Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1724 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հարմար կլինի շփումների համար: Կարևոր հանդիպումները նույնիսկ սպասվածից լավ կանցնեն: Շատերի վրա կհաջողվի լավ տպավորություն թողնել, լեզու գտնել նրանց հետ, ում հետ նախկինում ամեն առիթով վիճում էիք: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պետկազմակերպություններ այցելել: Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Չեն բացառվում անսպասելի տնային իրադարձությունները, ձեր հարազատների հետ կապված զարմանալի նորությունները: Երեկոն հարմար կլինի ընկերներին այցելելու կամ նրանց ձեզ հյուր կանչելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Անսպասելի մանր-մունր դժվարություններ կառաջանան, չեն բացառվում ցավալի թյուրիմացություններն ու ֆինանսական կորուստները: Աշխատեք խուսափել չարդարացված ռիսկից: Ինչքան զգույշ գործեք, այնքան լավ արդյունքների կկարողանաք հասնել: Շփումների համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Չի բացառվում անսովոր միջոցառումների այցելելու հնարավորություն ունենաք: Այնտեղ պիտանի ծանոթություններ կհաստատեք: Հավանական է և՛ ընկերական, և՛ սիրային հարաբերությունների սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի աշխատանքի և այլ օգտակար զբաղմունքների համար: Չի բացառվում շահավետ գործարքներ կնքեք կամ համագործակցության մասին պայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնց հնարավորությունները համարյա անսահմանափակ են: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Այսօր ձեզ հեշտությամբ կտրվեն նույնիսկ այն գիտությունները, որոնք առանձնահատուկ բարդ էին թվում: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր իրադարձություններ ու ոգեշնչող նորություններ կբերի: Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում: Ձեզ համար թանկ մարդկանց հետ լեզու գտնելը կհեշտանա, և բոլոր տարաձայնությունները կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, սրտին մոտ ընդունել այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք խուսափել վեճերից աշխատավայրում, նույնիսկ եթե կոլեգաներն ու ղեկավարությունը երբեմն պրովոկացիայի ենթարկեն ձեզ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ձեզ: Այն հարմար կլինի և՛ օգտակար գործերի, և՛ հանգստի համար: Հաջող կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրված էին: Որոշ Խեցգետինների անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ բավական հոգնեցնող օր է սպասվում: Ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, ուղղել ուրիշների գործած սխալները: Դուք ոչ միայն ամեն ինչից գլուխ կհանեք, այլև կպահպանեք հրաշալի տրամադրությունը, դատարկ բաների պատճառով էլ չեք անհանգստանա: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դրա շնորհիվ դուք ազդեցիկ համախոհներ կգտնեք: Աշխատեք չհոգնել, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում լավ է խուսափեք հոգնեցնող զբաղմունքներից, լարված զրույցներից, սթրեսային իրավիճակներից: Հանգստացեք, դա ձեզ չի վնասի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կարող եք նշանակալի առաջընթացի հասնել գործերում: Ստանձնեք դժվար աշխատանքը, մի վախեցեք նոր ու բարդ առաջադրանքներից: Այսօր շատ բան ձեզ մոտ լավ կստացվի. աստղերի աջակցությամբ դուք հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նոր ծանոթները կարող են իրենց ձեր ուզածի նման չպահել: Մի շտապեք կիսվել գաղտնիքներով այն մարդկանց հետ, որոնց աջակցության վրա վստահ չեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք կպահպանեք լավատեսությունն ու ինքնավստահությունը: Հենց դա էլ թույլ կտա հաջողության հասնել, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Շատ Կշեռքներ այսօր փորձ ձեռք կբերեն, որը նրանց պետք կգա և՛ մոտ ժամանակներս, և՛ հեռու ապագայում: Հազիվ թե կարողանաք խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից: Տանը հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով, ինչպես նաև ցավալի թյուրիմացություններ: Չի բացառվում, որ սիրահարների հարաբերությունները փչացնեն խանդն ու փոխադարձ կասկածները: Անկեղծ զրույցը բոլոր դեպքերում թույլ կտա արագ իրավիճակը դեպի լավը փոխել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք հույզերին չտրվել: Ձեզ շատ պետք կգա ինքնատիրապետումը և ցանկացած պարագայում սառնասրտությունը պահպանելու ունակությունը: Դուք գլուխ կհանեք կարևոր գործերից, եթե չշեղվեք ու միայն սեփական ուժերի վրա հույս դնեք: Նոր ծանոթների հետ արժե զգոն լինել, հատկապես եթե նրանք համառորեն փորձում են հետաքրքրել ձեզ իրենց գաղափարներով: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի, հանգստանալու և ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Մտերիմների հետ շփումները վառ հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարևոր գործում հաջողության հասնելու շանս կլինի, գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չի ստացվել: Պետք կգա ցանկացած առաջադրանքի լուծման ստեղծագործաբար մոտենալու ունակությունը, ինչի շնորհիվ դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքների: Անսպասելիորեն իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին աշխատել եք: Չի բացառվում նրանք հետաքրքիր մի բան առաջարկեն: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Երեկոն հարմար կլինի ապագայի ծրագրեր կառուցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հետաքրքիր ու հագեցած կլինի: Աշխատանք սովորականից շատ կունենաք, բայց շատ բարդ առաջադրանքներ չեն լինի, դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Հավանական են պիտանի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը վերջին ժամանակներս շատ էիք զգում: Ձեզ համար հաջող լուծում կստանան ֆինանսական հարցերը: Չի բացառվում լավ գումար աշխատելու շանս ընձեռվի: Որոշ Այծեղջյուրներ շատ շահավետ կվաճառեն այն իրերը, որոնք նրանց այլևս պետք չեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք վառ հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ պետք կգա նոր ծանոթների հետ լեզու գտնելու, նրանց ուզածը արագ հասկանալու ունակությունը: Ոչ ոք չի կարողանա շեղել, խճճել կամ մոլորության մեջ գցել ձեզ: Դուք արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակներում, կշռադատված որոշումներ կընդունեք: Դրան ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնց վաղուց էիք ուզում դուր գալ: Օրը հազիվ թե առանց ոչ մեծ տնային թյուրիմացությունների անցնի: Բայց նման պատահարները ձեր տրամադրությունը չեն փչացնի, չեն ստիպի ձեզ հուզվել: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես հարթել սուր անկյունները, ինչով աջակցել մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հրաշալի գաղափարներ ու նոր ծրագրեր կբերի: Ամենայն հավանականությամբ դրանք իրագործելու հնարավորություն կստեղծվի մոտ ժամանակներս. կարևորը դա բաց չթողնելն է: Շատ Ձկների կօգնեն նոր ծանոթները, ինչպես նաև մարդիկ, որոնցից աջակցություն ընդհանրապես չեք սպասել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը: Կարող եք լուծել գումարի, շահույթը տնօրինելու, հարկատվության հետ կապված հարցերը: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի, այդ իսկ պատճառով աննշան սխալներ էլ թույլ չեք տա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|