ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1136 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 9-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 01:14-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է մինչև 08:51-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Հնարավոր է գտնեք վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծառ կտրելն ու ծաղիկներ քաղելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 08:51-ից, սկզբունքները ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Մեծ ուշադրություն դարձրեք սնվելուն: Այսօր խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ կաթնամթերքին, կշտանալ, բայց շատակերությամբ չզբաղվել: Խուսափեք նաև հակառակ երևույթից՝ ձեզ սովի մատնելուց: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:



Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ արդար գործի համար կարելի է պայքարի մեջ մտնել: Չարը բացահայտելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, սկսած գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթել ձեր միջի կասկածներին: Լավագույն օրն է վիրահատությունների ու ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում խորամանկել, վնաս տալ բույսերին, կեղտոտել ջուրը: Խուսափեք խոզի միս ու քաղցր ուտելուց: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1136 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4