ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի փետրվարի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 662 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 19-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 06:50-ից՝ Կշեռքի:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:11-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է հեշտությամբ իր շուրջ հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, մենակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 21:11-ից, անկեղծության, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տան գործերով, լինել ընտանիքի հետ, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը:

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրն այսօր յուրահատկություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք արյան, մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են երկնագույնը, արծաթագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրը, սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: Երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 662 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0