ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1604 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Սա այն օրերից է, երբ ձեր ամենաանսովոր ու տարօրինակ որոշումները կարող են ամենահաջողը դառնալ: Չի բացառվում՝ ուզենաք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում, և պայմաններն այնպես կդասավորվեն, որ նոր ուղղությամբ առաջին քայլն անելը դժվար չի լինի: Հավանական են հաճելի հանդիպումներ, ինչպես նաև ծանոթություններ, որոնք ձեզ համար օգտակար կլինեն:

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որի շնորհիվ կհասկանաք՝ ինչ են ուզում և ինչի են ձգտում այլ մարդիկ, ինչ են սպասում նրանք ձեզանից: Երեկոյան ամենայն հավանականությամբ կուզենաք մենակ մնալ, իսկ նման հնարավորություն անպայման կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բազմաթիվ մանր-մունր գործեր ուշադրություն կպահանջեն, բայց դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Ճանապարհին այնպիսի խոչընդոտ չի առաջանա, որը չկարողանայիք հաղթահարել, և հազիվ թե ստիպված լինեք լուրջ ջանքեր գործադրել նպատակին հասնելու համար: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք, և շատ բան ավելի հեշտ կլինի, քան կարելի էր սպասել:

Հազիվ թե օրը մտերիմների հետ լուրջ տարաձայնություններ բերի, իսկ դատարկ բաների պատճառով վիճել չեք ուզենա, այնպես որ՝ շփումները հաճելի կլինեն: Երեկոյի համար կարող եք ընտանեկան ուղևորություն ծրագրել, որը բոլորի տրամադրությունը կբարձրացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բավական հագեցած կլինի: Իրենց մասին կարող են հիշեցնել նախկինում չլուծված խնդիրները, ստիպված եք լինելու ավարտել վաղուց սկսածը: Աշխատեք դա հանգիստ անել, չնյարդայնանալ ու չկորցնել հավասարակշռությունը: Շատ բան կախված կլինի ձեզ տիրապետելու, պրովոկացիաներին չտրվելու ունակությունից:

Ինչպես էլ դասավորվեն պայմանները, մտերիմները ձեր կողմից կլինեն, դուք միշտ կարող եք նրանց դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած ու հետաքրքիր օր է: Գործեր սպասվածից շատ կունենաք, բայց դրանցից յուրաքանչյուրը անկեղծ ոգևորությամբ կստանձնեք: Հաջողության հասնելը դժվար չի լինի, քանի որ դուք բոլոր խնդիրները լուծելու շատ արդյունավետ եղանակ կգտնեք: Շատ Խեցգետինների այսօր պետք կգա նրանց հարուստ երևակայությունը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները կստանան այն, ինչի մասին մյուսները միայն երազում են:

Օրը շատ հարմար կլինի ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, ուղևորությունների և զբոսանքների համար: Հազիվ թե ուզենաք տեղում նստել, պայմանների փոփոխությունը կոգեշնչի և կօգնի դրական տրամադրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հետաքրքիր հանդիպումներ կբերի: Այն հարմար կլինի մի մարդու հետ տեսակցելու համար, որի հետ նախկինում հեռակա էիք ծանոթ, ինչպես նաև նրանց հետ շփվելու համար, ում մասին շատ էիք լսել: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը. ձեր հմայքը հազիվ թե ինչ-որ մեկին անտարբեր թողնի:

Առաջատարի ձեր հատկանիշներն այսօր վառ կարտահայտվեն, և եթե համախոհների թիմի կարիք զգաք, առանց դժվարության կհավաքեք այն: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Երեկոն կուրախացնի սիրահարված Առյուծներին հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հնարավորություն կունենաք ցույց տալու, թե ինչի եք ունակ: Եթե դեռ մնացել են մարդիկ, որոնք կասկածում էին ձեր տաղանդների և կարողությունների վրա, այսօր նրանք ստիպված կլինեն փոխեն իրենց կարծիքը: Դուք շատ հարցերում հաջողակ կլինեք, այնպես որ՝ արժե ինչ-որ բարդ գործ ստանձնել. հաջողության հասնելու շանսերը մեծ են:

