ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1232 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 10-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 23:35-ից՝ Աղեղնավորի: 

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:02-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել գլուխն ու զգոնությունը, անվերահսկելի էներգիան վտանգավոր կլինի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 23:02-ից, խարդավանքների, մեքենայությունների, ստի օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է ազատվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, մարդկանց պիտակավորելը, շատ ծխելն ու հարբեցողությամբ զբաղվելը:


Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել կարմայով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը: Վատ նշաններ կլինեն անձրևը, որոտը, կայծակը, եթե տարերքն ինչ-որ բան կործանի: Վատ նշան կլինի նաև արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Նախապատվությունը տվեք ծանր սննդին, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1232 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3