ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1692 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինելու, բայց դուք ամեն դեպքում կփորձեք դա անել: Այդ հատվածում ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, պետք է իմպրովիզներ անեք ու նոր բան մտածեք: Ձեր գաղափարները շրջապատողներին անմիջապես դուր չեն գա, բայց դրանք լրջորեն քննադատելու համարձակություն ոչ ոք չի ունենա:

Օրվա կեսը լավ նորություններ կբերի: Դուք կկարողանաք հաջողության հասնել բարդ գործերում, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Երեկոն ձեր ընտանիքի անդամների կամ մյուս մտերիմների հետ կապված լավ նորություններ է խոստանում: Հնարավոր է՝ փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադիր լսեք, թե ինչ են ասում ուրիշները: Կարևոր մի բան իմանալու և այնպիսի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կլինի, որը կօգնի ձեզ խուսափել գործերում սխալներից: Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպումների համար: Ձեզ համար հեշտ կլինի նոր ծանոթներին դուր գալը և նրանց մասին ճիշտ տպավորություն կազմելը:

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ ճամփա կընկնեք կոնկրետ գործով, թե պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու համար: Հաջող գնումներ անելու շանս կունենաք, ձեռք կբերեք հենց այն իրերը, որոնք վաղուց էիք ուզում ունենալ: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք շատ չհոգնել, խուսափեք սթրեսային իրավիճակներից: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին. չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ ձեր տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա: Մտածեք, թե ինչպես կարող եք թեթևացնել ձեր կյանքը: Հոգսերի մի մասը կարելի է կիսել շրջապատողների հետ, շատերն ուրախ կլինեն օգնել ձեզ:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կսկսեք ձեզ ավելի առույգ զգալ: Մինչև օրվա վերջ կհաջողվի ավարտել ավելի վաղ սկսած բարդ գործերը: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին պրովոկացիաներին մի տրվեք: Դա հաստատ լավագույն ժամանակը չի լինելու շփումների համար. շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի, ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Այդտեղ հաջողության կհասնեք:

Կարևոր հարցերի քննարկման համար հարմար պահն ավելի ուշ կգա: Դուք պիտանի տեղեկատվություն կստանաք, կհասկանաք, թե որտեղ կարելի է ձերը պնդել, իսկ որ հարցերում է լավ զիջել: Երեկոն դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն սկսեք կարևոր գործերից: Օրվա սկզբին դուք հնարավորություն կունենաք արագ լուծել կարևոր առաջադրանքները, ավարտել այն, ինչի վրա երկար աշխատել եք: Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար չի լինի: Դուք հեշտությամբ համախոհներ կգտնեք, օգնություն կստանաք, եթե դրա կարիքն ունենաք:

Ավելի ուշ կգա ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումների ժամանակը: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները, որոնք ստիպում էին ձեզ հուզվել: Շատ Առյուծներ կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հոգսեր անսպասելի շատ կլինեն, և դուք միանգամից չեք հասկանա, թե ինչին է պետք անցնել առաջին հերթին: Առավոտյան հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից ու շտապողականությունից, գործերում խճճվածությունից: Օրվա կեսը հաճելի հանդիպումներ ու ծանոթություններ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք:

Երեկոյան պիտի ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին: Չի բացառվում՝ ձեր օգնության կարիքն ունենա մտերիմներից մեկը: Հավանական են փոքրիկ կենցաղային խնդիրներ: Դրանք լուծելը դժվար չի լինի: Ճիշտ է, դա կարող է կապված լինել անսպասելի ծախսերի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հագեցած, երբեմն հոգնեցնող, բայց շատ հետաքրքիր կլինի: Դուք շատ բան պիտի անեք: Լսեք ինտուիցիային, որը կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Օգտակար կլինեն մտերիմների խորհուրդները:

Առավոտը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կարող եք ամրապնդել եղած գործնական կապերը ու նոր, պիտանի ծանոթություններ հաստատել: Ավելի ուշ շատ Կշեռքներ կուզենան մենակ մնալ, կխուսափեն ցանկացած տեսակի զրույցից: Այդ հատվածը հարմար կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի անհանգստացեք ու մի վշտացեք, եթե ինչ-որ բան ի սկզբանե ուզածի նման չդասավորվի: Այսօր դուք հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել: Ավելի հավանական է, որ պետք լինի իմպրովիզներ անել, նոր բան մտածել: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործման հարցում հաճույքով կօգնեն նոր համախոհները:

Հետաքրքիր վայրերում լինելու և ձեզանից տարբերվող մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք: Դուք օգտակար բաներ կիմանաք, եթե ուշադիր լինեք: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Կարիճներին: Նշանի որոշ ներկայացուցիչներ խոստովանություններ կլսեն, որոնց վաղուց էին սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե շատ արդյունավետ լինի և գլխապտույտ հաղթանակներ չի բերի: Բայց այն հաճելի կանցնի, կուրախացնի ձեզ և՛ հաջող զուգադիպություններով, և՛ հաճելի հանդիպումներով: Եթե կենտրոնանաք առօրյա գործերի վրա, ապա արագ գլուխ կհանեք դրանցից: Անսպասելի դժվարություններ չեն առաջանա:

Տանը տարաձայնություններ չեն լինի: Ընտանիքի անդամների և մյուս մտերիմների հետ հեշտությամբ ամեն ինչի մասին կպայմանավորվեք, ձեր նույնիսկ ամենահամարձակ գաղափարները աջակցություն կստանան: Երեկոն հարմար կլինի ընտանեկան ծրագրեր կառուցելու և քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի վախեցեք անսովոր առաջարկներն ընդունելուց, եթե դրանք ձեզ հետաքրքիր թվան: Այսօր ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի, աստղերի աջակցությամբ էլ լավ արդյունքների կհասնեք: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Այսօր կնքված գործարքների համար զղջալու կարիք չի լինի:

Օրվա երկրորդ կեսին ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ժամանակին հնարավորությունները նկատելն ու օգտագործելը: Դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք, և ինչ-որ մեկի խորհուրդների կարիքը դրա համար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կհաջողվի շատ բաների մասին զրուցել այն մարդկանց հետ, որոնց համակրում եք և որոնք նախկինում բազմիցս աջակցել են ձեզ: Փորձված համախոհների օգնությունը շատ տեղին կլինի: Հենց նրանց շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ գործերից: Աշխատանք սովորականից շատ կլինի, բայց դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի:

Հնարավոր են հեռվից լավ նորություններ, լուրեր այն մարդկանցից, որոնց համար անհանգստանում էիք: Չեն բացառվում գրավիչ առաջարկները: Եթե դրանք անեն հին ծանոթները, ապա կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արագ գործեք, և օրը ոչ միայն հետաքրքիր, այլև շատ արդյունավետ կանցնի: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն ֆինանսական հարցերի լուծմամբ զբաղվող Ձկների հանդեպ: Նշանի նման ներկայացուցիչները արագ կհասկանան, թե ինչպես է պետք գործել ու լավ գումար կաշխատեն: Բայց մնացածն էլ գոհ կմնան, թե ինչպես է ամեն ինչ դասավորվում:

Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն, և այն, ինչ դուք կիմանաք, շուտով պետք կգա: Օրվա երկրորդ կեսին ձեր մասին հին գործընկերներին հիշեցնելու հրաշալի առիթ կլինի: Հնարավոր է՝ նրանք կրկին ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1692 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0