Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1902 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք գումարը զուր չծախսել ու մի շտապեք կապվել ֆինանսական պարտավորություններով, եթե վստահ չեք, որ կարողանալու եք դրանք կատարել: Ծախսերի հետ կապված հարցերում զգուշություն է պետք: Մնացած ամեն ինչում օրը բարենպաստ կլինի: Այն հաջողություններ կբերի աշխատանքի մեջ, պիտանի կապեր հաստատելու, կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կընձեռի: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Բայց նաև վերջերս հանդիպած մարդկանց հետ արագ լեզու կգտնեք: Հավանական են անսովոր առաջարկներ: Դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք դրանց ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար ու անպայման վառ հույզեր կպարգևի: Արժե լսել ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես պահեք ձեզ շրջապատողների հետ: Դուք կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, կգտնեք նախկինում լարված հարաբերությունները կարգավորելու ձևը: Օրվա երկրորդ կեսը կարող է անսպասելի հոգսեր, նոր գործեր ու լուծում պահանջող առաջադրանքներ բերել: Չնայած շուրջը խառնաշփոթ է իշխելու, դուք հանգստություն կպահպանեք: Ոչ ոք չի կարողանա շեղել ու խճճել ձեզ, ստիպել անել այն, ինչը ձեր սրտով չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ինտուիցիան կհուշի, որ օրն արժե սկսել ամենակարևոր գործերից, և այն չի սխալվի: Հենց այդ հատվածը ամենահաջողը կլինի: Դուք արագ հաջողությունների կհասնեք: Չեն բացառվում հաճելի հանդիպումները: Հնարավոր են նաև հետաքրքիր ծանոթություններ, որոնցից երկարատև ընկերություն կսկսվի: Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից: Շեղվեք հոգսերից, հանգստացեք: Օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնք հասկանում և ամեն հարցում աջակցում են ձեզ: Հենց նրանք կրկին կոգեշնչեն ձեզ, կօգնեն ինքնավստահ ու հանգիստ զգալ: Երեկոն դրամական մուտքեր ու նվերներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեր ու շրջապատողների համար օգտակար բաներ անելու հնարավորություն կլինի: Բայց պիտի արագ գործեք, իսկ մտորումների համար ժամանակ քիչ կունենաք: Լսեք ինտուիցիայի հուշումները, որոնք կօգնեն սխալներ չանել ու միանգամից նպատակին տանող ճիշտ ճամփան գտնել: Օրը հարմար կլինի պետկազմակերպություններ դիմելու, պաշտոնատար անձանց հետ հանդիպելու համար: Եթե պետք է պաշտոնական փաստաթղթեր ստանաք, դա կկարողանաք առանց դժվարության անել: Երեկոն կուզենաք անցկացնել ամենամտերիմ մարդկանց հետ: Նրանց հետ շփումները կուրախացնեն ու կոգեշնչեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կարևոր կլինի լուրջ որոշումների ու կարևոր գործերի հարցում չշտապելը: Օրվա սկիզբը կարող է անսպասելի դժվարություններ ու տհաճ պահեր բերել: Այդ հատվածում հուզական դաշտն էլ լարված կլինի, այդ իսկ պատճառով նույնիսկ փոքրիկ անհաջողությունները կարող են ձեզ վշտացնել: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը բազում նոր հնարավորություններ կբացի, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են հաճելի լուրեր ու հետաքրքիր առաջարկներ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը շատ ունեիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին աշխատեք վճռական գործել: Այդ հատվածը հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ, հնարավորություն կտա գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում բարդ են թվացել: Այն հաջող կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, դա անելը շատ հեշտ կլինի: Օրվա երկրորդ կեսը առանց դժվարությունների չի անցնի, բայց այդ հատվածում առաջ եկած բոլոր խնդիրները դուք արագ կլուծեք: Պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Փաստաթղթերի հետ աշխատանքը սովորականից ժամանակատար կլինի: Ծրագրեր կառուցելիս նկատի ունեցեք դա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հագեցած կլինի, գործեր սպասվածից շատ կունենաք: Դուք հանգստություն կպահպանեք, չեք հուզվի և ապրումներ չեք ունենա: Դա թույլ կտա խուսափել լուրջ սխալներից, կշռադատված որոշումներ ընդունել: Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին նախագծերին: Դուք դրանք հաջողությամբ ավարտելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կարևոր են ձեզ համար: Դուք շատ բաների մասին կպայմանավորվեք՝ խուսափելով տարաձայնություններից ու երկար վեճերից: Չեն բացառվում հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի, ինչպես նաև նվերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի շտապեք և ուշադիր եղեք: Սա ամենաթեթև օրը չի լինելու, բայց դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի: Դուք գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, հաջողության կհասնեք այն գործերում, որոնք մինչև երեկ համարյա անհույս էին թվում: Օրը բարենպաստ կլինի ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Լարված պահեր կառաջանան, ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, սակայն կոնֆլիկտից կկարողանաք խուսափել, փոխհասկացողությունն էլ շուտով կվերականգնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը բարենպաստ կլինի օգտակար գործերի համար: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, վաղուց ծագած հարցերը լուծելու համար: Ձեզ հաճույքով կօգնեն նոր ծանոթները, որոնց հետ շուտով կընկերանաք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան: Արժե զգույշ լինել գումարի հետ: Աշխատեք շատ չծախսել այնպիսի իրերի վրա, որոնց կարիքը առանձնապես չունեք: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ և ուշադրության այլ նշաններ է խոստանում: Դուք դրանց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն առանց դժվարությունների չի անցնի, սակայն բոլոր դեպքերում հաջող կդասավորվի: Դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու դրանցից սպասվածից լավ գլուխ կհանեք: Անսպասելի կիրառում կգտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Հակառակը՝ դրանց ուշադրություն կդարձնեն ազդեցիկ մարդիկ: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ֆինանսական հարցերը լուծելիս չեք շտապի և ճիշտ էլ կվարվեք: Հենց դա թույլ կտա խուսափել սխալներից ու զուր ծախսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի նոր գործ ստանձնելու, բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է լավ գործել, կսովորեք այն, ինչ պետք է: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել գործով ու խորհրդով: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դուք կհասկանաք, թե ինչպես կարելի է դրանցից առավելագույն օգուտ քաղել: Ուշադրություն դարձրեք ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերություններին: Այսօր առաջ եկած տարաձայնությունները ցույց կտան այն խնդիրները, որոնք առաջ չեք նկատել: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք իրավիճակը դեպի լավը փոխելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ բաներ անելու հնարավորություն կունենաք, սակայն կարևոր կլինի ժամանակը դատարկ բաների վրա չվատնելը, հատկապես օրվա սկզբին, քանի որ այդ հատվածը բարենպաստ է լինելու օգտակար գործերի համար, այդ թվում՝ շատ լուրջ: Հաջող կանցնեն նաև գործնական բանակցությունները, նույնիսկ եթե դրանց շտապելով պատրաստվեք: Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում շրջապատողների հետ հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ովքեր ձեր կողքին են: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք, որպեսզի բոլոր վիրավորանքները մնան անցյալում, շփումներն էլ միայն դրական հույզեր պարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|