Ապրիլի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1309 | 21:00 | |
Ապրիլի 6-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:48-ը, կապերի, տեղեկատվություն հավաքելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, խոհանոցում աշխատելու, տան, տնտեսության համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը: Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 16:48-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Մարդու մոտ երրորդ աչք կբացվի: Ցանկացած գործ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության անկումներ: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա հզոր, լուրջ օր է: Վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Ցանկալի է զգույշ լինել խոսելիս: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, գործեր սկսել կամ ավարտին հասցնել: Ամուսնություն կնքելն էլ այսօր խորհուրդ չի տրվում: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, նարնջագույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևը, մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: |
|