ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի օգոստոսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 554 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 13-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:19-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով, ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հանգստություն պահպանեք, չափավոր եղեք: Անբարենպաստ է կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելը, չի կարելի թռչուններ սպանել: Խուսափեք չարություն ու նախանձ դրսևորելուց, վիճելուց: 

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 21:19-ից, ներքին ազատության, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի և միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Մեծ շահույթի, խոշոր գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, հոգ տանել ունեցվածքի մասին, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպել, աշխատել հողի ու քարի հետ: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի մաքրումն ու ատամների բուժումը: Լավ է նվերներ տաք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի, արժեքավոր զարդերի հետ. դրանք գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերն են: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ամեն ինչ կարող եք ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 554 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0