Ապրիլի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1295 | 21:00 | |
Ապրիլի 15-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 14:13-ից՝ Կույսի: Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է մինչև 14:50-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հարազատներին հյուր կանչել, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տուն կառուցելու կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերությունները խզելն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ, դիետաներ անել: Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 14:50-ից, անկառավարելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզության անել: Այսօր զգույշ պետք է լինել միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն ու ուշադրություն է պետք: Բարենպաստ է ավարտին հասցնել սկսած գործերը, ճամփորդել ու տեղափոխվել: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք կատարելն ու միջատներ սպանելը: Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ճամփորդություններին, առաքելություններին ու ուրիշներին օգնելուն: Սա եկամուտների, մեծ ձեռքբերումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել ծեսերին ու կարգուկանոնին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու ժամանակ է: Բարենպաստ կլինեն օրգանիզմի մաքրումը, ատամների բուժումը: Լավ կլինի, եթե նվերներ անեք: Խուսափեք մազերը կտրելուց: Մազեր կտրելը վատ նշան կլինի նաև երազում տեսնելը: Ուտել կարող եք ամեն ինչ, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: |
|