Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1779 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եկել է ժամանակը ցույց տալու, թե ինչի եք ունակ: Օրը հրաշալի կլինի գործերում նախաձեռնող լինելու համար: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ, միանալ ձեր ծրագրերի իրագործմանը: Նոր համախոհներ կհայտնվեն, որոնք ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան: Օրը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մարդիկ, որոնց հետ նախկինում լեզու գտնելը հեշտ չէր, զարմանալիորեն բարեհամբույր կլինեն ձեզ հետ: Կարող եք քննարկել ընտանեկան ծրագրերը. արագ լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, կռահելը, թե ինչի են նրանք ձգտում և ինչ են սպասում ձեզանից: Դա պետք կգա գործնական բանակցությունների ժամանակ: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք, որպեսզի բոլորը արագ համաձայնեն ձեր պայմաններին: Ամենագործունյա Ցուլերը կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Լավ գաղափարներ կհայտնվեն բիզնեսով զբաղվողների մոտ: Բայց դրանց իրագործմանը կարող եք անցնել միայն մի քանի օրից: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ. դա կուրախացնի և՛ ձեզ, և՛ նրանց: Կարող եք այցելել ընկերներին կամ նրանց հյուր կանչել, բոլոր դեպքերում ուրախ կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Դուք շատ բան պիտի անեք, այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք: Օրվա առաջին կեսը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար, ընդ որում՝ այնպիսիք, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Ձեզ պետք կգա իմպրովիզներ անելու, նպատակին սեփական ճանապարհով գնալու և նախկինում աննկատ մնացածը տեսնելու ունակությունը: Շրջապատողների հանդեպ ներողամիտ եղեք ու աշխատեք չնյարդայնանալ, եթե ինչ-որ մեկը ձեր հետևից չհասցնի: Բոլորը չեն կարողանա ձեզ նման արագ կողմնորոշվել նոր իրավիճակում և բոլոր հարցերին պատասխաններ գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Անսովոր գաղափարների օր է: Սկզբում դրանք ձեզ էլ չափազանց համարձակ և իրականությունից հեռու կթվան: Սակայն որոշ ժամանակ կանցնի և պարզ կդառնա, որ մտածածն իրագործել կարելի է, եթե աշխատեք ու հուսալի օգնականներ գտնեք: Ձեզ օգնական կդառնան մարդիկ, որոնք ձեզ նախկինում էլ աջակցել են: Մտերիմների համար այսօր ձեր ուշադրությունը յուրահատուկ կարևոր կլինի: Այնպես որ՝ ժամանակ գտեք նրանց հետ շփվելու համար, նույնիսկ եթե գործեր շատ ունեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի անսովոր միջավայրում ռոմանտիկ հանդիպման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հարմար կլինի բարդ հարցերը լուծելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչը նախկինում չեք նկատել և արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Նոր իրավիճակում կողմնորոշվելու համար շատ ժամանակ պետք չի գա. ինտուիցիան ուժեղ կլինի, դուք կլսեք նրա հուշումները: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը; Հատկապես լարված կլինեն գործնական հարաբերությունները: Կոլեգաներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, իսկ դուք չեք ուզենա նրանց հետ երկար զրույցներ վարել: Բայց բաց կոնֆլիկտից խուսափել ամեն դեպքում կստացվի: Իսկ տանը մթնոլորտը լիցքաթափելուն ձեզ կօգնեն բարեհամբույր լինելն ու հումորի զգացումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք բարենպաստ տպավորություն թողնել: Կարևոր չէ, թե ինչի մասին կլինի խոսքը: Բոլոր դեպքերում կհաջողվի արագ պայմանավորվել ամեն ինչի մասին, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Հավանական են անսովոր առաջարկներ: Դուք դրանց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: Կհաջողվի լուծել ընտանեկան խնդիրները, աջակցել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն: Երեկոն կարող է անակնկալներ բերել, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Չի բացառվում՝ սիրելիից լսեք այն խոսքերը, որոնց վաղուց էիք սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն