ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 847 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 5-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 16:03-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:19-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, աշակերտներ պատրաստեք, ինքներդ գիտելիքներ կուտակեք, առատաձեռն եղեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 04:19-ից, չի կարելի անգործության մատնվել, պետք է պայքարել վախերի դեմ: Խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է արկածախնդրությունների ու վեճերի հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրությամբ զբաղվելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական խնդիրները:


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքը կատարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, կարգուկանոն ու մաքրություն հաստատել տանը, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ ստորագրել, քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեների, հայելիների կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք մուգ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, աղի, դառը, կծու ուտեստներին, քիչ հեղուկ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն և մոտակա օրերին կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 847 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1