խուսափել լարված ու բավական տհաճ բացատրություններից, այլև ժամանակ խնայել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գործերի վրա կենտրոնանալն այնքան էլ հեշտ չի լինի, հատկապես օրվա սկզբին: Բացի այդ, այդ հատվածում մեծ կլինի ցանկալին իրականության տեղ ընդունելու, սեփական կամ ուրիշների պատրանքներին զոհ դառնալու վտանգը: Այնպես որ լավ է լուրջ որոշումների հարցում չշտապեք: Եթե ծրագրում եք ինչ-որ կարևոր բանով զբաղվել, ուշադիր եղեք, աշխատեք նույնիսկ փոքրիկ սխալներ չանել: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի բարենպաստ կլինի: Ձեր առաջ հնարավորություններ կբացվեն, որոնք բաց թողնել չեք ուզենա: Իսկ ինտուիցիան կհուշի, որ եկել է և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու ժամանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսին արժե կենտրոնանալ ձեզ լավ ծանոթ պրակտիկ գործերի վրա: Դա թույլ կտա խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից, ձեզ կպաշտպանի զուր պատրանքներից: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Առյուծներ կծանոթանան շփման մեջ զարմանալիորեն հաճելի մարդկանց հետ ու հմայված կլինեն, սակայն երկարաժամկետ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է: Օրվա երկրորդ կեսը, հակառակը, հարմար կլինի նոր բան ստանձնելու, սովորելու, մասնագիտական միջոցառումների այցելելու համար: Այդ հատվածում առաջ եկած գաղափարներին արժե ուշադրություն դարձնել, նույնիսկ եթե դրանք լրիվ ֆանտաստիկ թվան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինելու: Առաջին հերթին դա վերաբերում է այն Կույսերին, որոնք պիտի շփվեն ամենատարբեր մարդկանց հետ, հանդիպեն նոր ծանոթներին: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը սպասվածից բարդ է լինելու: Կարող են նյարդայնացնել շրջապատողների դանդաղկոտությունն ու չհասկացող լինելը, ձեր գաղափարներն անմիջապես աջակցելու ցանկության բացակայությունը: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դուք կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտացել է: Երեկոն ընկերների հետ հաճելի հանդիպումներ ու անմոռանալի ռոմանտիկ ժամադրություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հարմար կլինի գործարքներ կնքելու, ֆինանսների հետ կապված հարցերը լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կշեռքներ շուտափույթ եկամուտներ խոստացող աշխատանքի առաջարկ կստանան: Ավելի ուշ գործնական տեսանկյունից բարենպաստ ժամանակահատված է գալու: Աշխատանքային հարցերի քննարկումն արդյունավետ ու հաճելի կլինի, ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեր կարծիքով ընդհանրապես չեն հետաքրքրվել: Լավ կանցնեն նաև անձնական հանդիպումները: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը հրաշալի կլինի կարևոր հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնց կարծիքը շատ կարևոր է ձեզ համար: Շատ Կարիճների հմայքը կօգնի գործնական հարցերը լուծելիս: Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, ձեզ չեն մերժի: Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի, քանի որ պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Չի բացառվում, որ օգնության կարիք ունենան մարդիկ, որոնց մերժել ի վիճակի չեք լինի: Նրանց աջակցելու համար դուք առանց զղջալու և երկար մտածելու կհետաձգեք մնացած ամեն ինչ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարևոր գործերը մի հետաձգեք: Եթե դրանք հենց առավոտվանից ստանձնեք, ապա արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը: Այդ հատվածում հավանական են հաճելի իրադարձություններ, ոգեշնչող նորություններ, լուրեր մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էիք: Սա բարենպաստ պահ է լինելու հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Ավելի ուշ կզգաք, որ հոգնել եք: Իսկապես էլ, գործերում փոքրիկ դադարը կօգնի ոչ միայն վերականգնել ուժերը, այլև դրական տրամադրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք պիտի մի քանի բարդ հարց լուծեք, ընդ որում՝ դրանք կարևոր կլինեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար: Հազիվ թե կարողանաք ինչ-որ մեկի հետ խորհրդակցել կամ միանգամից օգնություն ստանալ. ամենայն հավանականությամբ խնդիրների մեծ մասը պիտի ինքնուրույն լուծեք: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանից, եթե շատ չհուզվեք: Օրը հաջող կլինի կոմերցիոն գործունեությամբ ու ֆինանսական հարցերի լուծմամբ զբաղվող Այծեղջյուրների համար: Այն նաև նոր հնարավորություններ կբացի նրանց առաջ, ովքեր աշխատանք են փնտրում կամ ուզում են ընդլայնել բիզնեսը: Նշանի նման ներկայացուցիչները վճռականություն ու հաստատակամություն կդրսևորեն, ու նրանց մոտ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է շփումների, կարևոր հանդիպումների, հասարակական ելույթների համար: Դուք կզարմանաք, թե ինչ ուշադիր են ձեզ լսում ամենատարբեր մարդիկ, այդ թվում՝ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական գաղափարներով էին հետաքրքրված: Հնարավորություն կունենաք ընկերանալ մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Հավանական են ձգձգումներ աշխատանքի մեջ: Կարող են անհաջող անցնել գործնական ուղևորությունները, չեն բացառվում ցավալի ֆինանսական կորուստները: Բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի, և ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Եթե կենտրոնանաք գործերի վրա, որոնք նախկինում անել չեք կարողացել, ապա հրաշալի արդյունքների կհասնեք: Անսպասելի հեշտ կլուծվեն նախկինում ոչ միայն ձեզ, այլև ձեր ծանոթներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Հավանական են շահավետ գործարքներ, գնումներ, որոնց համար զղջալու կարիք չի լինի: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, հնարավոր են լարված պահեր շփման մեջ: Բայց դուք կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք սուր անկյունները հարթելու, կոնֆլիկտներից խուսափելու և բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|