5 նշան, որոնք հեշտությամբ են խզում հարաբերությունները
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3978 | 15:00 | |
Եթե մարդը ձեզ ցավ է պատճառել, չի թողնում դուք աճեք ու զարգանաք կամ ոչ ադեկվատ վարք է դրսևորում, նրան խելամիտ կլինի ջնջել կյանքից: Սակայն բոլորին չէ, որ դա հեշտությամբ է հաջողվում: Այդպիսի վճռական քայլը բոլոր մարդկանց չի հաջողվում անել: Ահա 5 նշանները, որոնք չեն վախենում մարդկանց դուրս մղել իրենց կյանքից: Խոյ Խոյերն իրենց կյանքում ավելորդ ու անպիտան բաներից չեն կառչում: Եթե դուք շատ եք վիրավորել նրան կամ ավելի վատ՝ դավաճանել եք, ապա Խոյի համար փաստացի մահացել եք: Նա նույնիսկ ժամանակ չի ծախսի պատճառները պարզելու կամ ևս մեկ շանս տալու համար: Առաջին իսկ կոպիտ սխալ քայլի դեպքում դուք Խոյի համար վերջնականապես կորսված եք: Եվ դա լավ է հենց նրա համար: Ցուլ Ի տարբերություն Խոյի՝ Ցուլը որոշում ընդունելիս ժամանակ ու ուշադրություն կհատկացնի այն խնդրին, թե ինչպես են հետագայում զարգանալու ձեր հարաբերություններն ու ընկերությունը: Բայց եթե որոշումը ձեր օգտին չլինի, նա չի տատանվի ու հեշտությամբ կխզի կապերը: Նա պարզապես կանհետանա ձեր տեսադաշտից ու կջնջի ձեզ սոցկայքերում ընկերների ցանկից՝ առանց հետ նայելու: Առյուծ Առյուծը սովոր է մարդկանց իր կյանքից դուրս մղել ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը նրան վիրավորել է, այլ պարզապես նա ցանկանում է լինել այնպիսին, ինչպիսին կա: Ընդ որում՝ Առյուծը բացարձակապես չի ուզում որևէ մեկին վիրավորել իր արարքով: Նա սիրում է առաջինը լինել, այդ իսկ պատճառով համառորեն մագլցում է վեր: Եվ եթե այդ բարձունքի համար պետք է հրաժարվի ինչ-ինչ մարդկանցից, առանձնապես երկար չի մտածի ընտրություն կատարելիս: Կարիճ Ընկերության հարցում Կարիճները շատ մանրակրկիտ են և նրանք, որպես կանոն, ընկերներ այդքան էլ շատ չունեն: Նախընտրում են փոքր թվով ընկերների, որոնց կարելի է վստահել: Այդ իսկ պատճառով, եթե Կարիճը ձեզ դուրս է մղել իր կյանքից, նշանակում է դուք իսկապես շատ տգեղ քայլ եք կատարել նրա դեմ: Եթե նման բան լինի, Կարիճը չի երկմտի հրաժարվել ձեզանից: Սակայն նա տանել չի կարողանում նման իրավիճակները և հնարավորինս փորձում է խուսափել դրանցից: Ջրհոս Ջրհոսը շփվող, բայց ինքնատիպ նշան է և հաճախ ձանձրանում է ընկերական հարաբերություններում: Նա շատ արագ կփորձի ազատվել մարդկանցից, որոնք չեն կիսում իր գաղափարներն ու նրան լուրջ չեն ընդունում: Ոչ, Ջրհոսը կոպիտ չէ, պարզապես իմաստ չի տեսնում ընկերություն անել մարդկանց հետ, եթե չի զգում, որ նրանք հասկանում են իրեն: |
|