ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հուլիսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 795 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 13-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 10:25-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:26-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ամեն ինչ կարգին անել: Հինը կործանելու և նոր սկսելու ժամանակ է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու նպատակով: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան: 

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 00:26-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Երեխաների պաշտպանության օր է: Օրը կապված է ներդաշնակության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, մնալ տանը՝ երեխաների և կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների և ծաղիկների հետ: Վատ նշաններ կլինեն վերադառնալն ու գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Հյութեր, կաթ ու մեղր, կարագով շիլաներ օգտագործեք: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 795 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0