Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2274 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի տաքացեք: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու. կարող է թվալ, թե նրանք հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից: Լավ է հետաձգեք բարդ ու կարևոր հարցերի քննարկումը, հատկապես, եթե նախկինում դրանց պատճառով տարաձայնություններ են եղել: Աշխատեք հանգիստ վերաբերվել քննադատություններին, թույլ մի տվեք, որպեսզի փոքրիկ վիրավորանքները փչացնեն թանկ հարաբերությունները: Օրը հարմար կլինի ինքնուրույն աշխատանքի համար: Հատկապես լավ գլուխ կհանեք ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող հարցերից: Ոչ մի մանրուք բաց չեք թողնի: Զգուշություն ցուցաբերեք ֆինանսական հարցերը լուծելիս: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը կուրախացնի: Դուք կկարողանաք գլուխ հանել բարդ աշխատանքային առաջադրանքներից: Եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը: Շրջապատողներին ձեր գաղափարները դուր կգան, շատերը կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, ինչպես նաև կարևոր գործնական հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա, լեզու գտնել նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հագեցած կլինի: Դուք պիտի զբաղվեք և՛ արդեն ծանոթ գործերով, և՛ լրիվ նորերով: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, բայց ժամանակ սպասվածից շատ է պետք գալու: Չի բացառվում՝ պետք լինի վերամշակել ծրագրերը, ինչ-որ բան հետաձգել: Կարող եք ուղևորությունների մեկնել. դրանք հաջող կդասավորվեն, դուք ճանապարհին լավ ժամանակ կանցկացնեք ու կհասնեք ձեր բոլոր նպատակներին: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, դուք կարող եք կարևոր բաների մասին պայմանավորվել: Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը, նվերներն ու անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լավ է օրվա առաջին կեսի համար կարևոր գործեր չծրագրեք: Այդ հատվածում հնարավոր են անհաջող զուգադիպություններ, փոքրիկ, ցավալի պատահարներ, տարաձայնություններ տանն ու աշխատավայրում: Դրան փիլիսոփայորեն մոտեցեք: Հուզվել պետք չէ. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, ամեն ինչ կհարթվի: Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր կորոշեն նոր գործ ստանձնել, նորովի կնայեն նրան, ինչն առաջ ակնհայտ էր թվում: Հավանական են անսովոր հանդիպումներ: Շփվեք այն մարդկանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ ու հետաքրքիր բաներ կիմանաք: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու և զրուցելու համար, որի հետ երկար ժամանակ լեզու գտնել չէր ստացվում: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ու նույնիսկ երկուսիդ համար կարևոր որոշումներ ընդունել: Այդ ժամանակահատվածը բարենպաստ կլինի նաև փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններ դիմելու, ֆինանսական հարցերը լուծելու համար: Ավելի ուշ կուզենաք շեղվել գործերից: Մտածեք՝ արդյոք չի կարելի ինչ-որ բան հետաձգել ու փոքրիկ դադար վերցնել: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք սիրելիի հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձեր մասին հիշեցրեք այն մարդկանց, որոնց հետ միասին ժամանակին աշխատել եք: Չի բացառվում՝ նրանք ձեզ համար հետաքրքիր առաջարկներ ունենան: Բացի այդ, կարևոր տեղեկատվություն ստանալու շանս կլինի: Օրվա առաջին կեսին լավ է կենտրոնանաք առօրյա գործերի վրա: Դրանցից գլուխ հանելուց հետո ոգևորությամբ նոր բան կստանձնեք ու անմիջապես հաջողության կհասնեք: Երեկոն խոստանում է ուրախացնել անսպասելի նորություններով ու ոգեշնչող իրադարձություններով: Կպարզվի, որ վերջին շրջանում ձեզ անհանգստացնող խնդիրն ինքն իրեն լուծվել է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն առանց փոքրիկ դժվարությունների ու տհաճությունների չի անցնի, բայց դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի: Դուք լավ գլուխ կհանեք նոր գործերից, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար: Հաճույքով կօգնեն հին ծանոթները: Նրանց փորձն օգտակար կլինի ձեզ: Հետաքրքիր գաղափարներ կունենաք: Հնարավոր է՝ դրանք բոլորը միանգամից կյանքի կոչել չստացվի, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին: Կուրախացնեն ամենամտերիմ մարդկանց հետ շփումները: Նրանք կգտնեն ձեզ ոգեշնչելու, ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անհնարինը մի պահանջեք ոչ ձեզանից, ոչ էլ շրջապատողներից: Ճիշտ գնահատեք ձեր ուժերը: Դա կօգնի խուսափել հիասթափություններից, չափից դուրս շատ ժամանակ չվատնել նախապես անհույս ծրագրերի իրագործման վրա: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերի լուծման մեջ: Մի շտապեք գնումների և գործարքների հարցում, ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ առավելագույն ինֆորմացիա հավաքեք: Օրը բարենպաստ կլինի ուսման համար: Ձեզ համար հետաքրքիր կլինի նոր բան իմանալը, իսկ ստացված ինֆորմացիան մոտ ժամանակներս օգտակար կլինի: Մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, հրաշալի խորհուրդներ կտան, և դուք նրանց շնորհակալ կլինեք դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Հնարավորություն կունենաք լուծել նախկինում վեճեր առաջացրած հարցերը: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել, կհասկանաք՝ ինչպես միաժամանակ մի քանի խնդիր լուծել: Հեշտությամբ շրջապատողների հետ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին, շատերը հաճույքով կաջակցեն ձեզ: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Նշանի որոշ ներկայացուցիչներ շատ շահավետ գործարքներ կկնքեն: Հաջողակ կլինեք սիրո մեջ: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարևոր կլինի այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները ճիշտ գնահատելը: Հնարավոր թվացող ոչ ամեն ինչ կհաջողվի իրագործել հիմա: Ինտուիցիան կհուշի՝ ինչի վրա անհապաղ կենտրոնանալ, իսկ ինչը արժե հետաձգել: Արժե ուշադիր վերաբերվել փաստաթղթերի ձևակերպմանը, հատկապես գումարի հետ կապված փաստաթղթերի: Այստեղ նույնիսկ ոչ մեծ սխալները կարող են տհաճ հետևանքներ ունենալ, այնպես որ՝ մի ծուլացեք ամեն ինչ լրացուցիչ անգամ ստուգել: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հետաքրքիր և արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Դժվարություններ չեն առաջանա, դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչն առաջ չի ստացվել: Կհաջողվի պատասխաններ գտնել բարդ աշխատանքային հարցերին: Դուք նոր համախոհներ կգտնեք: Շուտով նրանց հետ կընկերանաք: Նրանք, ովքեր այսօր մտադիր են դիմել պետկազմակերպություններին, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պիտի համառություն դրսևորեն: Իսկ ահա ֆինանսական հարցերը հեշտ ու արագ կլուծվեն, ընդ որում՝ հենց այնպես, ինչպես դուք կուզենայիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կարևոր գործերը չարժե երկար ժամանակով հետաձգել. եթե դրանք հենց առավոտվանից ստանձնեք, ապա արագ գլուխ կհանեք դրանցից: Բացի այդ, նշված հատվածում հեշտությամբ կպայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ: Եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև շահավետ գործարքներ: Օրվա երկրորդ կեսը նույնպես հաջող կլինի, սակայն ավելի հանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ, այդ հատվածում կուզենաք հանգստանալ, և պայմանները թույլ կտան փոքրիկ դադար վերցնել: Երեկոն հարմար կլինի ոչ մեծ ուղևորությունների և զբոսանքների համար: Մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|