ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մայիսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 342 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 8-ը համապատասխանում է լուսնային 18-րդ օրվան: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է աշխատել վատ մտքերի դեմ, օբյեկտիվորեն նայել աշխարհին, կողքից դիտել ինքներդ ձեզ, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է իրերն ու երևույթները պիտակավորելը, հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը: 

Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը նվիրված է ընտանիքին: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգը կոտրելը, քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևը, նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան առավոտյան մոտ տեսած երազները: Երազում սրբերին կամ մեռած նախնիներին տեսնելը պաշտպանության նշան կլինի:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 342 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0