Ապրիլի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1438 | 21:00 | |
Ապրիլի 16-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է մինչև 16:18-ը, անկառավարելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզության անել: Այսօր զգույշ պետք է լինել միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն ու ուշադրություն է պետք: Բարենպաստ է ավարտին հասցնել սկսած գործերը, ճամփորդել ու տեղափոխվել: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք կատարելն ու միջատներ սպանելը: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 16:18-ից, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ կլինի խոստովանություններ ստանալը: Կարող են իրականանալ երազանքները, խորհուրդ է տրվում նվերներ անել, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր եղեք ինքներդ ձեզ, այլասեր եղեք, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելը, լաց լինելը: Կոպիտ սնունդ քիչ օգտագործեք: Խուսափեք սիրտը ծանրաբեռնելուց: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա անկանխատեսելի օր է: Խորհուրդ է տրվում լինել մաքուր օդին, հետևել շփման կանոններին, մարդկանց հոսքի մեջ լինել: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք, մարզվեք: Խորհուրդ չեն տրվում հողի հետ աշխատանքն ու սեռական կապերը: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան սննդին: Խուսափեք քաղցրից, կաթնամթերք կերեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|