ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1797 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր դժվար չի լինի: Դուք կկռահեք, թե ինչ են մտածում ուրիշները, մոտեցում կգտնեք նրանց, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Պատահական ծանոթությունը կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել, որոնք ձեզ բազում դրական հույզեր կպարգևեն:

Օրը վատը չի լինի նաև գործնական տեսանկյունից: Կարևորն անկարևորից վայրկենապես զատելու ձեր ունակության շնորհիվ դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, այլ կկենտրոնանաք վաղուց դրված նպատակին հասնելու վրա: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածը կարող է լավ նորություններ կամ գաղափարներ բերել, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Դուք հեշտությամբ կփոխեք ծրագրերը, եթե նոր նպատակ տեսնեք: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես լավը կլինի: Դուք կկարողանաք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնց համար ժամանակ չէիք գտնում, հաջողությամբ կավարտեք ավելի վաղ սկսածը: Հաջող զուգադիպությունը կհուշի՝ ինչպես գլուխ հանել աշխատանքային խնդիրներից, խուսափել ավելի վաղ բազմիցս առաջ եկած դժվարություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտյան լուրջ տրամադրվելը հեշտ չի լինի, և օրն արժե սկսել հասարակ ու հասկանալի գործերից: Կարող եք դիմել հին ծանոթներին, որոնք և՛ կաջակցեն, և՛ լավ խորհուրդ կտան: Հավանական են հաջող գնումներ, ինչպես նաև ոչ մեծ դրամական մուտքեր:

Իսկ ահա օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Դուք կանեք այն, ինչ ավելի վաղ եք ծրագրել, ինչպես նաև ևս մեկ այլ բան: Ժամանակ կմնա նաև հանգստի, ընկերների հետ հաճելի շփումների, ինչպես նաև հին նախասիրության համար: Երեկոյան փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք բազում օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Օրը հարմար կլինի կարևոր առաջադրանքները լուծելու համար: Դուք պատրանքներ չեք կառուցի, իրավիճակը ճիշտ կգնահատեք ու դրա շնորհիվ էլ արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Հավանական են աշխատանքի հետ կապված լավ նորություններ: Չի բացառվում մասնագիտական աճը:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ վեճերի ու տարաձայնությունների առիթներ չեն լինի, կհաջողվի հանգիստ քննարկել ընդհանուր գործերը: Շատ Խեցգետինների կուրախացնեն հին ծանոթների հետ անսպասելի հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր ձեզ շատ պետք կգան նպատակասլացությունն ու ձերը պնդելու ունակությունը: Հենց այդ հատկանիշները շնորհիվ դուք գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն գործնական հարաբերությունները: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել ու ձեր կողմը կանցնեն:

Աշխատեք շատ չհոգնել: Օրվա երկրորդ կեսը լավ է նվիրեք ձեզանից մեծ ջանքեր չպահանջող գործերին: Այդ հատվածում լավ է խուսափեք այն մարդկանց հետ կապերից, որոնք հաճախ հանում են ձեզ հավասարակշռությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Խառնաշփոթից խուսափել հազիվ թե ստացվի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք և՛ աշխատանքային, և՛ տնային խնդիրները: Առավոտյան չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Բայց դուք կոնֆլիկտներ թույլ չեք տա:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Դուք կկարողանաք կենտրոնանալ, ուշադրություն կդարձնեք կարևոր մանրուքներին, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հաճելի անակնկալներ է խոստանում: Եթե խուճապի չմատնվեք, ապա շատ բանի կկարողանաք հասնել: Ընդունված որոշումները ճիշտ կլինեն, դուք համախոհներ կգտնեք, որոնց վրա կարող եք հույս դնել, միանգամից կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչն արժե հետաձգել: Աշխատանքի մեջ նկատելի հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր դեռ վերջերս իրենց համար նոր գործ են ստանձնել:

Օրվա երկրորդ կեսը նույնպես բարենպաստ, բայց ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա. այսօր գործերում նկատելի առաջընթացի կարող եք հասնել: Գործընկերներն ու ղեկավարությունը կաջակցեն ձեզ, կօգնեն և՛ գործով, և՛ խորհրդով: Կհաջողվի վերջ տալ երկար ժամանակ ձգվող տարաձայնություններին, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չեք գտել:

Բայց օրվա հուզական դաշտը բավական լարված կլինի, այդ իսկ պատճառով տրամադրությունը կարող է հաճախ փոխվել: Աշխատեք շատ չհոգնել, մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել: Օրվա երկրորդ կեսի համար լավ է կարևոր զրույցներ չծրագրեք. ձեզ համար դժվար կլինի դրանք կառուցողական անցկացնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր հարցերի լուծման հարցում մի շտապեք, ուշադիր եղեք այն գործերում, որոնց ելքը միայն ձեզ համար կարևոր չէ: Օրվա առաջին կեսը հազիվ թե բարենպաստ լինի աշխատանքի համար: Հնարավոր են թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտել սկսածը: 

Ավելի ուշ արդյունավետ ու թեթև ժամանակահատված կգա: Հավանական են լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ, դրանք կվերաբերեն հենց այն հարցին, որը ձեզ համար յուրահատուկ կարևոր է: Երեկոն հարմար կլինի և՛ ընկերական հանդիպումների, և՛ ռոմանտիկ ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, ձեզանից տարբերվող մարդկանց մոտեցում ցուցաբերելու ունակությունը: Օրը անսպասելի բացահայտումներ ու հեռվից լավ նորություններ, ինչպես նաև հաջող զուգադիպություններ է խոստանում, որոնք ձեր առաջ վաղուց դրված նպատակներին տանող ուղի կբացեն: Շատ Այծեղջյուրներ հաջողությունների կհասնեն աշխատանքի մեջ և դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի:

Հնարավոր են դրական փոփոխություններ և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Ձեզ կաջակցեն մարդիկ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու գտնել չի ստացվել: Հավանական են անսովոր ծանոթություններ, զարմանալի հանդիպումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինչպես էլ զարգանան իրադարձությունները, ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Հենց դա էլ թույլ կտա խուսափել շատ ու շատ տհաճ պահերից: Դուք ժամանակը կասկածների և երկար մտորումների վրա չեք ծախսի, ժամանակին կսկսեք գործել ու սպասվածից ավելիին կհասնեք:

Անսպասելի հյուրեր կգան: Ամենայն հավանականությամբ դա կանեն հենց այն մարդիկ, որոնց հետ շփումների կարիքը վերջերս ունեիք: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Այն, ինչ կիմանաք, շուտով անպայման պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը: Նույնիսկ եթե լուրջ խնդրի բախվեք, այն լուծելու եղանակն արագ կգտնեք: Բացի այդ, անսովոր, բայց շատ լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի:

Իսկ ահա օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Շրջապատողները ձեզ կես խոսքից կհասկանան, իսկ ինտուիցիան կհուշի, թե ում կարելի է դիմել աջակցության կամ խորհրդի խնդրանքով: Նշված հատվածը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1797 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0