ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1739 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը թեթև ու անհոգ չի անցնի: Բայց դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Անսպասելի նոր գործեր ու անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Այստեղ պետք կգա ձեր համառությունը: Դուք սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքին չեք հասել:

Կուրախացնեն հին ծանոթների և ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հանդիպումները: Դժվար կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Բայց այստեղ կարող եք լուրջ կոնֆլիկտների համար չմտահոգվել. փորձն ու ինտուիցիան կօգնեն ձեզ խուսափել դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հոգսեր կբերի, շտապ գործեր ու անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, եթե չհուզվեք, հետևողականորեն գործեք ու միայն սեփական գիտելիքներին և փորձին ապավինեք: Ուրիշների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, քանի որ մարդիկ հաճախ դրանք կտան առանց իրավիճակից գլուխ հանելու:

Մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնություններ կարող են առաջանալ, սակայն ձեզ կհաջողվի լիցքաթափել մթնոլորտն ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի տնային գործերի համար, որոնք հոգնեցնող չեն թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հանգստություն պահպանեք: Այդ հատվածում ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, անսպասելի դժվարություններ կառաջանան, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ սովորականից բարդ կլինի: Հնարավոր են թյուրիմացություններ աշխատավայրում, ձգձգումներ՝ գործերում: Մի հուզվեք: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, կգա վճռական գործողությունների համար բարենպաստ պահը:

Արժե լսել խորհուրդները: Դրանք կտան ձեզ լավ ճանաչող ու հասկացող մարդիկ: Չի բացառվում՝ հենց նրանց հուշումների շնորհիվ դուք ուշադրություն դարձնեք նրան, ինչն առաջ չեք նկատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն սկսեք ամենակարևոր գործերից: Հենց առավոտը հարմար կլինի պատասխանատու հանդիպումների, լուրջ որոշումների, ինչպես նաև ուղևորությունների համար, որոնց հետ մեծ հույսեր եք կապում: Դա բարենպաստ ժամանակ է լինելու ուսում սկսելու համար: Դուք ուշադիր կլինեք, ուշադրություն կդարձնեք մանրուքներին, արագ կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ:

Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ է լինելու հանգստի, հաճելի զբաղմունքների և համակրելի մարդկանց հետ շփվելու համար: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Խեցգետիններ կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել և ուրախ կլինեն դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածը բազում նոր հնարավորություններ կբացի, և դուք կփորձեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի հետաքրքիր իրադարձություններ, նորորություններ, որոնք կօգնեն ձեզ որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնք միշտ աջակցում են ձեզ, գիտեն, թե ինչով կարող են ուրախացնել, ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը: Սիրահարված Առյուծներին ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հարմար կլինի վաղուց սկսած գործերն ավարտելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես առանց վայրկյան կորցնելու դա անեք: Հնարավոր են անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ, որոնցից ձեզ համար կարևոր ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն:

Ավելի ուշ բարենպաստ ժամանակ կգա ուսման, աշխատանքի, այլ օգտակար գործերի համար: Դուք կկարողանաք կենտրոնանալ, ոչ մի բան աչքաթող չեք անի, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել արագ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Այս հատվածում ձեռք բերած փորձը ձեզ դեռ պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հազիվ թե թեթև ու անհոգ անցնի, բայց ժամանակ առ ժամանակ առաջ եկող դժվարությունները ձեզ չեն խանգարի հրաշալի գլուխ հանել շատ ու շատ բարդ գործերից, ծրագրածից ավելին հասցնել: Արժե զգույշ լինել գումարի հետ, հատկապես՝ օրվա սկզբին: Լավ է չշտապեք գործարքների ու գնումների հարցում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար, աշխատանքային կապեր հաստատելու և նոր համախոհներ գտնելու շանս կընձեռի: Դժվարություններ չեն առաջանա մտերիմների հետ շփումներում: Նրանք ձեզ ցանկացած պարագայում կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին մի հոգնեք: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի, երկարատև ուղևորությունների և մեծ ջանքեր պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Լավ է թեթև բաներից սկսեք: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք կզգաք, որ պատրաստ եք աշխատել:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Չի բացառվում՝ դուք վերադառնաք հին ծրագրերին ու հասկանաք, որ եկել է դրանք կյանքի կոչելու համար հարմար ժամանակը: Երեկոն հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ է խոստանում: Այն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը մի սկսեք տհաճ իրադարձությունների մասին հուշերով ու ձեզ վշտացնող բաների մասին մտորումներով: Դրական տրամադրվեք, օգտակար գործ ստանձնեք: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի առաջարկներ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, նույնիսկ նրանց, ում հետ առաջ ընդհանրապես ընդհանուր լեզու չէիք գտնում: Չի բացառվում՝ հարաբերությունները հարթելուն օգնեն ոչ վաղ անցյալի մրցակիցները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող կդասավորվի: Մի շտապեք, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, հաջողությամբ կավարտեք բարդ գործերն ու առանց շտապելու և ապրումների կլուծեք վերջին ժամանակներս շատերին անհանգստացրած հարցերը:

Մտերիմների համար ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները: Սակայն դրա պատճառով լարված պահեր չեն առաջանա, քանի որ դուք ժամանակը բացատրությունների համար չեք խնայի: Երեկոն նվերներ, դրամական  մուտքեր ու անսպասելի առաջարկներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք ստանձնել բարդ գործերը: Լավ է օրն սկսեք ավելի հեշտ բանից, օրինակ՝ լուծեք մանր-մունր առաջադրանքները, որոնց համար ժամանակ չէր մնում: Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, կթվա, որ ծանոթները հատուկ են փորձում ձեր համբերությունը: Սակայն բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի, դուք հանգստություն ու լավատեսություն կպահպանեք:

Արժե զգույշ լինել գումարին վերաբերող հարցերում: Լավ է խոշոր գործարքներ չկնքեք, եթե դրանք նախապես չեք ծրագրել, չշտապեք գործնական գնումների հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի հատկապես գործնական շփումների համար: Դա հարմար ժամանակ է լինելու ծրագրերը քննարկելու և որոշելու համար, թե ինչպես եք գործելու, ինչից դուք ինքներդ գլուխ կհանեք, իսկ ինչը կվստահեք օգնականներին: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում: Չի բացառվում՝ հենց դրանք օգնեն օպտիմալ որոշում գտնել:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ ու հոգնեցնող կլինի: Հուզական դաշտը կլարվի, դուք ավելի սուր կարձագանքեք մանրուքներին, կանհանգստանաք մի բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Մտերիմները կաջակցեն ձեզ, կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1739 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0