ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3952 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ է լինելու: Դուք կլսեք ինտուիցիային, նրա հուշումները կօգնեն ընդհանուր լեզու գտնել նոր ծանոթների հետ, վարքի ճիշտ ձև ընտրել: Եթե կիսվեք ձեր գաղափարներով, ապա կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում:

Չարժե երկար ժամանակով հետաձգել կարևոր հարցերի քննարկումը. դրա համար ամենալավը օրվա առաջին կեսը կլինի: Հետո կգա ստեղծագործ մոտեցում, ոչ ստանդարտ լուծումներ պահանջող զբաղմունքների համար բարենպաստ ժամանակը: Այստեղ դուք հրաշալի արդյունքների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե օրվա համար կարևոր բան եք ծրագրել, արժե հնարավորինս վաղ գործի անցնել: Առավոտը բարենպաստ կլինի, ձեր նախաձեռնություններից շատերին հաջողությունը կուղեկցի: Բացի այդ, նշված հատվածում հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

Ավելի ուշ կարող են փոքրիկ թյուրիմացություններ առաջանալ, չեն բացառվում ձգձգումները գործերում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ծանոթ առաջադրանքները լուծելու համար, որոնք հաստատ ձեզ փակուղու առաջ չեն կանգնեցնի: Հավանական են հաջող գնումներ: Դուք կկարողանաք ոչ միայն ձեզ համար օգտակար իրեր ընտրել, այլև հրաշալի նվերներ մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չնայած օրը բավական հաջող կլինի, բայց լարված պահերից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի: Հավանական են տնային թյուրիմացություններ, ամեն անգամ հեշտ չի լինի ամենամտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Չեն բացառվում նաև ցավալի կորուստները, սխալները հաշվարկների մեջ:

Սակայն լուրջ խնդիրներից կարող եք չվախենալ. ամենայն հավանականությամբ խոսքը մանր-մունր դժվարությունների մասին է լինելու, որոնք կարող եք հաղթահարել: Անհրաժեշտ է դրական տրամադրվել ու պահպանել լավատեսությունը: Օրը ուրախության բազմաթիվ առիթներ կնվիրի, հնարավորություն կտա հասնել վաղուց դրված նպատակներին, լուծել և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար կարևոր հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին ձեր նախաձեռնություններից շատերին հաջողությունը կուղեկցի: Դուք առանց կասկածելու կստանձնեք բարդ գործերը և հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Ճիշտ է, դրված ոչ բոլոր նպատակներին կհաջողվի միանգամից հասնել: Բայց դուք համառություն կդրսևորեք, սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ ձեր ուզածին չեք հասել:

Օրվա երկրորդ կեսին արժե վերադառնալ հին առաջադրանքներին, ավարտել այն, ինչ շատ վաղուց եք սկսել: Այստեղ ձեզ հաճույքով կօգնեն մտերիմները, միասին դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար: Չի բացառվում նրանք ձեզ անսովոր վայր հրավիրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց դա ձեզ նույնիսկ դուր կգա: Ամենայն հավանականությամբ առավոտյան ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, քանի որ մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը կունենա: Չնայած պիտի արագ գործեք, բայց դուք սխալներ չեք անի, ժամանակին ուշադրություն կդարձնեք բոլոր կարևոր մանրուքներին:

Հավանական են դրական փոփոխություններ հին ծանոթների հետ հարաբերություններում: Եթե նախկինում ձեր միջև տարաձայնություններ են առաջացել, ապա այսօր կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Սպոնտան գնումների համար օրը հարմար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է կարևոր գործերի և այն հարցերը լուծելու համար, որոնք նախկինում բարդ են թվացել: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, նույնիսկ ձեր ամենահամարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա կանգնել ձեր ճանապարհին: Իսկ նրանք, ովքեր կհամարձակվեն դա անել, միայն խղճահարության արժանի կլինեն:

Օրը հարմար կլինի ուղևորությունների համար, պայմանների փոփոխությունը շատ Կույսերի օգուտ կտա: Հեռու տեղ մեկնելու անհրաժեշտություն չկա. նույնիսկ փոքրիկ ճամփորդությունը բավարար կլինի հոգսերից շեղվելու, շատ բաների նորովի նայելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ձանձրանալու առիթ չեք ունենալու, ավելի հավանական է, որ օրը իրադարձություններով հագեցած ու շատ հետաքրքիր կլինի: Որոշ Կշեռքներ անսովոր միջոցառումների հրավերներ կստանան, մյուսները իրենք յուրահատուկ մի բան կկազմակերպեն: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Չի բացառվում նոր ընկերներ գտնեք:

Չնայած օրը ուրախության առիթներ կբերի, տրամադրությունը երբեմն կփչանա: Պատճառն անկայուն հուզական դաշտը կլինի, որի պատճառով կարող եք ցանկացած մանրուքի սուր արձագանքել: Աշխատեք դրական տրամադրվել: Երբ դա հաջողվի անել, դրական փոփոխություններն էլ չեն ուշանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է սպասվում: Նրա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների, կարևոր հանդիպումների, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք շրջապատողների հանդեպ ուշադիր կլինեք, արագ կհասկանաք, թե ինչ են նրանք իրականում ուզում և սպասում ձեզանից: Ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել:

Ավելի ուշ կուզենաք հանգստանալ ու փոխել պայմանները: Նման հնարավորություն կընձեռվի: Որոշ Կարիճների հաճելի ծանոթություններ են սպասվելու: Հավանական է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր վարքից, արդյոք կցանկանաք նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք արագ գլուխ կհանեք վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր գործերից, կլուծեք կազմակերպչական հարցերը: Շրջապատողները ձեր խնդրանքների հանդեպ անտարբեր չեն մնա, հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքը լինի:

Կարող եք զբաղվել կենցաղային խնդիրների լուծմամբ, վերանորոգում կամ տեղափոխություն ծրագրել, գնել ամեն անհրաժեշտ բան: Այստեղ անսպասելի դժվարություններ չեն առաջանա, ամեն ինչ լավ կստացվի: Օրը բարենպաստ կլինի նաև ընտանեկան միջոցառումների այցելելու համար: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, մտերիմների հետ շփումներն էլ բազում դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած օր է սպասվում. շատ բան պիտի անեք, ժամանակը զուր վատնել էլ չեք ուզենա: Լավ է սկսեք նրանից, ինչը կարող եք ինքնուրույն անել, քանի որ մինչև կեսօր շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինելու: Եթե զբաղվեք կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով, ապա հրաշալի գլուխ կհանեք դրանցից:

Հավանական են չծրագրված ծախսեր, ոչ մեծ, բայց ցավալի ֆինանսական կորուստներ: Մի շտապեք գնումների հարցում. մեծ է ոչ այնքան անհրաժեշտ իրի վրա նշանակալի գումար ծախսելու վտանգը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր դուք շատ վճռական ու համառ կլինեք, ուստի շատ բանի կհասնեք: Թեթև հաջողությունների հույս մի ունեցեք: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, գործերում անսպասելի ձգձգումներն էլ չեն բացառվում: Բայց ձեզ ոչինչ չի կանգնեցնի ու չի ստիպի հրաժարվել մտածածից:

Օրը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք ժամադրության կանչել մեկին, ում վաղուց եք համակրում, կամ էլ խոստովանել զգացմունքները: Երեկոն լավ նորություններ կբերի: Դրանք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ինտուիցիային ուշադիր լսել: Հենց նրա հուշումներն են այսօր օգնելու հաջողության հասնել, գլուխ հանել բարդ առաջադրանքներից: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք մյուսները չեն նկատել, կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Նախկինում ձեր գաղափարների հանդեպ անտարբեր մարդիկ կհետաքրքրվեն դրանցով, մտածածն իրագործելու հարցում օգնություն կառաջարկեն: Չի բացառվում դա երկարատև ընկերության սկիզբ դառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3952 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0