ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3037 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը կարող է դժվարություններ ու հոգսեր բերել, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Դուք սկսածը կիսատ թողնելու կամ խոչընդոտների առաջ նահանջելու ցանկություն չեք ունենա: Չարժե միաժամանակ մի քանի առաջադրանք լուծելու փորձ անել: Նույնիսկ եթե սովորաբար այդպես եք վարվում, այսօր ավելի օգտակար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը:
Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեր հետաքրքրությունները և կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց հետ:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք արագ կպայմանավորվեք համատեղ գործողությունների և համագործակցության մասին: Օրը բարենպաստ կլինի ուղևորություններ ծրագրելու և ճանապարհի համար անհրաժեշտ բաները գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի: Ինքներդ որոշեք, թե ինչն է ձեզ համար ավելի հետաքրքիր՝ հին գործերը ավարտելը, թե լրիվ նոր բանի անցնելը: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, որոշ Ցուլեր հաջող գործարքներ կկնքեն: Օրը հարմար կլինի փաստաթղթերի հետ աշխատելու, իրավաբանական հարցերը քննարկելու համար:

Օրվա երկրորդ կեսին նոր առաջադրանքներ կհայտնվեն: Հնարավոր է դրանց համար ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել այն, ինչով ծրագրել էիք զբաղվել: Դրա համար անհանգստանալ չարժե, քանի որ ավելի ուշ անպայման բաց թողածը լրացնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը թեթև ու բարենպաստ կլինի, ուրախության բազում առիթներ կբերի: Դուք նպատակին հասնելու ոչ մի հնարավորություն բաց չեք թողնի: Շրջապատողներին գործերին նման մոտեցումը դուր կգա, շատերը կուզենան օգնել ձեզ: Բայց ամենակարևոր հարցերը պիտի ինքնուրույն լուծեք. միևնույն է, ոչ մեկի մոտ դա ձեզանից լավ անել չի ստացվելու:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել, շատ բաներ էլ քննարկել: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան: Դուք դուր կգաք նույնիսկ մարդկանց, որոնք հակված չեն շփումների և տհաճությամբ են կապի դուրս գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն արդյունավետ կանցնի, և դա մեծ մասամբ ձեր շնորհիվ կլինի: Դուք չեք վախենա ռիսկի դիմել, իմպրովիզներ ու փորձարկումներ կանեք, ոչ մի րոպե չեք կորցնի հաջողության հանդեպ հավատը: Հենց դա էլ թույլ կտա համարյա անհնարինին հասնել:

Լավ կանցնեն բանակցությունները, գործընկերները հրաշալի խորհուրդներ կտան կամ օգնություն կառաջարկեն: Նախկինում բացառապես աշխատանքային բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Չի բացառվում, որ դրանք նույնիսկ ռոմանտիկ բնույթ ստանան, իհարկե, եթե դուք դրա դեմ ոչինչ չունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ լավ օր է սպասվում: Սակայն հուզական դաշտը լարված կլինի, ուստի կարող եք սուր արձագանքել ցանկացած դատարկ բանի: Աշխատեք ձեզ առավելագույնս բարեհամբույր պահել, հակառակ դեպքում տարաձայնությունները կարող են վեճով ավարտվել: Լավ է խուսափեք քննադատելուց կամ երկիմաստ կատակներ անելուց:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, հատկապես լավ կտրվեն ստեղծագործ մոտեցում պահանջող գործերը: Կարող եք տան համար պիտանի իրեր, ինչպես նաև մտերիմների համար նվերներ գնել. դուք ընտրության հարցում չեք սխալվի: Օրվա երկրորդ կեսը ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Այդ հատվածում կարող եք ցանկացած գործ ստանձնել, ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի: Եթե յուրահատուկ բան եք մտածել, պայմանները ամենաբարենպաստ ձևով կդասավորվեն, և դուք անմիջապես կսկսեք գործել: Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները:

