2023 թվականի հունիսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 772 | 21:00 | |
Հունիսի 22-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:37-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 07:37-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ղեկավարվել բնազդով և ուտել այն, ինչին բնազդորեն ձգտում եք: Բայց պետք է խուսափել շատակերությունից: Սոված մնալ էլ խորհուրդ չի տրվում: Հատուկ ուշադրություն դարձրեք մարսողական համակարգի օրգաններին: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ, լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցները կորցնելն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են վառ կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Խորհուրդ է տրվում կծու ուտեստներ փորձել: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ է երազում ձեզ ակտիվ տեսնեք: |
|