ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1695 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտն անակնկալներ կբերի: Հնարավոր են տնային թյուրիմացություններ, տարաձայնություններ մտերիմների հետ: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք գալու: Օրվա կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կհաջողվի կենտրոնանալ գործերի վրա ու հաջողությամբ ավարտել վաղուց սկսածը:

Երեկոյի համար լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք. դուք կուզենաք հանգստանալ ու շեղվել հոգսերից: Հին ընկերները հաճույքով կմիանան ձեզ, եթե ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվեք, կարձագանքեն ձեր ցանկացած առաջարկի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը կսկսվի անսպասելի իրադարձություններով: Պիտի արագ գործեք, մտորումների համար ժամանակ շատ քիչ եք ունենալու: Աշխատեք չհուզվել: Փորձն ու ինտուիցիան կօգնեն ձեզ կողմնորոշվել նոր իրավիճակում, նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել ու սխալներ չանել:

Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նոր հնարավորություններով ու հարմար կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, ընկերների հետ հանդիպումները: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ֆինանսական հարցերի լուծման հարցում մի շտապեք: Առավոտյան հեշտությամբ սխալներ կանեք, որոնք զուր ծախսերի կհանգեցնեն: Այդ հատվածում չեն բացառվում անհաջող գնումները: Մնացած հարցերում այդ նույն ժամանակահատվածը բարենպաստ կլինի: Այն մասնագիտական հաջողություններ, ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերություններում էլ դրական փոփոխություններ է խոստանում:

Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կանցնի: Դուք կլուծեք բարդ առաջադրանքները, կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել համարյա անհույս թվացող գործերում: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, աշխատեք պահպանել հաջողության հանդեպ հավատը. դա իսկապես կօգնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբն ապրումներ կբերի: Դուք ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, ուղղել ուրիշների սխալներն ու լուծել ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները: Այդ ամենը բավական հոգնեցնող կլինի, բայց դուք վատ գլուխ չեք հանի: Իսկ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և բոլոր դժվարությունները կմնան անցյալում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է լինելու ուսման և մտավոր աշխատանքի, բարդ հարցերը լուծելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ոչինչ բաց չեք թողնի, ուշադրություն կդարձնեք կարևոր մասերին: Շրջապատողներին գործերին ձեր լուրջ մոտեցումը դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առավոտյան լավ է կարևոր որոշումներ չընդունեք ու այնպիսի արարքներ չգործեք, որոնք կարող են խանգարել ձեր ծրագրերի իրագործմանը: Այդ հատվածը գործերին  լուրջ մոտեցում է պահանջելու: Հաջողության վրա հույս մի դրեք, աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին, ոչ մի բան աչքաթող չանել:

Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող կդասավորվի: Տրամադրությունը նկատելիորեն կլավանա, լավատեսության համար հիմքեր կստեղծվեն: Հավանական են առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների ու լուրջ հարցերը քննարկելու համար: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Դուք նույնիսկ կընկերանաք: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Դրանք նոր հնարավորություններ կբացեն այն Կույսերի առաջ, որոնք վաղուց էին մտածում աշխատանքը փոխելու մասին:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների և նրանց հետ, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ուշադրություն դարձրեք գործնական հարաբերություններին: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք ոչ վաղ անցյալի մրցակիցներին համախոհների վերածել ու ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Որոշ Կշեռքներ կգտնեն մարդկանց, որոնց աջակցությունը թույլ կտա նրանց արագ կյանքի կոչել ամենահամարձակ ծրագրերը:

Օրվա առաջին կեսը նվիրված կլինի գործերին, իսկ երկրորդը անձնական բնույթի հաճելի անակնկալներ ու կարևոր իրադարձություններ է խոստանում: Լավ կանցնեն ուղևորությունները, դուք բաց չեք թողնի այնպիսի վայրերում լինելու հնարավորությունը, որոնց մասին նախկինում շատ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Սա այն օրերից մեկն է, երբ շատ բան լավ կստացվի, նպատակին հասնելու համար էլ լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Աստղերի աջակցությամբ շատ Կարիճներ կհասնեն նրան, ինչին վաղուց էին ձգտում: Հնարավոր կդառնա հին ծրագրի իրագործումը, որը բացի ձեզանից բոլորին կասկածելի էր թվում:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Այսօր դուք շատ բաներ ոտքի վրա կյուրացնեք, արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չի բացառվում, որ նոր նախասիրություններ ձեռք բերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր: Այդ հատվածում հատկապես դժվար կլինի այն Աղեղնավորների համար, որոնք գործնական հանդիպումների կգնան: Զրուցակիցներին հետաքրքրելու, նրանց ձեր ճշմարտացիության մեջ համոզելու համար պիտի ջանքեր գործադրեք: Ձեր արտաքինը կարող է վճռական դեր խաղալ, այնպես որ աշխատեք անթերի տեսք ունենալ:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ՝ հաջող, արդյունավետ ու հաճելի կլինի: Այն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին վաղուց էիք ուզում դուր գալ: Այդ հատվածը հարմար կլինի նաև գնումների համար, այդ թվում՝ խոշոր գնումների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի: Բայց ձեր տրամադրությունը լավը կլինի, և դուք ոգևորությամբ կստանձնեք նախկինում բարդ ու ձանձրալի թվացող գործերը: Դրանցից կկարողանաք գլուխ հանել, թեկուզ՝ ոչ միանգամից: Բայց դուք բավականաչափ համբերատարություն ու համառություն կդրսևորեք, սկսածն էլ ավարտին կհասցնեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է լինելու լրիվ նոր բան ստանձնելու, նախաձեռնող լինելու համար: Դուք հաճելիորեն կզարմանաք, թե որքան մարդ է աջակցում ձեզ, օգնություն առաջարկում: Ավելի մոտիկից ծանոթանալ ցանկացողներ էլ քիչ չեն լինի: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել ու չանհանգստանալ, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին: Հանգստություն պահպանելու և կշռադատված որոշումներ ընդունելու ունակությունը ձեզ շատ պետք կգա: Հիշեք, որ շրջապատողների խորհուրդները ամեն անգամ օգտակար չեն լինի, իսկ ահա սեփական ինտուիցիայի հուշումներն արժե լսել:

Օրը հարմար կլինի հին ծրագրերին վերադառնալու համար, փորձեք իրագործել վաղուց մտածածը: Այն հաջող կլինի նաև գնումների համար: Դուք գումարը դատարկ բաների վրա չեք վատնի, իսկապես պիտանի բաներ ձեռք կբերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք չվիրավորվել ու չբարկանալ նրանց վրա, ովքեր օրվա սկզբին կփորձեն ձեր համբերությունը: Դա բարդ ժամանակ է լինելու շփումների տեսանկյունից. կթվա, որ շրջապատողները հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից: Բայց շուտով տարաձայնությունները կմնան անցյալում, իսկ փոխհասկացողությունը կվերականգնվի: 

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական բանակցությունների և անձնական բնույթի կարևոր հարցերը քննարկելու համար: Այդ հատվածը հարմար կլինի նաև հին խնդիրները լուծելու համար. դուք դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1695 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0