Հավանական են դրական փոփոխություններ շրջապատողների հետ հարաբերություններում: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել էիք, ապա այսօր առանց դժվարության կհաշտվեք: Կհաջողվի վերականգնել հին կապերը, ինչպես նաև ընկերանալ նրանց հետ, ում վաղուց եք համակրում: Երեկոն արժե նվիրել նախասիրությանը, որը կրկին վառ հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Որքան էլ շատ գործեր ծրագրեք այսօրվա համար, կասկած չկա, որ հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք: Կարող եք սկսել ամենաբարդից. առավոտը հաջող և արդյունավետ կլինի, դուք հաջողության կհասնեք: Բացի այդ, հավանական են նորություններ, որոնք ձեզ կհուշեն՝ ինչպես գործել: 

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք, գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք միասին իրագործել: Հավանական են նվերներ ու դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պատրաստվեք զբաղվելու ուրիշների գործերով և լուծելու նրանց մոտ առաջ եկած խնդիրները: Օրը շատ արդյունավետ կանցնի, դուք բազում օգտակար զբաղմունքներ կգտնեք: Հնարավոր է՝ ամեն սկսած բան չհաջողվի ավարտին հասցնել: Բայց դա ձեզ հազիվ թե վշտացնի: Դուք անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքին, թեկուզ՝ մի փոքր ուշ:

Ոչ մեծ ուղևորությունների մեկնելու, պայմանները փոխելու հնարավորություն կունենաք: Դա ձեզ օգուտ կտա, կոգեշնչի, էներգիա կհաղորդի, կօգնի շատ բաների նորովի նայել: Հավանական են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների, հին ընկերների ու նոր ծանոթների հետ հանդիպելու համար: Կիսվեք ձեր գաղափարներով. շատերը կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում: Չեն բացառվում անսովոր առաջարկները: Դուք չեք զղջա, եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք:

Առավոտը նվերներ ու հաճելի անակնկալներ է խոստանում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին ծրագրերն իրագործելու և այն հարցերը լուծելու համար, որոնք վերջին ժամանակներս ձեզ հանգիստ չէին տալիս: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմների հետ կապված լավ նորություններ: Հավանական են չծրագրված ուղևորություններ, որոնք շատ հաջող կդասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիշեք ձեր ամենաբարդ գործերի մասին, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք կամ ոչ մի կերպ չէիք կարողանում ավարտել: Եկել է դրանցով զբաղվելու ժամանակը: Այսօր անհրաժեշտ արդյունքին հասնելը դժվար չի լինի. պայմանները հաջող կդասավորվեն, կգտնվեն օգնել ցանկացողներ, դուք կհասկանաք՝ ինչպես արագ հասնել նպատակին:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Հնարավոր է՝ ստիպված լինեք նրանց բացատրել այն, ինչը հավանական է թվում կամ զրույցներ վարել, որոնցից կնախընտրեիք խուսափել: Բայց լուրջ կոնֆլիկտներ օրը չի բերի: Իսկ ահա հաճելի պահեր կլինեն: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված պատանի Այծեղջյուրների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար կլինի կարևոր գործերի և վճռական գործողությունների համար: Ինտուիցիան կհուշի, որ եկել է ամենաբարդն ու լուրջը ստանձնելու ժամանակը, և այն չի սխալվի: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի. հնարավորություն կունենաք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չի ստացվել: Չի բացառվում՝ ուզենաք ինչ-որ բան արմատապես փոխել ձեր կյանքում, և դուք միանգամից կհասկանաք՝ ինչպես դա անել:

Զրույցներ, հետաքրքիր և օգտակար գործեր շատ կլինեն: Մարդիկ, որոնց հետ նախկինում քիչ էիք ծանոթ, կուզենան շփվել ու ընկերանալ, անսովոր մի բան կառաջարկեն: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անսովոր առաջարկների, նոր հնարավորությունների օր է, որոնք չեք ուզենա բաց թողնել: Ձեր ջանքերին ու տաղանդներին անսպասելի կիրառում կգտնվի, դրանց շնորհիվ կշահեք ամենատարբեր մարդկանց ուշադրությունը: Չի բացառվում ծանոթությունը, որից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի:

Հավանական են հաջող գնումներ: Դուք չեք ուզենա գումարը դատարկ բաների վրա վատնել, իսկապես լավ իրեր կգնեք: Կարող եք նվերներ ընտրել մտերիմների համար. ինտուիցիան կհուշի՝ ինչով ուրախացնեք յուրաքանչյուրին: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան ուղևորությունների և զբոսանքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1604 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0