անհանգիստ կանցնի: Պատրաստվեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն. միայն այդպես դուք կկարողանաք հասցնել այն ամենը, ինչ ծրագրել էիք: Չի բացառվում՝ ստիպված լինեք լուծել ուրիշների խնդիրները, ուղղել նրանց գործած սխալները: Բայց դուք դրան փիլիսոփայորեն կվերաբերվեք, չեք բարկանա ու չեք նյարդայնանա: Դա տպավորություն կթողնի շրջապատողների վրա, շատերը կուզենան ձեզ հետ ընկերանալ: Օրվա առաջին կեսին ձեզ համար դժվար չի լինի ինքնատիրապետումը պահպանելը, իսկ ահա երկրորդին կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, լրջորեն ապրումներ ունենալ մի բանի համար, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք լավատեսորեն տրամադրվել: Ուրախության առիթներ անպայման կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Դա բավական բարդ է լինելու, քանի որ շրջապատողները կարծես հատուկ պրովոկացիայի կենթարկեն ձեզ, հատուկ կհանեն հավասարակշռությունից: Բայց եթե հույզերը հաղթահարեք, ապա շուտով կհասկանաք՝ ինչպես պահեք ձեզ, որպեսզի հարաբերությունները հարթվեն ու ավելի ներդաշնակ դառնան: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը բարենպաստ կլինի գնումների, գործարքներ կնքելու համար: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնք կարևոր են ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ստանձնեք այն, ինչը նախկինում չափազանց բարդ, համարյա անհնար էր թվում. հավանական է՝ այսօր ձեզ մոտ ամեն ինչ ստացվի: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի, արագ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսներից մեծ ժամանակ կխլեր: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Եթե մախկինում կոլեգաներից ինչ-որ մեկի հետ լեզու չէիք գտնում, ապա այսօր դա ձեզ կհաջողվի: Հնարավորություն կունենաք լինել հետաքրքիր վայրերում, անսովոր միջոցառումների այցելել, ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին շատ եք լսել: Ձեր հմայքը շատերի վրա տպավորություն կթողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Եթե օրվա համար կարևոր գործեր եք ծրագրել, աշխատեք միայն սեփական ուժերի վրա հույս դնել: Շրջապատողները կուզենան օգնել, բայց հազիվ թե միանգամից հասկանան, թե ինչ է նրանցից պահանջվում: Դուք ավելի արագ կհասնեք ձեր նպատակին, եթե ինքնուրույն գործեք: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ ինչ նպատակով ճամփա կընկնեք: Տանից հեռու հավանական են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Որոշ Այծեղջյուրներ շատ հաջող գործարքներ կկնքեն: Չեն բացառվում նվերները, այդ թվում՝ բավական արժեքավոր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք շատ չհոգնել: Սա լավագույն օրը չի լինելու բարդ ու հոգնեցնող աշխատանքի և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ շփումները ձեզ դժվարությամբ են տրվում: Լավ է հետաքրքիր գործեր ծրագրեք, կենտրոնանաք նրա վրա, ինչը ձեզ իսկապես ուրախացնում է: Աշխատեք մանր տհաճությունները սրտին մոտ չընդունել, քանի որ դրանք բոլոր դեպքերում շուտով անցյալում են մնալու: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Գործարքների և գնումների հարցում մի շտապեք, մի մասնակցեք կասկածելի արկածախնդրություններին: Այսօր ստացված ցանկացած առաջարկ արժե ինչպես հարկն է կշռադատել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք հաջողության կհասնեք, եթե համառություն դրսևորեք: Սկզբում ամեն ինչ հաջող չի դասավորվի: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել սկսած գործերը ավելի կարևոր ու շտապ բաների վրա կենտրոնանալու համար: Բայց դուք հանգստություն կպահպանեք, այդ իսկ պատճառով ոչինչ բաց չեք թողնի, չեք մոռանա և իրար չեք խառնի: Աշխատեք ուշադիր լինել ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ, քանի որ այսօր դա շատ կարևոր կլինի: Լավ է խուսափեք մտերիմների հետ վեճերից, հետաձգեք այն հարցերի քննարկումը, որոնց պատճառով առաջ տարաձայնություններ շատ են եղել: Երեկոյի համար արժե հաճելի մի բան ծրագրել. դրական հույզերն ավելորդ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|