2024 թվականի նոյեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 225 | 21:00 | |
Նոյեմբերի 30-ը բաղկացած է լուսնային 28-րդ և 29-րդ օրերից: Լուսինը Կարիճ համաստեղությունում է: Լուսնային 28-րդ օրը արևի օր է, որի ընթացքում հնարավոր է հոգևոր խորաթափանցություն, բարձրագույն ճշմարտությունները հասկանալու Ժամանակաշրջան, հոգևոր գիտակցություն ձեռք բերելը: Նվերների և գտածոների, «երկրային» գործերի օր է: Բարենպաստ է մեծ գործերով զբաղվելը, իրեր գնելը, բոլոր օգտակար բույսերը տնկելը և լավ մտքեր սերմանելը: Այս օրը պետք է փորձեք լինել բարձր տրամադրությամբ, նայեք ձեր ներսը և վերահսկեք զգացմունքները: Անբարենպաստ է ծառահատումը, ծաղիկներ հավաքելն ու նվիրելը: Առողջություն. պետք է հոգ տանել ձեր գլխի և ուղեղի մասին, վերահսկել արյան ճնշումը, քիչ կարդալ և չնայել պայծառ լույսերին: Լուսնային 29-րդ օրը ամենավտանգավոր և սարսափելի սատանայական օրերից մեկն է: Բարենպաստ է պատասխանատվություն դրսևորելը, հուսահատության և անհանգստության դեմ պայքարելը, ծոմապահություն պահելը, ժուժկալությունը, խոնարհություն և ապաշխարություն կիրառելը, բուժելը, տան և տբտեսության մասին հոգ տանելը: Անբարենպաստ է նոր բիզնեսներ սկսելը, ոսկորից և եղջյուրից պատրաստված իրեր կրելը: Քնելուց առաջ օգտակար է օրգանիզմը մաքրել ջրով, ոտքերը թրջել շատ սառը ջրով։ Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Աղեղնավոր նշանում է: 15-րդ արևային օրը հարմար է ցանկացած դաշինք կնքելու, մարմնական և հոգեկան ուժ, գեղեցկություն և ներդաշնակություն ձեռք բերելու համար: Աշխատանքը բերում է ուրախություն և բավարարվածություն: Խորհուրդ է տրվում զբաղվել տան կահավորմամբ, շինարարությամբ, վերանորոգմամբ կամ մաքրությամբ: Հոգ տանել բույսերի և կենդանիների մասին: Լավ է պատրաստել դեղամիջոցներ և թուրմեր։ Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես գերլարվել: Սկսել գործարքներ, զբաղվել դրամական գործերով, ծառահատմամբ, որսորդությամբ: Օրվա գույներն են արծաթագույնը, նարնջագույնը։ Բացասական՝ վառ կանաչը: Ավելի շատ մրգեր և հյութերօգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից և մեղրից: Չի կարելի գինի խմել: Երազները՝ և՛ խորհրդանշական են, և՛ իրական: |
|