ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի ապրիլի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 413 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 9-ը համապատասխանում է լուսնային 19-րդ օրվան: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 15:56-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 19-րդ օրը ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է մտքի մթագնման տեսանկյունից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա մենակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար:

Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարը դիմակազերծելու ժամանակ է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, սկսած գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, մազերը կտրել ու աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելու կամ փչանալու հետ կապված ամեն ինչ: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 413 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0