ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի մարտի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 538 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 14-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:58-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը, ծաղկանոցում աշխատելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան: 

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 07:58-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինել ճանապարհին, բույսեր հավաքել ու չորացնել: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների ձայնը, զանգի ղողանջը, ծիածանի կամ կամրջի տակով անցնելը, լույս ու կայծակ տեսնելը, քորոցները կորցնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Խորհուրդ է տրվում սառը սնունդ, կաթնամթերք, հաց օգտագործել: Երազներ լավ է չտեսնեք, քիչ քնեք ու լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 538 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0