Օրվա երկրորդ կեսը անակնկալներ կբերի: Չի բացառվում ծանոթությունը, որը ամենառոմանտիկ շարունակությունը կստանա: Դուք չեք վախենա նախաձեռնող լինելուց, և դա տեղին կլինի: Օրվա վերջին բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, արագ կկռահեք այն մարդկանց իրական ծրագրերի և մտադրությունների մասին, որոնց մասին առաջ ոչինչ չգիտեիք: Հնարավորություն կունենաք հաշտվել վեճից հետո: Հմայքն ու մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը կօգնեն գործերում:

Կարող եք նոր բան ստանձնել, դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Իսկ ահա առօրյա գործերը ձանձրալի կթվան, դուք հաճախ կշեղվեք ու սխալներ կանեք: Բայց սխալները ժամանակին նկատել և ուղղել կհաջողվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու լավ նորություններով: Դուք անգործ նստել չեք ուզենա, ոգևորությամբ կստանձնեք նոր բաները, կաշխատեք արագ սովորել այն, ինչը թեկուզ տեսականորեն կարող է օգտակար լինել: Դուք բարդ վիճակում հայտնված ծանոթների օգնության խնդրանքը չեք մերժի, նրանք ձեր աջակցությունը կգնահատեն:

Հավանական են հաջող գնումներ: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա կարելի է խնայել, իսկ ինչի համար ժլատություն անել չարժե: Դուք շատ ծախսող չեք լինի, այնպիսի գործարքներ չեք կնքի, որոնց համար հետո պիտի զղջայիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վատ չի դասավորվի, չնայած՝ նրա առաջին կեսը հազիվ թե առանց ապրումների անցնի: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի թյուրիմացություններ: Բարեբախտաբար, բոլոր խնդիրները արագ կլուծվեն, և շուտով դրանց մասին չեք էլ հիշի:

Ավելի ուշ աշխատանքի և պիտանի զբաղմունքների համար բարենպաստ ժամանակ կգա: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից. պետք կգա շատ վաղուց ձեռք բերած փորձը: Նոր ծանոթների հետ շփումներում խնդիրներ չեն առաջանա, դուք միանգամից կհասկանաք՝ ինչ սպասել նրանցից: Հին ընկերներն էլ ձեզ կես խոսքից կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ ոչ այնքան հասարակ, բայց հաջող օր է սպասվում: Ամենայն հավանականությամբ այն ոչ միայն ձեզ, այլև ձեր ծանոթների համար կարևոր գործերով լի է լինելու: Պիտի միաժամանակ հազար ու մի բանի մասին մտածեք: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք, ոչինչ իրար չեք խառնի, չեք մոռանա և աչքաթող չեք անի:

Շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ, չեն բացառվում համագործակցության առաջարկները: Հնարավոր են նվերներ և ուշադրության նշաններ, ռոմանտիկ անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսին պիտի ուշադրություն հատկացնեք ընտանեկան գործերին: Ավագ հարազատները ձեր օգնության կարիքը կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին ձեզ հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ են սպասվելու: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք միանգամից կհետաքրքրեն ձեզ: Նման դեպքերում որոշումների հարցում լավ է չշտապեք: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու անհրաժեշտ ողջ ինֆորմացիան հավաքելու և եզրահանգումներ անելու համար: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել:

Օրվա երկրորդ կեսը նույնպես հաճելի կլինի, բայց ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ծրագրեր կառուցելու, ապագայի մասին մտածելու համար: Դուք զուր հույսեր չեք տածի, ճիշտ կգնահատեք և՛ սեփական ուժերը, և՛ իրավիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անկախ իրադարձությունների ընթացքից, դուք կպահպանեք ինքնատիրապետումն ու առողջ բանականությունը: Դա կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշներին դա անել չի հաջողվել: Չի բացառվում ձեզ անսովոր բան առաջարկեն: Ինտուիցիան կհուշի, թե ինչ պատասխան արժե տալ: Լսեք հենց ինտուիցիային, այլ ոչ թե շրջապատողների իրար հակասող խորհուրդները:

Օրը հարմար կլինի գնումների և ֆինանսական հարցերը լուծելու համար: Հնարավոր եկամտի կամ շահավետ ներդրումների հետ կապված հարցերում կարող եք սեփական փորձին ապավինել: Իսկ ահա անձնական հարաբերություններում այն հազիվ թե օգտակար լինի: Չնայած՝ այստեղ էլ սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3037 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0