ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի օգոստոսի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 642 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 2-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 07:05-ից՝ Կշեռքի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:47-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել, բույսեր հավաքել ու չորացնել: Հատուկ ուշադրություն դարձրեք սննդակարգին, կերեք այն ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգին ու աղիներին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 09:47-ից, սիրո, տրեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով է ծածկված եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ է ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ կլինի գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ: Բրոնխները խոցելի կլինեն: Հիվանդացածներն արագ կառողջանան:

Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը լավն է կապեր հաստատելու համար: Աշխատանքն ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ ու տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ ու որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը: Վատ նշաններ կլինեն ժամի, շղթաների, մանր-մունր իրերի կորուստը, կրակի հանկարծակի բռնկվելը կամ հանգչելը, լամպի այրվելը: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Մրգեր ու հյութեր շատ օգտագործեք, մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 642 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0